
Արցախի ԱԽ պարզաբանումը Վիտալի Բալասանյանի` ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ…