Զսպել Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը․ Արցախի կոչը միջազգային հանրությանը

Զսպել Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը․ Արցախի կոչը միջազգային հանրությանը

Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատական ու պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, նաև առաջարկում ավելացնել ռուս խաղաղապահների թիվը: Ի դեպ, ռուսաստանցի խաղաղապահները Լաչինի ճանապարհին, այնտեղ, որտեղ ադրբեջանցիների վրաններ են, տեղադրել են մոդուլային զորանոցներ: Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում:

Read More
Պայթյուն Ախալքալաքում

Պայթյուն Ախալքալաքում

Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին, ժամը՝ 22։30֊ից 23։00 ընկած հատվածում Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքերից մեկի 3֊րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել՝ պայթել է գազի բալոն։ Ըստ նախնական տեղեկության բնակարանում ապրում է մի կին, նա չի տուժել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության և հրշեջ ծառայության…

Read More
Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա…

Read More
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է տրամադրված Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես միշտ ասում եմ, որ նման գործողության վայրն ու ամսաթիվը չեն նշվում։ Միևնույն ժամանակ, դրա նպատակները հայտնի են՝ ելնելով Սոչիի հուշագրից, որի շուրջ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք

Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալքալաք։ Դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ նրան դիմավորեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականները՝ ի դեմս Տեր Նշան վարդապետ Հմայակյանի  եւ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։  Ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Մոմավառությունից հետո, դեսպանը, հոգեւորականների եւ ՏԻՄ…

Read More
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը` անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։…

Read More
Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է,- ասված է Եվրամիության խորհրդի՝ այսօրվա նիստից հետո հրապարակված փաստաթղթում։ Փաստաթղթում նշվում է, որ Խորհուրդը կրկին կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի խնդրին 2023 թվականի գարնանը Եվրահանձնաժողովից թարմացված տեղեկատվություն ստանալուց հետո։ «Եվրամիության խորհուրդը վերահաստատում է 2022 թվականի հունիսի 23-ին ընդունված որոշման կարևորությունը, ըստ որի՝ ճանաչվել է Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական…

Read More
Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան

Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ սպառնալիքների առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը: Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,-…

Read More
Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին

Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին

Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով: «Դրան զուգահեռ, Արցախի ժողովուրդը 32 ժամ է՝ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»:

Read More
Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ նամակ է ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին
		13.12.2022 . Արցախ

Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ նամակ է ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին 13.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը այսօր գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից:  Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120 000 անձանց հիմնարար իրավունքները,…

Read More
Իրանի առաջին փոխնախագահն ու Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Իրանի առաջին փոխնախագահն ու Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերն այսօր Թեհրանում հանդիպել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Հու Չունհուայի հետ: Երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները Սաադաբադ պատմամշակութային համալիրում ընթացող «Իրանի և Չինաստանի համապարփակ համագործակցության ծրագրի» նիստում քննարկել են Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության 25-ամյա ծրագրի իրականացման գործընթացի ակտիվացման ռազմավարությունը: Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն այդ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների…

Read More
Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս…

Read More
Արցախի թեմի առաջնորդը հորդորում է չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել ու  չկորցնել զգոնությունը

Արցախի թեմի առաջնորդը հորդորում է չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել ու չկորցնել զգոնությունը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին: «Սիրելի արցախցիներ,   Արցախյան վերջին գոյապայքարից հետո ադրբեջանական կողմը, չբավարարվելով իր այսպես ասած «ձեռքբերումներով», ախորժակ ունի ամբողջ Արցախի վրա, և արդեն քանիցս փորձել է չարանենգ ճանապարհներով հասնել իր նպատակին՝ հոգեբանական տեռորի ենթարկելով…

Read More
Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ալեյնիկը

Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ալեյնիկը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում է նշանակել Սերգեյ Ալեյնիկին: Վերջինս մինչ այժմ աշխատել է արտաքին քաղաքական գերատեսչությունում որպես առաջին փոխնախարար: Լուկաշենկոն նաև կադրային նշանակում է կատարել Զինված ուժերում: Անդրեյ Լուկյանովիչը նշանակվել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար։ Նախկինում նա զբաղեցնում էր ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Read More
Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու. Արայիկ Հարությունյան

Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որում հայտարարություն է ընդունվել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:   «Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու:   Խորհրդարանի…

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

Դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը իր Սամցխե-Ջավախք այցի շրջանակներում այցելեց մարզկենտրոն Ախալցխա։ Ախալցխայում դեսպանի գլխավորած պատվիրակությանը հանդիպեց մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին եւ քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին, ինչպես նաեւ փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանի եւ սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանի հետ։ Պաշտոնական հանդիպումներից հետո տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ախալցխայի հայության հուզող հարցերի…

Read More
Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

Դեկտեմբերի 12-14-ը ճանաչողական այցով Հայաստանում էին Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը: Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ: Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ….

Read More
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի՝ հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Read More
Սլովակիայի արտաքին գործերի նախարար. Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն Եվրամիության խորհրդի ընդլայնման հարցով եզրակացության մեջ

Սլովակիայի արտաքին գործերի նախարար. Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն Եվրամիության խորհրդի ընդլայնման հարցով եզրակացության մեջ

Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն ընդլայնման հարցով Եվրամիության խորհրդի եզրակացության մեջ,- այս մասին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Անդրեյ Ստանչիկը հայտարարել է Բրյուսելում, նախքան Եվրոպական միության խորհրդի նիստը, որի շրջանակներում հարցերից մեկը դիտարկվում է Եվրամիության ընդլայնման, կայունացման և ասոցացման գործընթացը։ Նախարարի խոսքով՝ Սլովակիան կարծում է, որ Եվրամիության ընդլայնումը կենսական…

Read More
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր պարտավորությունն ակնհայտորեն խախտել է. Ռուբեն Ռուբինյան

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր պարտավորությունն ակնհայտորեն խախտել է. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։   «Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում…

Read More
ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թ. դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128,8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171,1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Նոր ծրագիրն աջակցելու…

Read More
Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է
		13.12.2022 . Արցախ

Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է 13.12.2022 . Արցախ

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:    «Արցախի առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:   Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի…

Read More
Աֆրիկայում Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայության ֆոնին մեկնարկում է ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովը

Աֆրիկայում Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայության ֆոնին մեկնարկում է ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովը

Աֆրիկյան պետությունների ղեկավարները մեկնել են ԱՄՆ՝ մասնակցելու եռօրյա գագաթնաժողովի, որը կայանալու է դեկտեմբերի 13-15-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակում կընդունի 49 աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Աֆրիկյան միության նախագահ Մուսա Ֆակի Մահամատային: Այն երկրները, որոնք անդամակցությունը Աֆրիկյան միությանը դադարեցվել է, չեն հրավիրվել միջոցառմանը, ներառյալ՝ Բուրկինա Ֆասոն, Մալին և Գվինեան: Գագաթնաժողովը տեղի է ունենում…

Read More
Արցախում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել. նրանց կյանքին վտանգ է սպառնում

Արցախում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել. նրանց կյանքին վտանգ է սպառնում

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում: «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները…

Read More
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը՝ այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը…

Read More
Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Read More
Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
		13.12.2022 . Արցախ

Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը 13.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ,…

Read More
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. օրակարգում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունն է

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. օրակարգում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունն է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Խորհրդակցության օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ Արցախի Հանրապետության փաստացի…

Read More
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր,…

Read More