
Չինաստանն ու Սաուդյան Արաբիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Նրան ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը: Կողմերը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել: Նախատեսվում է աշխարհում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ընդլայնել գործակցությունը տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում: Չինաստանի ԱԳՆ-ը նշում է, որ այս այցը չին-արաբական հարաբերությունների զարգացման պատմության մեջ…