Headlines
Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հաստատել է, որ այցելել է Ուկրաինա։ Նա վստահեցրել է, որ Բուդապեշտը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին։ «Ես Կիևում եմ Ուկրաինայի նախագահի հրավերով։ Որտեղ դժբախտություն է տեղի ունենում, մենք օգնում ենք»,- գրել է Նովակը Facebook-ի իր էջում: Հունգարիայի նախագահը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու և այլ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել է «Հացահատիկ Ուկրաինայից» կարգախոսի…

Read More
Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Գերմանիան 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար. Շոլց

Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան լրացուցիչ 10 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումն ապահովելու համար՝ համաձայնեցնելով Պարենի համաշխարհային ծրագրի հետ։ Գերմանիայի կանցլերն իր տեսաուղերձում նշել է. «Սովն այլևս երբեք չպետք է օգտագործվի որպես զենք»։ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան ողջունում է ՄԱԿ-ի հաջող ջանքերը Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգման ուղղությամբ:

Read More
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում են գործողությունները «Իսլամական պետության» զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը, որը գործում է Սիրիայի հյուսիս-արևելքում, հայտարարել է, որ դադարեցնում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Դաշինքից պարզաբանել են, որ «զբաղված են թուրքական հարձակումները հետ մղելով», և եթե «Իսլամական պետություն»-ը գլուխ բարձրացնի, դրա պատասխանատվությունը կրելու են այն երկրները, որոնք չեն դատապարտում Սիրիայի դեմ Թուրքիայի գործողությունները։ Նշվում է,…

Read More
Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետները հաստատել են Կիևին ռազմական և ֆինանսական օգնության ավելացման անհրաժեշտությունը

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Դենիս Շմիհալը, Մատեուշ Մորավեցկին և Ինգրիդա Շիմոնիտեն Կիևում հայտարարություն են ստորագրել, հաստատել Ուկրաինային ռազմական և ֆինանսական օգնության ավելացման, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի քննարկումն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է «Լյուբլինի եռանկյունու» (Ուկրաինա, Լեհաստան և Լիտվա) նշանակալի դերը…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «9-ը 9-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ԴԺՀ-ից է: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտնել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ: Երկու օր առաջ Ռուսաստանն…

Read More
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը…

Read More
Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Ախալքալաքում իրար են բախվել 3 մեքենա

Այսօր՝ նոյեմբերի 26֊ին Ախալքալաքի Ազատության եւ Աղմաշենեբելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել LADA 07, Mercedes և LADA (09) մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։

Read More
Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողության ժամանակ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա երդվել է ծառայել Ղազախստանի ժողովրդին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բարեխղճորեն կատարել նախագահի պարտականությունները։ Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ առաջնահերթությունը տալով հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը: Նա հավելել…

Read More
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Read More
Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի

Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է. վերականգնողական աշխատանքները, շարունակվում են: Նրա խոսքով՝ այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ լույս չունի, մինչդեռ նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում։ Զելենսկին ևս մեկ…

Read More
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. Էրդողան

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պակիստանի ղեկավարի հետ մտքեր է փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: Նա նշել է, որ Թուրքիան և Պակիստանը հաջողությամբ համագործակցում են…

Read More
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում՝ դա պատճառաբանելով Մակրոնի ներկայությամբ. Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա արդարացումը Էմանուել Մակրոնի ներկայությունն է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է պաշտոնյան:

Read More
Պուտինն ԱԽ մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Պուտինն ԱԽ մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է РИА Новости-ն: «Խոսելու բան կա։ Գիտեք, բոլորովին վերջերս ես եղել եմ Հայաստանում, որտեղ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ եղել են…

Read More
Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման  համար. Մհեր Գրիգորյան

Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի ընդլայնման համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, Հարգելի հյուրեր, Ուրախ եմ ներկա գտնվելու հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Կանադան առաջին պետություններից էր, որ ճանաչել է…

Read More
ԵՄ-ն չպետք է դառնա «վարկային միություն». Սիյարտո

ԵՄ-ն չպետք է դառնա «վարկային միություն». Սիյարտո

Բուդապեշտը դեմ է, որ Եվրամիությունը դառնա «վարկային միություն» Ուկրաինայի համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։ «Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը չի ստեղծվել, որ դառնա «վարկային միություն»: Այդ մասին նախկինում խոսք չի եղել»,- ասել Է դիվանագետը։ Սիյարտոն նաև բացահայտ սուտ է անվանել լուրերը, թե Հունգարիան, իբր, ժամանակին արգելափակել…

Read More
Վրաստանի Առաջին ալիքը միացել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվան

Վրաստանի Առաջին ալիքը միացել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվան

Վրաստանի Առաջին ալիքը միացել է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվան։ Այս օրը Վրաստանի Առաջին ալիքի շենքն ավանդաբար վառվել է կարմիր գույնով։ Ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, Հանրային հեռարձակողը մի քանի տարի ակտիվորեն ներգրավված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում։ «Մի քանի տարի մենք ակտիվորեն միանում ենք կանանց նկատմամբ…

Read More
«Քաղաքական խաչմերուկ» Արսեն Սարգսյանի հետ

«Քաղաքական խաչմերուկ» Արսեն Սարգսյանի հետ

  «Քաղաքական խաչմերուկ» հաղորդաշարի հերթական հյուրը  Արսեն Սարգսյանն է։ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաները ոչ միայն ՀԱՊԿ-ի ու Վլադիմիր Պուտինի դեմ էին այլ նաեւ նրա ու միաժամանակ Իլհամ Ալիեւի խոսնակ Ալեքսանդր Լուկաշենկոյի Մանրամասները տեսանյութում ?  

Read More
Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը  նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար. Խաչատուրյան

Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Շնորհավորելով Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին, նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ուրուգվայի դեսպանության բացումը և այս նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ իր առաքելության ընթացքում ջանք…

Read More
Պետական աջակցության ծրագրեր՝ պատերազմի հետևանքները արցախցիների համար մեղմելու ուղղությամբ
		25.11.2022 . Արցախ

Պետական աջակցության ծրագրեր՝ պատերազմի հետևանքները արցախցիների համար մեղմելու ուղղությամբ 25.11.2022 . Արցախ

2020 թվականի պատերազմի հետևանքով ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց Արցախի կառավարությունն աջակցում է: Գործադիրը շարունակում է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագիրը: Շահառուներից ներդրումային հիմնադրամը ստացել է 47610 հայտ: Մհեր Մխիթարյան (Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ) — Այս պահին հաստատվել է մոտ 35 հազար աջակցության դիմում, մշակման փուլում գտնվում է 5300 դիմում:…

Read More
Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը

Հայաստանի ու Լիտվայի դատախազությունները կսերտացնեն համագործակցությունը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեի հետ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը: Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել են մի շարք…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Մարտունիում ու Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Մարտունիում ու Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի Ծմակեն տակ կոչվող տեղամասում «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:  …

Read More
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 15 դատապարտյալի |

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 15 դատապարտյալի |

Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 15 դատապարտյալի,- հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհված 15 դատապարտյալներից ինը դատապարտյալներ ազատվել են ՔԿՀ-ում պատիժը հետագա կրելուց, որոնցից երկուսը կին են, իսկ վեց դատապարտյալի նկատմամբ մնացած պատժաչափը կրճատվել է։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։…

Read More
Լիբանանի խորհրդարանը 7-րդ անգամ ձախողել է երկրի նոր նախագահի ընտրությունը

Լիբանանի խորհրդարանը 7-րդ անգամ ձախողել է երկրի նոր նախագահի ընտրությունը

Լիբանանի խորհրդարանը ևս մեկ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել: Նստաշրջանի առաջին փուլում 128 պատգամավորից քվեարկել են 119-ը: Ընդ որում՝ 50 քվեաթերթիկում ոչ մի թեկնածու չի նշվել, 42-ը քվեարկել են Միշել Մոավադի, 8-ը՝ Նոր Լիբանանի, 6-ը՝ Իսամ Խալիֆայի, 1-ը՝ Բադրի Դահերի, 2-ը՝ Զիյադ Բարուդի օգտին, և 1 քվեաթերթիկ՝ անվավեր է համարվել։ Լիբանանի խորհրդարանում քրիստոնյաների և…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:   

Read More
Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում. Մելանի Ժոլի

Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում. Մելանի Ժոլի

«Սա կենսական առաջընթաց է Հայաստանում դեսպանություն բացելու ճանապարհին և առանցքային է մեր ժողովուրդների միջև կապերը կամրջելու համար, որոնք ծառայում են որպես մեր բարեկամության հիմքը»,- Թվիթերի իր միկրոբլոգում Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտնել է Երևանում Կանադայի հյուպատոսություն բացելու մասին լուրը: Global Affairs Canada-ն էլ հայտարարել է, որ պաշտոնապես Հայաստանում Օտտավան հյուպատոսություն կբացի՝ պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանի…

Read More
Նոյեմբերի 27-29-ը կանցկացվի «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 27-29-ը կանցկացվի «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովը

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-29-ը կազմակերպում է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:   Գիտաժողովը ներառելու է չորս թեմատիկ հարթակներ.   1) «Պատմական կապեր. դարերի երկարատև փոխագործակցություն». 2) «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային զարգացումների շրջանակներում»….

Read More
Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկում են գազի մատակարարման երթուղու պաշտպանության ուժեղացումը. Պեսկով

Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկում են գազի մատակարարման երթուղու պաշտպանության ուժեղացումը. Պեսկով

Մոսկվան և Անկարան դիտարկում են Թուրքիային ռուսական գազի մատակարարման երթուղու պաշտպանության միջոցները, քանի որ դրա համար հավանական սպառնալիք կա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը դիտարկում են երկու երկրների միջև գազատարի վերահսկողության…

Read More
ԱՄՆ-ը Չինաստանին ընկալում է որպես մարտահրավեր, ոչ որպես սպառնալիք. Օսթին

ԱՄՆ-ը Չինաստանին ընկալում է որպես մարտահրավեր, ոչ որպես սպառնալիք. Օսթին

Միացյալ Նահանգների զինվորականները Չինաստանն ընկալում են որպես հիմնական մարտահրավեր, այլ ոչ թե սպառնալիք: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ փոխանցում է Bloomberg գործակալությունը: Ի պատասխան հարցին, թե ինչպես կվարվեն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցները, եթե Չինաստանը միացնի Թայվանը՝ Օսթինն ասել է, որ այդ երկրները կգործեն՝ ոչ միայն Միացյալ Նահանգներին հավատարմությունից ելնելով, այլև միջազգային կարգը…

Read More
Ադրբեջանը փորձում է Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծել. Մարուքյան

Ադրբեջանը փորձում է Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծել. Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է իրենց տարածք ցամաքային ականներ տեղափոխելու համար. դա բացարձակ սուտ է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու…

Read More
Տոյվո Կլաարը կայցելի Բաքու

Տոյվո Կլաարը կայցելի Բաքու

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է Ադրբեջան մեկնելու մասին: «Թողնում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումների համար»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Read More