Հարձակումները չհրահրված են և լավ ծրագրված ահաբեկչություն՝ Ադրբեջանի կողմից. Էդմոն Մարուքյան
		14.11.2022 . Միջազգային

Հարձակումները չհրահրված են և լավ ծրագրված ահաբեկչություն՝ Ադրբեջանի կողմից. Էդմոն Մարուքյան 14.11.2022 . Միջազգային

Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա հարձակումներին: «Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիթորինգային կարողությունների կողմից»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը և հավելել. «Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումները չհրահրված են և լավ ծրագրված ահաբեկչություն են…

Read More
Արտաքին գործերի նախարարություն — Գլխավոր հյուպատոսությունը ծանուցում չի ստացել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու մասին |

Արտաքին գործերի նախարարություն — Գլխավոր հյուպատոսությունը ծանուցում չի ստացել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Վրաստանի քաղաքացիների վիրավորվելու մասին |

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Վրաստանի քաղաքացիների վնասվածքների մասին ծանուցում չի եղել Գլխավոր հյուպատոսությանը։ «Այս ժամանակվա տվյալներով՝ Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը Վրաստանի քաղաքացիների մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։ Հյուպատոսությունը մշտական ​​կապի մեջ է տեղի իրավապահների հետ»,- ասված է ԱԳ նախարարության տեղեկատվության մեջ։ Պայթյունը տեղի է…

Read More
Մակրոնը վերահաստատել է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունը

Մակրոնը վերահաստատել է ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, կողմերը մտքերի փոխանակության ընթացքում նշել են, որ ցանկանում են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո պահպանել սերտ համակարգումը: Մակրոնը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը։ Առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է պրահյան…

Read More
Ադրբեջանական զինուժը Խրամորթի տարածքում կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Ադրբեջանական զինուժը Խրամորթի տարածքում կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 12-ին` ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ`…

Read More
Հացահատիկի գործարքի գործողության երկարաձգման հարցը դեռ լուծված չէ. Վերշինին

Հացահատիկի գործարքի գործողության երկարաձգման հարցը դեռ լուծված չէ. Վերշինին

Հացահատիկի գործարքի գործողության երկարաձգման հարցը դեռ լուծված չէ՝ հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ Նա հիշեցրել է, որ Սևծովյան նախաձեռնության գործողությունը 120 օր է և ավարտվում է նոյեմբերի 18-ին։ «Որոշում կայացնելու համար մենք պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները»,- նշել է փոխարտգործնախարարը։ Վերշինինի խոսքով՝ հացահատիկի գործարքը չի կարող Ռուսաստանի ու ՄԱԿ-ի պայմանավորվածություններից առանձին գործել: Բացի…

Read More
Քննարկվել են Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն առնչվող հարցեր
		12.11.2022 . Միջազգային

Քննարկվել են Կուրսկի և Ուլյանովսկի երկրամասերի հետ Շիրակի մարզի համագործակցությունը ամրապնդելուն առնչվող հարցեր 12.11.2022 . Միջազգային

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը:     Մարզպետը ողջունել է հյուրերին և խոսել հայ-ռուսական բարեկամության կարևորության մասին։   Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությանը, ինչպես նաև Շիրակի…

Read More
Ուկրաինայի շուրջ բանակցությունների պայմանները պետք է որոշի Զելենսկին. ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ուկրաինայի շուրջ բանակցությունների պայմանները պետք է որոշի Զելենսկին. ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ը հույս ունի, որ ապագայում բանակցություններ կսկսվեն Ուկրաինայի շուրջ, սակայն կարծում է, որ դրանց պայմանները պետք է որոշի Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը: Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկության դեպքում կարող է հակամարտությունը ավարտել վաղը: «Մենք ցանկանում ենք, որ նախագահ Զելենսկու իրավասությունը լինի այն…

Read More
Լևան Դավիթաշվիլի. Հաջորդ տարվանից վրացական ավիացիան ամբողջությամբ կվերականգնվի և կշարունակի զարգանալ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան

Լևան Դավիթաշվիլի. Հաջորդ տարվանից վրացական ավիացիան ամբողջությամբ կվերականգնվի և կշարունակի զարգանալ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան

Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացի համար շատ կարևոր է մեր ինստիտուցիոնալ ինտեգրումը եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Վրաստանի մասնակցությունը «Eurocontrol»-ին շատ կարևոր է վրացական ավիացիայի զարգացման համար,- ասել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և զարգացման նախարարը՝ մեկնաբանելով Eurocontrol-ի (European Air Navigation Safety Organization – EUROCONTROL) գլխավոր տնօրենի հետ հանդիպումը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Լևան Դավիթաշվիլին Բրյուսել կատարած…

Read More
Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում

Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում

Ուկրաինան պատ է կառուցում Բելառուսի հետ սահմանին՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն: Նրա խոսքով՝ երկաթբետոնե ցանկապատով և փշալարերով պատնեշներ են կառուցվել սահմանի երկայնքով արդեն մոտ 3 կմ, աշխատանքները շարունակվում են: Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում ևս կառուցվում են ամրաշինական կառույցներ։ «Կարևոր է, որ սահմանի կահավորման ուղղությամբ համակարգված աշխատում…

Read More
Մոսկվան արգելել է ԱՄՆ 200 քաղաքացու մուտքը Ռուսաստան
		12.11.2022 . Միջազգային

Մոսկվան արգելել է ԱՄՆ 200 քաղաքացու մուտքը Ռուսաստան 12.11.2022 . Միջազգային

Ռուսաստանն ԱՄՆ 200 քաղաքացու մուտքի արգելք է սահմանել՝ ի պատասխան ռուս պաշտոնյաների, գործարար շրջանակների և հասարակության ներկայացուցիչների, մշակութային գործիչների և այլ անձանց նկատմամբ Ջո Բայդենի վարչակազմի կողմից մշտապես սահմանվող անձնական պատժամիջոցների: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչությունից հայտնել են, որ ցուցակում են հայտնվել ԱՄՆ իշխանության գործադիր մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ, նրանց մերձավոր ազգականներ,…

Read More
Ադրբեջանի հետ յուրաքանչյուր խնդրի լուծման համար Հայաստանն առնվազն երեք առաջարկ ունի. Մարուքյան

Ադրբեջանի հետ յուրաքանչյուր խնդրի լուծման համար Հայաստանն առնվազն երեք առաջարկ ունի. Մարուքյան

Իր ծավալուն հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց դեպի խաղաղություն տանող ճանապարհը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է  հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը: «Յուրաքանչյուր խնդրի լուծման համար Հայաստանն առնվազն երեք առաջարկ ունի, հետևաբար խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ Այսպիսով, թող խաղաղությունը հաղթի»:

Read More
ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում. Սալիվան

ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում. Սալիվան

ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախ՝ Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչպես է ցանկանում բանակցել: Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։ Մենք չենք ճնշի նրանց: Երկրորդ՝ մենք հավատում ենք ազնիվ խաղաղությանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության…

Read More
Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը ժամանակավորապես կդառնա Գենիչեսկը

Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը ժամանակավորապես կդառնա Գենիչեսկը

Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը ժամանակավորապես կդառնա Գենիչեսկ քաղաքը, այնտեղ են այժմ կենտրոնացած իշխանության բոլոր հիմնական մարմինները: Այս մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահի տեղակալի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ֆոմինը՝ փոխանցում է РИА Новости-ն: Գենիչեսկը գտնվում է շրջանի հարավային մասում՝ Ազովի ծովի ափին, Խերսոնից 200 կմ հեռու։ Այն համարվում է առողջարանային և նավահանգստային քաղաք։

Read More
Հույս ունենք, որ տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածությունը չի նվազի. ՀՀ վարչապետ

Հույս ունենք, որ տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածությունը չի նվազի. ՀՀ վարչապետ

ԱՄՆ Կոնգրեսում ընտրություններ են, 2024 թվականին՝ նախագահի ընտրություններ, ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը հայտնի չէ. այս աշխարհաքաղաքական զարգացումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ մասին չի խոսվում, բայց, օրինակ՝ այն քաղաքական  դասավորությունը, որ 2020 թ. դրությամբ կար ԱՄՆ-ում, իհարկե շատ կոնկրետ…

Read More
Եթե 1998 թ. ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, հարցը վաղուց արդեն կարգավորվել էր. Փաշինյան

Եթե 1998 թ. ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, հարցը վաղուց արդեն կարգավորվել էր. Փաշինյան

Արցախն ակնկալում է, որ Հայաստանն իրեն պետք է պաշտպանի միջազգային հարթակներում, Հայաստանն էլ կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի հետ առանձին բանակցի. այստեղ հակասություն չկա՞: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, այս հարցին պատասխանելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրականում հակասություն չկա: «Եթե կա, այդ  հակասությունն առաջացել է մի շատ մեծ սխալի արդյունքում, որ 1998 թ….

Read More
2018-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. Փաշինյան
		11.11.2022 . Արցախ

2018-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ չէ. Փաշինյան 11.11.2022 . Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ բանակցությունների ընթացքում իր արտաբերած ցանկացած նախադասության ԼՂ իշխանությունը տեղյակ է: «ԼՂ նախագահի հետ այս ընթացքում մենք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել և ունենում, ամեն ինչ չէ, որ լուսաբանում ենք: Ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անել` 2018 թ.-ից որևէ բանակցության մեջ իմ արտասանած որևէ նախադասություն չկա, որից ԼՂ իշխանությունը տեղյակ…

Read More
Վստահ եմ, որ ԵՄ դիտորդների հետևությունները կլինեն օբյեկտիվ. ՀՀ վարչապետ

Վստահ եմ, որ ԵՄ դիտորդների հետևությունները կլինեն օբյեկտիվ. ՀՀ վարչապետ

Չեմ կարծում, թե դիտորդներն այստեղ են՝ ամեն օր հայտարարություններ անելու համար։ Այդ մասին, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության դիտարկմանը, թե տարածաշրջանում դիտորդական առաքելության ներկայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատ կարևորում եմ, ուզում եմ բարձր գնահատել ԵՄ դիտորդների ներկայությունը, կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խոր հետևություններ պիտի…

Read More
Եթե ընդունում ենք 1991 թ. սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից. Փաշինյանը՝ Ադրբեջանին փոխանցված նոր առաջարկի մասին

Եթե ընդունում ենք 1991 թ. սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից. Փաշինյանը՝ Ադրբեջանին փոխանցված նոր առաջարկի մասին

Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ ԼՂ-ի շուրջը ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով: Այսօր, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, Փաշինյանն անդրադարձավ նաև այդ թեմային: «Հնչեցրել եմ այդ առաջարկը: Կարծում եմ՝ դա հետագայում կդառնա քննարկման առարկա»,- ասաց Փաշինյանը: Ապառազմականացման առաջարկ արվել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու…

Read More
ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

ԵՄ-ն և եվրագոտու երկրները 2022 թ. չորրորդ եռամսյակում և 2023 թ. առաջին եռամսյակում տեխնիկական ռեցեսիայի մեջ կմտնեն: Այդ  մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Եվրահանձնաժողովի հրապարակած աշնանային կանխատեսման մեջ։   Politico պարբերականը նշում է, որ այդ անկումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով, որոնք սրել են էներգետիկ ճգնաժամը և մեծացրել գնաճը, ինչպես նաև…

Read More
Պուտինի տեսաուղերձը G20-ին և APEC-ին նախատեսված չէ. Պեսկով
		11.11.2022 . Միջազգային

Պուտինի տեսաուղերձը G20-ին և APEC-ին նախատեսված չէ. Պեսկով 11.11.2022 . Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ելույթ չի ունենա G20-ում և APEC-ում, չի լինի նաև տեսաուղերձ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RT-ն։ «Դա պետության ղեկավարի որոշումն է՝ կապված իր ժամանակացույցի, իր՝ Ռուսաստանում գտնվելու անհրաժեշտության հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ G20-ի գագաթնաժողովում…

Read More
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցերին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի…

Read More
Սեուլն արկեր կվաճառի Վաշինգտոնին՝ հետագայում Կիև առաքելու համար. Wall Street Journal

Սեուլն արկեր կվաճառի Վաշինգտոնին՝ հետագայում Կիև առաքելու համար. Wall Street Journal

Հարավային Կորեայի իշխանությունները գտել են Ուկրաինային մահաբեր զենք չմատակարարելու պարտավորությունները շրջանցելու միջոց։ Երկիրը պատրաստվում է հրետանային արկեր վաճառել ԱՄՆ-ին, որոնք Վաշինգտոնը հետագայում կուղարկի Կիև, գրում է Wall Street Journal-ը։ ԱՄՆ-ը Սեուլից կգնի 100,000 արկ 155 մմ տրամաչափի հրետանու համար, որը պետք է մատակարարվի Ուկրաինա: Այն ուկրաինական հրետանային ստորաբաժանումներին կբավարարի առնվազն մի քանի շաբաթվա ինտենսիվ մարտերի…

Read More
ՀՀ դեսպանը հանդիպել է ԿԳ նախարարի տեղակալին

ՀՀ դեսպանը հանդիպել է ԿԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բարձրագույն կրթության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությանը՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխգործակցության ընդլայնմանը։ Մտքեր փոխանակվեցին երկու երկրների կրթության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և առաջիկա…

Read More
Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
		11.11.2022 . Միջազգային

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 11.11.2022 . Միջազգային

Բաքուն պատասխանել է Թեհրանին: Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ «Հանդիպման ընթացքում ներկայացվել  է վերջերս իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ իրականացվող քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների՝ երկու երկրների հարաբերությունների ոգուն չհամապատասխանող սպառնալից հռետորաբանության հետ կապված դժգոհությունն ու մտահոգությունը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության…

Read More
Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:     ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ…

Read More
Քննարկվել են Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ: ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության…

Read More
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ:    «Այս շաբաթ լրացել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, Եվրամիությունը հարգում է հակամարտության բոլոր զոհերի հիշատակը:   Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները։…

Read More
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափը ենթարկվել է Nicole փոթորկի հարձակմանը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, մի տղամարդ և մի կին էլեկտրահարվել են հոսանքագծի կտրվելու պատճառով։ Եվս երկուսը մահացել են տարերքի պատճառով ստեղծված ավտովթարից: Փոթորկից ավերվել են տներ, որոնց մի մասը մնացել է առանց տանիքի և նույնիսկ պատերի։ Քամու արագությունը…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի որոշ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել օգնությունն Ուկրաինային. WP

ԱՄՆ Կոնգրեսի որոշ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել օգնությունն Ուկրաինային. WP

ԱՄՆ Կոնգրեսի որոշ ծայրահեղ աջ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում արդեն բարձրացրել են Ուկրաինային օգնության հարցը։ Որոշ հանրապետականներ կոչ են արել ամբողջությամբ դադարեցնել աջակցությունը, մյուսներն առաջարկել են կրճատել այն: Մինչև գարուն, հավանաբար, կպահպանվի…

Read More
Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

Ալիևը խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու համաձայնությունը։ Տարօրինակ կերպով նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։

Read More