Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

Հայաստան է այցելել Վրաստանի պատվիրակությունը

Դեկտեմբերի 12-14-ը ճանաչողական այցով Հայաստանում էին Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը: Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ: Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ….

Read More
Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։ Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի՝ հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:

Read More
Սլովակիայի արտաքին գործերի նախարար. Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն Եվրամիության խորհրդի ընդլայնման հարցով եզրակացության մեջ

Սլովակիայի արտաքին գործերի նախարար. Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն Եվրամիության խորհրդի ընդլայնման հարցով եզրակացության մեջ

Առաջին անգամ տեղի կունենա, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառվեն ընդլայնման հարցով Եվրամիության խորհրդի եզրակացության մեջ,- այս մասին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Անդրեյ Ստանչիկը հայտարարել է Բրյուսելում, նախքան Եվրոպական միության խորհրդի նիստը, որի շրջանակներում հարցերից մեկը դիտարկվում է Եվրամիության ընդլայնման, կայունացման և ասոցացման գործընթացը։ Նախարարի խոսքով՝ Սլովակիան կարծում է, որ Եվրամիության ընդլայնումը կենսական…

Read More
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր պարտավորությունն ակնհայտորեն խախտել է. Ռուբեն Ռուբինյան

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր պարտավորությունն ակնհայտորեն խախտել է. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում հստակ նշված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։   «Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում…

Read More
ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է եռամյա նոր կանխարգելիչ ծրագիրը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թ. դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128,8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171,1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը: Նոր ծրագիրն աջակցելու…

Read More
Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է
		13.12.2022 . Արցախ

Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է 13.12.2022 . Արցախ

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:    «Արցախի առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:   Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի…

Read More
Աֆրիկայում Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայության ֆոնին մեկնարկում է ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովը

Աֆրիկայում Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայության ֆոնին մեկնարկում է ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովը

Աֆրիկյան պետությունների ղեկավարները մեկնել են ԱՄՆ՝ մասնակցելու եռօրյա գագաթնաժողովի, որը կայանալու է դեկտեմբերի 13-15-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակում կընդունի 49 աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Աֆրիկյան միության նախագահ Մուսա Ֆակի Մահամատային: Այն երկրները, որոնք անդամակցությունը Աֆրիկյան միությանը դադարեցվել է, չեն հրավիրվել միջոցառմանը, ներառյալ՝ Բուրկինա Ֆասոն, Մալին և Գվինեան: Գագաթնաժողովը տեղի է ունենում…

Read More
Արցախում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել. նրանց կյանքին վտանգ է սպառնում

Արցախում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը Երևան անհնարին է դարձել. նրանց կյանքին վտանգ է սպառնում

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում: «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները…

Read More
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը՝ այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը…

Read More
Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Արմեն Գրիգորյանը Միացյալ Թագավորությունում քննարկել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Read More
Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
		13.12.2022 . Արցախ

Արցախի ԱԽ-ն որոշել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը 13.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ,…

Read More
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. օրակարգում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունն է

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել. օրակարգում ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունն է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Խորհրդակցության օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ Արցախի Հանրապետության փաստացի…

Read More
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր,…

Read More
Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են կեղծ լուրերով խուճապ տարածել. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են կեղծ լուրերով խուճապ տարածել. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների Ֆեյսբուքյան էջեր, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի…

Read More
Թինաթին Բերձենիշվիլի. Մարիամ Բիգվավան Մանկական Եվրատեսիլում մրցեց շատ լավ կատարողների դեմ, երրորդ մրցանակային տեղը շատ կարևոր հաջողություն է

Թինաթին Բերձենիշվիլի. Մարիամ Բիգվավան Մանկական Եվրատեսիլում մրցեց շատ լավ կատարողների դեմ, երրորդ մրցանակային տեղը շատ կարևոր հաջողություն է

Մարիամ Բիգվավան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մրցեց շատ լավ կատարողների հետ, երրորդ մրցանակային տեղը շատ կարևոր հաջողություն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։ «Այս հանդիպումը շատ զգացմունքային է Մարիամի համար։ Ամենակարևորը՝ մեր «Ռանինեցիները» այստեղ են։ Այս երեխաները ստեղծել են ժամանակակից վրացական երգի, որակյալ երաժշտության մի տեսակ կոմունա, և նրանց…

Read More
ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ

Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգին։ Փաթեթն ուղարկվել է վերանայման։ Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել էր Միության անդամ երկրների միջև Ռուսաստանի դեմ նոր…

Read More
Կրեմլի եղևնին այս տարի կբերեն  Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքի շրջանից
		12.12.2022 . Միջազգային

Կրեմլի եղևնին այս տարի կբերեն Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքի շրջանից 12.12.2022 . Միջազգային

Երկուշաբթի Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի քաղաքային շրջանում կտրել են Ռուսաստանի գլխավոր տոնածառը՝ հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեկտեմբերի 14-ի երեկոյան այն կհասցնեն Մոսկվա՝ Կրեմլ։ Այս տարի ընտրությունը կանգ է առել Վոլոկոլամսկի շրջանի Գրյադի գյուղի մոտակայքում աճող եղևնու վրա: Ծառը 95 տարեկան է, բարձրությունը՝ 27 մ, ճյուղերի բացվածքը՝ 10 մ։ Կրեմլի ապագա եղևնին հայտնաբերվել է դպրոցի անտառտնտեսության դասի…

Read More
Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ շարունակում է փակ մնալ

Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ շարունակում է փակ մնալ

Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է՝ շարունակում է փակ մնալ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:   «Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։   Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։   Ընդհատված է Շուշիի շրջանի…

Read More
Թուրքիան պետք է միանա ԵՄ պատժամիջոցների ռեժիմին. Բորել

Թուրքիան պետք է միանա ԵՄ պատժամիջոցների ռեժիմին. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Թուրքիան պետք է վերանայի իր առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ և միանա ԵՄ պատժամիջոցների ռեժիմին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրախորհրդարանին ուղղված Բորելի գրավոր դիմումում, որը հայտնվել էր գերմանական Funke խմբագրության տրամադրության տակ։ «Մտահոգիչ են և՛ Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու…

Read More
Բաքուն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Բաքուն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայտարարության մեջ ասվում է.  «Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության…

Read More
Միրզոյանը Վիլեգասին է ներկայացրել Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը
		12.12.2022 . Արցախ

Միրզոյանը Վիլեգասին է ներկայացրել Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը 12.12.2022 . Արցախ

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաաստանը՝…

Read More
Թուրքիան հրաժարվում է զիջել ԱՄՆ-ին իր նեղուցներում նավթի լցանավերի անցման հարցում

Թուրքիան հրաժարվում է զիջել ԱՄՆ-ին իր նեղուցներում նավթի լցանավերի անցման հարցում

Թուրքիայի փոխարտգործնախարար, դեսպան Սեդաթ Օնալը հայտնել է, որ Թուրքիան հրաժարվել է զիջել ԱՄՆ-ին և մեղմացնել իր նեղուցներով նավթի լցանավերի անցման պահանջները։ Անկարայի համար կարևոր են նավարկության անվտանգության և Բոսֆորի բնակիչների կյանքի երաշխիքները՝ ընդգծել է դիվանագետը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին, Financial Times-ը հայտնել էր, որ թուրքական ջրերում առնվազն 22 լցանավ է արգելափակվել։ Պարբերականը պնդել է, որ…

Read More
Ադրբեջանը ձգտում է ահաբեկել ու խուճապի ենթարկել Արցախի լիովին շրջափակված 120.000 բնակչությանը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը ձգտում է ահաբեկել ու խուճապի ենթարկել Արցախի լիովին շրջափակված 120.000 բնակչությանը. Արտակ Բեգլարյան

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Չակերտավոր քաղաքացիական ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել լիովին շրջափակված 120.000 բնակչությանը, նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը: Ադրբեջանական կողմը չարաչար…

Read More
Արցախի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները

Արցախի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ:  Հայտարարության մեջ ասվում է. «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9 (10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի…

Read More
Պուտինը և Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր

Պուտինը և Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում տնտեսական ու լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերին: Պուտինը և…

Read More
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։   Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպանական» պատճառաբանություններով։…

Read More
Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան

Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան

Ադրբեջանի չակերտավոր բնապահպան ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանի «բնապահպան» ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Թվիթերի իր միկրոբլոգում ահազանգել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, այդ գործողությունը որակելով հստակ սադրանք: «Սա 2020-ի հրադադարի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հուսով եմ՝ այն չի հանգեցնի հումանիտար…

Read More
Օլիվեր Վարհեյ. Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը

Օլիվեր Վարհեյ. Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը

Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրական մալուխի նախագիծը: Այս մասին նշված է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարության մեջ։ Եվրահանձնակատարը սոցցանցում գրում է, որ էլեկտրական մալուխը կկապի Վրաստանը և ողջ Հարավային Կովկասը Ռումինիայի հետ, ինչը կապահովի կանաչ էներգիայի արտահանումը Եվրոպա և…

Read More
Մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ
		12.12.2022 . Արցախ

Մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ 12.12.2022 . Արցախ

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   «Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:   Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի…

Read More
Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ

Հյուսիսային Կոսովոյում անկարգությունները սպառնում են վերածվել հակամարտության Սերբիայի հետ

Կիրակի Սերբիայի նախագահը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հանգստյան օրերին Կոսովոյի հյուսիսում, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ սերբեր, բռնկված լարվածության և անկարգությունների պատճառով, հայտնում է BBC-ն: Տարածաշրջանում լարվածությունը վերջին շրջանում սրվել է դեկտեմբերի 18-ին Կոսովոյի իշխանությունների նշանակած տեղական ընտրությունների պատճառով, որոնք անցկացվելու են հիմնականում սերբական համայնքներում: Սերբիայի գլխավոր կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտելու…

Read More