Հայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամեդ Մահմուդ Դախին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ ու արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հայաստանը պատրաստակամ է Մավրիտանիայի հետ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում և նախանշել այն ուղղությունները, որտեղ առկա են նախադրյալներ և փոխադարձ հետաքրքրություն: Ցավոք,…

Read More
ԱԳՆ ներկայացուցիչները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին են ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԳՆ ներկայացուցիչները ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին են ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:  Հանդիպման ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի, փակման հետևանքով ստեղծված…

Read More
ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ. Վիգեն Խաչատրյան

ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ. Վիգեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր խորհրդարանի ամբիոնից իր տեսակետը հայտնեց ռուս խաղաղապահների գործունեության ու Ռուսաստանի քաղաքական նպատակների վերաբերյալ: «Ես համոզված եմ, որ սա պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ մենք Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը: Խնդրեմ՝ Ռուսաստանի տեսակետը: Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ Ռուսաստանն ագրեսոր պետություն է,…

Read More
Մի ամբողջ ժողովուրդ կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ Եվրոպայի խորհրդի մաս կազմող հատվածում. Վլադիմիր Վարդանյան
		14.12.2022 . Արցախ

Մի ամբողջ ժողովուրդ կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ Եվրոպայի խորհրդի մաս կազմող հատվածում. Վլադիմիր Վարդանյան 14.12.2022 . Արցախ

Համոզված եմ, որ այսօր Լաչինի միջանցքում ծառայություն կրողներից շատերը լենինգրադյան բլոկադայի հիշողության կրողներն են և շատ լավ հասկանում են՝ ուր է տանում ադրբեջանական սադրանքի քաղաքականությունը: Այդ մասին «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Իրավական տեսանկյունից ասեմ, որ սա շատ…

Read More
Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի ԼՂ, և գոյություն ունի ԼՂ հարց. Կոնջորյան

Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի ԼՂ, և գոյություն ունի ԼՂ հարց. Կոնջորյան

ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «Ադրբեջանի կողմից այն պնդումը, որ գոյություն չունի ԼՂ, և գոյություն չունի ԼՂ-ի հարց, այս օրերին Լաչինի միջանցքում կատարվողն ամենավառ ապացույցն է, որ գոյություն ունի ԼՂ, և գոյություն ունի ԼՂ հարց: Սրա ամենագլխավոր առհավատչյան մարդիկ են, ովքեր ապրում են…

Read More
Պեսկովը չի բացառել, որ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում

Կոնկրետ պայմանավորվածություններ չկան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։ «Դեռևս չկան կոնկրետ պայմանավորվածություններ այս հարցում: Միևնույն ժամանակ, դուք գիտեք, որ Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով, որի շրջանակում էլ…

Read More
Զելենսկին 12 միլիարդ եվրո է խնդրել Ուկրաինայի օբյեկտների վերականգնման համար

Զելենսկին 12 միլիարդ եվրո է խնդրել Ուկրաինայի օբյեկտների վերականգնման համար

Երեքշաբթի Փարիզում տեղի ունեցած Ուկրաինային աջակցելու միջազգային համաժողովի մասնակիցներին Զելենսկին խնդրել է աջակցել Կիևին  12 միլիարդ եվրոյով՝ Ուկրաինայի օբյեկտները վերականգնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ընդհանուր առմամբ, ռազմական գործողություններից վնասվել է 11 շրջան,  վերականգնման կարիք ունի 50 հազարից ավելի օբյեկտ,  ինչի համար կպահանջվի 12 միլիարդ եվրո: Միայն էներգետիկ ոլորտը մոտ 800 միլիոն եվրոյի հրատապ օգնության…

Read More
ՔՊ-ն ներկայացնելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հայտարարության նախագիծը

ՔՊ-ն ներկայացնելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հայտարարության նախագիծը

Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել էր արտահերթ նիստ գումարել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ ՔՊ-ն չի միանա ընդդիմադիրների նախագծին, այլ կներկայացնի իր նախագիծը: «Մեր ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցինք, որպեսզի գնանք մեկ հայտարարության նախագծով և ի նշան միասնականության՝ Ազգային ժողովն այսօր քննարկեր մեկ նախագիծ,…

Read More
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա Ղազարյան

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ խոսել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:  «Ֆրանսիայի Սենատում այսօր հանդիպեցինք Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պրն Դըվինազին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ու հետևանքները»,- գրել է Ղազարյանը:

Read More
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
		14.12.2022 . Արցախ

Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս 14.12.2022 . Արցախ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:   Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվի շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտել է Ադրբեջանի ստեղծած ակնհայտ շինծու ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտել է Ադրբեջանի ստեղծած ակնհայտ շինծու ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝  հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, հայտարարություն են տարածել, որում դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է այն փաստը, որ ադրբեջանցի ժողովրդին թույլատրվում է ազատ բողոքել այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին։…

Read More
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի ԽՎ պետությունների գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող քայլեր ձեռնարկել

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ-ի ԽՎ պետությունների գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող քայլեր ձեռնարկել

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ պետությունների իր գործընկերներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:

Read More
Փարիզում տեղի է ունեցել համաժողով՝ ի աջակցություն Կիևի

Փարիզում տեղի է ունեցել համաժողով՝ ի աջակցություն Կիևի

Թուրքմենստանում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարների հանդիպումը: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրները կոնկրետ քայլեր կձեռնարկեն հնարավոր բոլոր ոլորտներում գործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դա կնպաստի նաև տարածաշրջանի անվտանգությանն ու բարգավաճմանը: Օրվա միջազգային իրադարձությունները` տեսաշարում։

Read More
Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Փակ պահելով Լաչինի միջանցքը` երեկոյան էլ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը: Արցախը կանգնած է հումանիտար աղետի առաջ. Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: ԱԳ նախարարությունն արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման համար խորհրդակցություններ կսկսի միջազգային գործընկերների հետ: Օրվա զարգացումները՝ Իրինա Մկրտչյանի և Նարեկ Սահակյանի ռեպորտաժում:

Read More
Զսպել Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը․ Արցախի կոչը միջազգային հանրությանը

Զսպել Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը․ Արցախի կոչը միջազգային հանրությանը

Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատական ու պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, նաև առաջարկում ավելացնել ռուս խաղաղապահների թիվը: Ի դեպ, ռուսաստանցի խաղաղապահները Լաչինի ճանապարհին, այնտեղ, որտեղ ադրբեջանցիների վրաններ են, տեղադրել են մոդուլային զորանոցներ: Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում:

Read More
Պայթյուն Ախալքալաքում

Պայթյուն Ախալքալաքում

Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին, ժամը՝ 22։30֊ից 23։00 ընկած հատվածում Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքերից մեկի 3֊րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել՝ պայթել է գազի բալոն։ Ըստ նախնական տեղեկության բնակարանում ապրում է մի կին, նա չի տուժել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության և հրշեջ ծառայության…

Read More
Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են

Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա…

Read More
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու հարցում. Էրդողան

Թուրքիան վճռական է տրամադրված Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես միշտ ասում եմ, որ նման գործողության վայրն ու ամսաթիվը չեն նշվում։ Միևնույն ժամանակ, դրա նպատակները հայտնի են՝ ելնելով Սոչիի հուշագրից, որի շուրջ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք

Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալքալաք։ Դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ նրան դիմավորեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականները՝ ի դեմս Տեր Նշան վարդապետ Հմայակյանի  եւ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։  Ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Մոմավառությունից հետո, դեսպանը, հոգեւորականների եւ ՏԻՄ…

Read More
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տները. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը` անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի կառավարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի հետ փոխգործակցության արդյունքում նրանք ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։…

Read More
Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է,- ասված է Եվրամիության խորհրդի՝ այսօրվա նիստից հետո հրապարակված փաստաթղթում։ Փաստաթղթում նշվում է, որ Խորհուրդը կրկին կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի խնդրին 2023 թվականի գարնանը Եվրահանձնաժողովից թարմացված տեղեկատվություն ստանալուց հետո։ «Եվրամիության խորհուրդը վերահաստատում է 2022 թվականի հունիսի 23-ին ընդունված որոշման կարևորությունը, ըստ որի՝ ճանաչվել է Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական…

Read More
Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան

Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: «Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ սպառնալիքների առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը: Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,-…

Read More
Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին

Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին

Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով: «Դրան զուգահեռ, Արցախի ժողովուրդը 32 ժամ է՝ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»:

Read More
Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ նամակ է ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին
		13.12.2022 . Արցախ

Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ նամակ է ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին 13.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը այսօր գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից:  Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120 000 անձանց հիմնարար իրավունքները,…

Read More
Իրանի առաջին փոխնախագահն ու Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Իրանի առաջին փոխնախագահն ու Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերն այսօր Թեհրանում հանդիպել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Հու Չունհուայի հետ: Երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունները Սաադաբադ պատմամշակութային համալիրում ընթացող «Իրանի և Չինաստանի համապարփակ համագործակցության ծրագրի» նիստում քննարկել են Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության 25-ամյա ծրագրի իրականացման գործընթացի ակտիվացման ռազմավարությունը: Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարն այդ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների…

Read More
Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս…

Read More
Արցախի թեմի առաջնորդը հորդորում է չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել ու  չկորցնել զգոնությունը

Արցախի թեմի առաջնորդը հորդորում է չտրվել թշնամու սադրանքներին, չհուսահատվել ու չկորցնել զգոնությունը

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին: «Սիրելի արցախցիներ,   Արցախյան վերջին գոյապայքարից հետո ադրբեջանական կողմը, չբավարարվելով իր այսպես ասած «ձեռքբերումներով», ախորժակ ունի ամբողջ Արցախի վրա, և արդեն քանիցս փորձել է չարանենգ ճանապարհներով հասնել իր նպատակին՝ հոգեբանական տեռորի ենթարկելով…

Read More
Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ալեյնիկը

Բելառուսի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ալեյնիկը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում է նշանակել Սերգեյ Ալեյնիկին: Վերջինս մինչ այժմ աշխատել է արտաքին քաղաքական գերատեսչությունում որպես առաջին փոխնախարար: Լուկաշենկոն նաև կադրային նշանակում է կատարել Զինված ուժերում: Անդրեյ Լուկյանովիչը նշանակվել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար։ Նախկինում նա զբաղեցնում էր ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Read More
Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու. Արայիկ Հարությունյան

Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որում հայտարարություն է ընդունվել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:   «Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու:   Խորհրդարանի…

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալցխա

Դեկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը իր Սամցխե-Ջավախք այցի շրջանակներում այցելեց մարզկենտրոն Ախալցխա։ Ախալցխայում դեսպանի գլխավորած պատվիրակությանը հանդիպեց մարզպետ Բեսիկ Ամիրանաշվիլիին եւ քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին, ինչպես նաեւ փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանի եւ սակրեբուլոյի փոխնախագահ Համբարձում Բաբոյանի հետ։ Պաշտոնական հանդիպումներից հետո տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ախալցխայի հայության հուզող հարցերի…

Read More