ԵՄ-ն նախազգուշացրել է Մոսկվային չճանաչել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը
Եվրամիությունը երկուշաբթի նախազգուշացրել է Մոսկվային Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման մասին՝ խիստ պատասխան խոստանալով, եթե Ռուսաստանը որոշի դա անել, հայտնում է Reuters-ը։ «Մենք պատրաստ ենք պատասխանել ուժեղ միասնական ճակատով, եթե նա որոշի անել դա», — Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը։
