
ԵՊՀ-ի կոչը միջազգային գործընկերներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին: «Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի…