Ուզբեկստանը մտադիր չէ Ռուսաստանի և Ղազախստանի հետ «գազային միություն» ձևավորել. Reuters

Ուզբեկստանը մտադիր չէ Ռուսաստանի և Ղազախստանի հետ «գազային միություն» ձևավորել. Reuters

Տաշքենդը պատրաստ է գազային կոմերցիոն պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, սակայն մտադիր չէ «գազային միության» մաս դառնալ՝ գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուզբեկստանի իշխանություններին։ Ավելի վաղ Ռուսաստան-Եվրամիություն էներգետիկ ճգնաժամի ֆոնին պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ գազային միություն ստեղծելու հնարավորությունը՝ նպաստելու այդ երկրների և այլ հետաքրքրված պետությունների, այդ թվում՝ Չինաստանի միջև գազի…

Read More
Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Արցախից տեղահանվածների խնդրին

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է Արցախից տեղահանվածների խնդրին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է Արցախից տեղահանվածների խնդրին: Նախարարը նշել է, որ պարբերաբար հանդիպում է տարբեր շրջաններից տեղահանվածների հետ ու քննարկում հատկացված ֆինանսական աջակցությամբ ձեռք բերվող բնակարանների կամ հողակտորների ձեռքբերման գործընթացում առաջացած խնդիրները: Ըստ Մկրտչյանի՝ բարձրացված հարցերը հիմնականում տեխնիկական են: Տեղահանվածների առաջարկներն ընդունելի են,…

Read More
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում

Դեկտեմբերի 7-ին Երևանում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանական և անվտանգային հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի, պաշտպանության, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, իսկ ամերիկյան կողմից՝ պաշտպանության քարտուղարության և պետքարտուղարության, ինչպես նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ: Բացման խոսքով…

Read More
Բնականաբար, սադրանք է. Արմեն Գրիգորյանը՝ «բնապահպան» ներկայացած ադրբեջանցիների մասին

Բնականաբար, սադրանք է. Արմեն Գրիգորյանը՝ «բնապահպան» ներկայացած ադրբեջանցիների մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձավ «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիների վերաբերյալ հարցին: Հիշեցնենք՝ նրանք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Նրանց հետ բանակցել է Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարությունը:  «Բնականաբար, պրովոկացիա է, այնտեղ բնապահպան տեսնել շատ դժվար կլինի, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ այնտեղ բնապահպանական հարց չկա: Այդ պրովոկացիաները…

Read More
Պերուի նախկին նախագահը ձերբակալվել է. նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում

Պերուի նախկին նախագահը ձերբակալվել է. նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում

Պեդրո Կաստիլյոյի պաշտոնանկությունից հետո Պերուն նոր նախագահ ունի՝ Դինա Բոլուարտեն: Պերուի առաջին կին նախագահի երդմնակալությունն արդեն տեղի է ունեցել: Ոստիկանությունը ձերբակալել է Պեդրո Կաստիլյոյին: Ավելի վաղ Պերուի նախկին նախագահը փորձել էր իր իմփիչմենթի հարցով քվեարկությանն ընդառաջ ցրել խորհրդարանը և Պերուում պարետային ժամ սահմանել։ Երկրի գլխավոր դատախազությունն այդ որոշումը «սահմանադրական կարգի խախտում» է որակել։ Այժմ Կաստիլյոն…

Read More
Կախա Կալաձե -Վերջին օրերին մենք լսում ենք նողկալի քաղաքական հայտարարություններ, մենք թույլ չենք տա, որ Վրաստանում մութ, չար մտադրությամբ ոչնչացնեն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները

Կախա Կալաձե -Վերջին օրերին մենք լսում ենք նողկալի քաղաքական հայտարարություններ, մենք թույլ չենք տա, որ Վրաստանում մութ, չար մտադրությամբ ոչնչացնեն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները

Մենք ոչ մեկին թույլ չենք տա մութ, չար մտադրություններով ոչնչացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները Վրաստանում և Թբիլիսիում,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կալաձեի խոսքով՝ կան որոշակի ժամկետներ, որոնք պետք է հատուկ նշել, և այսպիսին է Նոր տարին։ «Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ կան որոշակի ժամկետներ, որոնք, ուզենք, թե չուզենք, ուզենք, թե չուզենք, հատուկ…

Read More
Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. Փարիզի քաղաքապետը՝ Արայիկ Հարությունյանին

Փարիզը միշտ կլինի Արցախի և նրա ժողովրդի կողքին. Փարիզի քաղաքապետը՝ Արայիկ Հարությունյանին

Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման համար պայքարին սատարմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում Արցախի…

Read More
ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային վարչարարության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդյունավետ փոխգործակցությունը

ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային վարչարարության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդյունավետ փոխգործակցությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության միջազգային գործառնությունների գծով գործադիր տնօրենի պաշտոնակատար Քերիմ Քարթերի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների, այդ թվում՝ երկկողմ հարկային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։…

Read More
Արցախի «Արևիկ» բուժմիավորումում սննդային թունավորմամբ հոսպիտալացված 26 երեխայից բուժում  են ստանում 2-ը

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում սննդային թունավորմամբ հոսպիտալացված 26 երեխայից բուժում են ստանում 2-ը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ էին դիմել անչափահասներ՝ սննդային թունավորման ախտանիշներով:    Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ «Արևիկ» բուժմիավորում ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:   Դեկտեմբերի 8-ի ժամը 10:30 դրությամբ «Արևիկում» շարունակում է բուժում ստանալ 2 երեխա:…

Read More
Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվել Չարլզ 3-րդ թագավորի պատկերով առաջին մետաղադրամը

Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվել Չարլզ 3-րդ թագավորի պատկերով առաջին մետաղադրամը

Դեկտեմբերի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոստային կապի 9452 բաժանմունքներում շրջանառության մեջ կմտնի Չարլզ 3-րդ թագավորի պատկերով շուրջ 5 մլն 50 պենսանոց մետաղադրամ՝ հայտնում է The Guardian-ը: Թագավորի պատկերով առաջին մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել դեկտեմբերի 8-ից: Մետաղադրամի վրա թագավորի դիմանկարի հեղինակը քանդակագործ Մարտին Ջենինգսն է։ Մետաղադրամի հակառակ կողմում տեղ գտած պատկերն ի սկզբանե հայտնվել է 1953…

Read More
Իլիա Երկրորդն իր ցավակցությունն է հայտնում Բախմուտի մոտ զոհված վրացի մարտիկների ընտանիքներին

Իլիա Երկրորդն իր ցավակցությունն է հայտնում Բախմուտի մոտ զոհված վրացի մարտիկների ընտանիքներին

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն իր ցավակցությունն է հայտնում Բախմուտի մոտ զոհված վրացիներ Ավթանդիլ Ռուրուայի, Ռոմեո Կվարացխելիայի, Ռոմեո Փիչխաիայի, Մերաբ Ալադաշվիլիի և Բադրի Մարկելիայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ «Ձեր ու մեր վիշտը մեծ է. Դեկտեմբերի 3-ին Բախմուտի մոտ կատաղի կռվի ժամանակ հինգ վրացիների՝ Ավթանդիլի, Ռոմեոյի, Ռոմեոյի, Մերաբի և Բադրիի զոհվելու պատճառով, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը՝…

Read More
Երկրաշարժ Մախաչկալայից 99 կմ հարավ-արևմուտք. զգացվել է նաև Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում

Երկրաշարժ Մախաչկալայից 99 կմ հարավ-արևմուտք. զգացվել է նաև Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում

Դեկտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան՝ Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Read More
Արցախի ԱԽ պարզաբանումը Վիտալի Բալասանյանի` ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ

Արցախի ԱԽ պարզաբանումը Վիտալի Բալասանյանի` ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում անցկացված հանդիպմանը Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Լյուքսեմբուրգում մեզ ասացին, որ իրենց ձայնը պաշտպանում է մեր եվրոպական հեռանկարը, մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք գործընկերների հետ

Շալվա Պապուաշվիլի. Լյուքսեմբուրգում մեզ ասացին, որ իրենց ձայնը պաշտպանում է մեր եվրոպական հեռանկարը, մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք գործընկերների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանական պատվիրակությունը Լյուքսեմբուրգի խորհրդարանում ունեցե է շատ ջերմ հանդիպում: Նրա խոսքով, խորհրդարանների միջև սերտ շփման ու կոմունիկացիայի անհրաժեշտություն կա, և որ այդ հնարավորությունները կօգտագործվեն։ Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, Լյուքսեմբուրգն աջակցում է Վրաստանին՝ եվրաինտեգրման գործընթացում։ «Մենք շատ ջերմ հանդիպում ունեցանք Լյուքսեմբուրգի խորհրդարանի մեր գործընկերների հետ։ Մենք՝ որպես եվրոպական ընտանիքի…

Read More
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
		07.12.2022 . Արցախ

Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ 07.12.2022 . Արցախ

Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում: Դեպքի…

Read More
Ուկրաինան մտադիր է ընդլայնել իր հարվածների աշխարհագրությունը Ռուսաստանի խորքերում. Financial Times

Ուկրաինան մտադիր է ընդլայնել իր հարվածների աշխարհագրությունը Ռուսաստանի խորքերում. Financial Times

Սարատովի և Ռյազանի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածներ հասցնելուց հետո Ուկրաինան մտադիր է շարունակել հարձակումները Ռուսաստանի այլ օբյեկտների վրա։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության հարցերով Կիևի վարչակարգի անանուն խորհրդականի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ Կիևն ունի զենքեր, որոնք գործնականում չունեն հեռավորության սահմանափակում, և այժմ այն ​​օբյեկտները, որոնք գտնվում են նույնիսկ Սիբիրում, կարող են…

Read More
Արայիկ Հարությունյանը ֆրանսիական լրատվամիջոցներին է ներկայացրել  Արցախի ժողովրդին սպառնացող վտանգները

Արայիկ Հարությունյանը ֆրանսիական լրատվամիջոցներին է ներկայացրել Արցախի ժողովրդին սպառնացող վտանգները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների է ներկայացրել Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ…

Read More
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը. Միրզոյան
		07.12.2022 . Միջազգային

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը. Միրզոյան 07.12.2022 . Միջազգային

Վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ուղարկվել են լրամշակման: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում թեմային անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ ունի այդ փաստաթղթերից:  «Ակնկալիքն է՝ հստակ արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների…

Read More
Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու ԱՄՆ-ի փորձերը դատապարտված են ձախողման. ՌԴ փոխարտգործնախարար Գրուշկո

Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու ԱՄՆ-ի փորձերը դատապարտված են ձախողման. ՌԴ փոխարտգործնախարար Գրուշկո

Ռուսաստանին G20-ից դուրս թողնելու փորձերը դատապարտված են ձախողման՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը։ Փաստաթուղթը, որը համաձայնեցրել են Կոնգրեսի երկու պալատների համապատասխան հանձնաժողովները, պարունակում է այն թեզը, որ Վաշինգտոնը ձգտելու է Ռուսաստանին բացառել մի շարք միջազգային կազմակերպություններից: Նախագիծը ներառում է Ռուսաստանի պետական ​​աշխատողների բացառումը G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից,…

Read More
Հրապարակվել է դատավոր «Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
		07.12.2022 . Միջազգային

Հրապարակվել է դատավոր «Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը 07.12.2022 . Միջազգային

Դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է դատավոր «Սամվել Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:    Գործով Եվրոպական դատարանը գտել է, որ նախկինում գործող Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման առհասարակ բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը խախտել է Կոնվենցիայի 6-րդ…

Read More
Արարատ Միրզոյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Լին Թրեյսիին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով

Արարատ Միրզոյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Լին Թրեյսիին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:   Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում՝ ակտիվ քաղաքական երկխոսության առումով:     Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ…

Read More
Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
		07.12.2022 . Արցախ

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ԱԺ նախագահը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորներ:

Read More
Սեզոնային գրիպի անվճար պատվաստումը բոլորի համար կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը

Սեզոնային գրիպի անվճար պատվաստումը բոլորի համար կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը

Մինչև դեկտեմբերի 10-ը գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար. Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։ Իմունականխարգելման պետական ​​ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած…

Read More
Կատրին Կոլոննան հաստատել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը

Կատրին Կոլոննան հաստատել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին ու խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։

Read More
ԼՂ-ին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023-ին կկազմի 136 մլրդ դրամ

ԼՂ-ին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023-ին կկազմի 136 մլրդ դրամ

Լեռնային Ղարաբաղին հատկացվող վարկային աջակցության գումարի չափը 2023 թ. կկազմի 136 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:  Նրա խոսքով՝ այդ չափը սահմանվել է՝ ելնելով ԼՂ-ի սոցիալական և տնտեսական առաջնահերթություններից: Նախնական նախագծով նախատեսված էր, որ ԼՂ-ին հատկացվելու է 144 միլիարդ դրամ, սակայն Ղարաբաղի կառավարության դիմումի արդյունքում 8 մլրդ դրամը հատկացվելու…

Read More
Ախալքալաքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ախալքալաքում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Այսօր՝ դեկտեմբերի 7֊ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեց հոգեհանգստի կարգը, Սուրբ Խաչ եկեղեցում ներկա էին Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կրթական կենտրոնների աշխատակիցներ եւ…

Read More
Արցախի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արցախի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է: Միջպետական և ներպետական ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, անվտանգ երթևեկությունն անվտանգ է ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Մառախուղ է ՀՀ Սյունիքի մարզում: Անցանկալի դեպքերից և պատահարներից խուսափելո համար, ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային…

Read More
Քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարում վերջին տարիներին ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները

Քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարում վերջին տարիներին ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի Թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ու կիսվել թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության, արդյունավետ հետապնդման ոլորտներում եղած իրավիճակի վերաբերյալ հաստատության հետևություններով։ Մասնավորապես, Պաշտպանը շեշտել է թրաֆիքինգի դեպքերի…

Read More
Ուկրաինան և Մոլդովան երկկողմ խումբ կստեղծեն՝ Եվրամիությանն ինտեգրումը համակարգելու համար. Շմիհալ

Ուկրաինան և Մոլդովան երկկողմ խումբ կստեղծեն՝ Եվրամիությանն ինտեգրումը համակարգելու համար. Շմիհալ

Կիևը և Քիշնևը պայմանավորվել են ստեղծել երկկողմ խումբ՝ Եվրամիությանն ինտեգրումը համակարգելու համար՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ ամփոփելով Մոլդովայի կառավարության ղեկավար Նատալյա Գավրիլիցայի այցի արդյունքները։ «Այսօր մենք ձեռք ենք բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Մենք ստեղծում ենք երկկողմ աշխատանքային խումբ՝ ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրումը համակարգելու համար»,- նշել է Շմիհալը: Նա հավելել է, որ…

Read More
Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատգամավոր է հոսպիտալացվել
		06.12.2022 . Միջազգային

Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո պատգամավոր է հոսպիտալացվել 06.12.2022 . Միջազգային

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատգամավորներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: «Պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է կոնֆլիկտի: «Լավ կուսակցության» անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նիստը նախագահող խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը վեճից հետո ժամանակավորապես ընդհատել…

Read More