Headlines
Ուկրաինան փորձում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի դիմակայություն հրահրել. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ուկրաինան փորձում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի դիմակայություն հրահրել. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ուկրաինայի իշխանությունները ոչ միայն Վաշինգտոնից է՛լ ավելի շատ ռազմական օգնություն են խնդրում, այլև փորձում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի դիմակայություն հրահրել։ Այս մասին Newsweek ամսագրի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմական գործողություններ չէր նախաձեռնի, եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները տասնամյակներ շարունակ Կիևին չտրամադրեին Մոսկվայի դեմ: Անդրադառնալով Լեհաստանի…

Read More
Սախալինում բնակելի շենքի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել

Սախալինում բնակելի շենքի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել

Սախալինում այսօր՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում, կենցաղային գազի պայթյուն է որոտացել բնակելի շենքի 4-րդ հարկի բնակարանում, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի՝ հայտնել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն: Նրա խոսքով՝ մասնագետները շարունակում են փրկարարական աշխատանքները, տեղում աշխատում է 13 միավոր տեխնիկա և 59 մարդ։ Շենքի բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր կացարան: Ըստ նախնական տվյալների՝…

Read More
Նիդերլանդների ԱԳՆ-ն նախատեսել է Ռուսաստանի դեսպանին կանչել՝ MH17-ի դատավճռին արձագանքելու պատճառով

Նիդերլանդների ԱԳՆ-ն նախատեսել է Ռուսաստանի դեսպանին կանչել՝ MH17-ի դատավճռին արձագանքելու պատճառով

Նիդերլանդների ԱԳՆ-ն ծրագրում է կանչել ՌԴ դեսպանին մալայզիական ինքնաթիռի կործանման գործով դատարանի վճռին իշխանությունների արձագանքի պատճառով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով արտգործնախարար Վոպկե Հուկստրային։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ Հաագայի դատարանին մեղադրել էր պատեհապաշտության համար՝ ասելով, որ ՌԴ երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացու դատապարտելով ցմահ բանտարկության՝ հաշվի չեն առնվել հետաքննությանը տրամադրված մյուս տվյալները։ Օրինակ՝ դատարանն անտեսել է…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 18֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:  

Read More
Արմեն Գրիգորյանը և Աջիթ Դովալը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

Արմեն Գրիգորյանը և Աջիթ Դովալը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում: Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք…

Read More
Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: Ելույթում մասնավորապես ասվում է. «Պարո՛ն նախագահ, Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին…

Read More
Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ
		18.11.2022 . Արցախ

Անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը. Արցախի ԱԳՆ 18.11.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտ և առանցքային բաղադրիչներից է բանակցային լիարժեք ձևաչափը և այդ շրջանակներում ընթացող քննարկումներն ու հանդիպումները։ Այդ համատեքստում կարևոր ենք համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը չեղարկել Արցախի՝ որպես հակամարտության կողմի կարգավիճակը, իսկ բանակցությունները ներկայացնել որպես «խոսակցություն Ղարաբաղում…

Read More
ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի  Լանդթագի նախագահի հետ

ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ

Նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում տեղի է ունեցել Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլեմբերգերի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:   Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և ԳԴՀ-ում…

Read More
Թուրքիան դեկտեմբերից նավթային լցանավերի նկատմամբ նեղուցներով անցնելու նոր պահանջ կներկայացնի

Թուրքիան դեկտեմբերից նավթային լցանավերի նկատմամբ նեղուցներով անցնելու նոր պահանջ կներկայացնի

Դեկտեմբերից թուրքական իշխանությունները հում նավթ տեղափոխող լցանավերի համար լրացուցիչ պահանջ կներկայացնեն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր տնօրինության ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դեկտեմբերի 1-ից Անկարան ապահովագրական ընկերություններից կպահանջի նավին P&I ապահովագրության տրամադրումը հաստատող նամակ, որն անհրաժեշտ է՝ ծածկելու իր պատասխանատվությունն այնպիսի դեպքերում, ինչպիսին է, օրինակ՝ երրորդ կողմերին,…

Read More
Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ
		18.11.2022 . Միջազգային

Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ 18.11.2022 . Միջազգային

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների…

Read More
Հաագայի դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել «Մալայզիական ավիաուղիների»  ինքնաթիռի վթարի մեղավորներին

Հաագայի դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի մեղավորներին

Հաագայի դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականին MH17 չվերթն իրականացնող «Մալայզիական ավիաուղիների» Boeing-ի՝ Դոնբասում կործանման գործով, ինչի հետևանով զոհվել է 298 մարդ: Դատարանը հեռակա կարգով 3 քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Boeing-ի կործանման գործով վճռում նշված է, որ ողբերգության պատճառը Պերվոմայսկ գյուղի մերձակայքում «Բուկ» ՀՕՊ համակարգից հրթիռի արձակումն է։ Միաժամանակ,…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք եվրոպացի առաջնորդներից լսեցինք, որ Ուկրաինային և Մոլդովային որպես ավանս կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, ոչ ոք չի վիճարկում, որ Վրաստանը 10 գլուխ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից

Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք եվրոպացի առաջնորդներից լսեցինք, որ Ուկրաինային և Մոլդովային որպես ավանս կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, ոչ ոք չի վիճարկում, որ Վրաստանը 10 գլուխ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից

Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային նախօրոք թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմական վիճակում է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս մասին ասաց խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Վարչապետի խոսքով՝ ոչ ոք չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 միավորով առաջ է Ուկրաինայից ու…

Read More
«Կանանց դերը սպորտում» նախաձեռնությունը Կուլիկամ գյուղում

«Կանանց դերը սպորտում» նախաձեռնությունը Կուլիկամ գյուղում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին «Կանանց դերը սպորտում» նախաձեռնության շրջանակներում Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի հանրային դպրոցի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի աշակերտների համար, նույն դպրոցի մարզասրահում անցկացվեց վոլեյբոլի խաղ: Յուրաքանչյուր խաղի թիմի կազմի մեջ կային թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: Այստեղ տարիներ շարունակ տարբեր մարզական խաղերի ու միջոցառումների կանանց և աղջիկների  պասիվ մասնակցության խնդիր է եղել։ Դրա…

Read More
Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը

Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը

Դանիայի կառուցողական ինստիտուտի հիմնադիր Ուլրիկ Հաագերուպի այցի շրջանակներում Թբիլիսիի «Radisson» հյուրանոցում անցկացվում է «Կառուցողական նորություններ» համաժողովը։ Համաժողովի նպատակն է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել կառուցողական լրագրության այն մոտեցմանը, որը Հանրային հեռարձակողն արդեն օգտագործում է գործնականում։ Համաժողովին մասնակցում են միջազգային կազմակերպությունների, կապի կարգավորող հանձնաժողովի, մեդիագրագիտության և մեդիա ոլորտում աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի մեդիա բաժինների ղեկավարներ և ուսանողներ։…

Read More
ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից

ԱԷՄԳ բանաձևը կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին զորքը դուրս բերել Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել բոլոր գործողություններն» ուկրաինական միջուկային օբյեկտներում՝ հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը, գրում է РИА Новости-ն։ «ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի այսօրվա նիստում ընդունվեց ոչ պրոֆեսիոնալ կազմված բանաձև, որը դուրս է ործակալության մանդատի շրջանակից և…

Read More
Լիբանանի խորհրդարանն արդեն 6-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը
		17.11.2022 . Միջազգային

Լիբանանի խորհրդարանն արդեն 6-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը 17.11.2022 . Միջազգային

Լիբանանի խորհրդարանն արդեն 6-րդ անգամ ձախողել է հանրապետության նոր նախագահի ընտրությունը: Խորհրդարանը բաժանված է շիա «Հեզբոլլահի» և նրա աջակիցների ու նրանց ընդդիմադիրների միջև: Քվեարկության առաջին փուլում Միշել Մուավադի օգտին է քվեարկել 43 պատգամավոր: Եղել են նաև 46 դատարկ քվեաթերթիկներ: Այս քվեարկության ընթացքում առաջին անգամ «Հեզբոլլահի» կողմից աջակցություն վայելող և քրիստոնեական «Մարադա» շարժման առաջնորդ Սուլեյման Ֆրանժիեն…

Read More
Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի հիմնման որոշումը

Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի հիմնման որոշումը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության անդամներին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել գործակալության հետ ընթացող ներկայիս համագործակցությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում դրա շարունակական ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը ողջունել է Հայաստանում ԶՖԳ գրասենյակի հիմնման որոշումը՝ հույս հայտնելով, որ այն նոր խթան կհանդիսանա…

Read More
Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանին նվիրված միջոցառումը Թբիլիսիում

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանին նվիրված միջոցառումը Թբիլիսիում

Երեկ՝ նոյեմբերի 16֊ին Թբիլիսիում՝ նախաձեռնությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանության նշվեց վրաց֊հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանը։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Խորհրդրանականներ եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հրավիրված էին քաղաքական, կրթական, հասրակական եւ այլ ոլորտներից հյուրեր։ Ներկաներին Վասո Աբաշիձեի անվան թատրոնում դիմավորեց Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը։ Միջոցառման…

Read More
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը. Խաչատուրյանը՝ Շվեյցարիայի նախկին նախագահին

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը. Խաչատուրյանը՝ Շվեյցարիայի նախկին նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին: Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգային մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, որը…

Read More
Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր
		17.11.2022 . Տարածաշրջան

Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր 17.11.2022 . Տարածաշրջան

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ: Խորհրդարանականները խոսել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր հարաբերությունների և համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի…

Read More
Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին և հետագա համագործակցության հեռանկարներին՝ երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության հարցերին։ «Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը մշտապես զարգանում է դրական դինամիկայով, ինչն էլ ավելի է ամրապնդում բարիդրացիական հարաբերությունները»։…

Read More
ԱԳ նախարարի տեղակալը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ԱԳ նախարարի տեղակալը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ԶՖԳ միջև ձևավորված սերտ գործակցությունը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու գործակալության հետ համագործակցությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ.» ճանապարհային քարտեզի դրույթների իրագործման ընթացքին…

Read More
Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Վրաստանի վարչապետին

Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Վրաստանի վարչապետին

Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. ՀՀ ԱԺ նախագահը՝ Վրաստանի վարչապետին   16:44, 17 Նոյեմբեր 2022 ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի…

Read More
Մենք դրական ենք գնահատում թուրք-հայկական կարգավորման շուրջ երկխոսությունը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդ

Մենք դրական ենք գնահատում թուրք-հայկական կարգավորման շուրջ երկխոսությունը. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդ

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացին։ «Մենք դրական ենք գնահատում հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական երկխոսությունը և հասկացրել ենք երկու կողմերին, որ ցանկանում ենք օգտակար դեր խաղալ։ Գործընթացն ունի ներուժ՝ բարձրացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման: Դա ավելի…

Read More
Ստեփանակերտում մեկնարկել են նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները
		17.11.2022 . Արցախ

Ստեփանակերտում մեկնարկել են նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները 17.11.2022 . Արցախ

Ստեփանակերտի Առաքելյան փողոցում՝ նախկին 6-րդ դպրոցի վերակառուցված շենքերի հարևանությամբ, մեկնարկել է նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:   Ըստ նախագծի՝ բնակելի շենքը կլինի հինգհարկանի՝ բաղկացած 40 բնակարանից, որից 22-ը կլինեն երկու սենյականոց, իսկ 18-ը՝ երեք սենյականոց։   Աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին։   Շինարարությունն իրականացվում է…

Read More
Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Դանիել Լասիկան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Դանիել Լասիկան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:     Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:  

Read More
Միշուստինը Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ
		17.11.2022 . Միջազգային

Միշուստինը Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ 17.11.2022 . Միջազգային

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, որտեղ կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են ՌԴ կառավարությունից: «Կառավարության ղեկավարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ, ինչպես նաև կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովի աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ համաժողովին կմասնակցեն երկու…

Read More
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, Ադրբեջանը հայտարարել է, որ չի աշխատի այդ ձևաչափով. Ռիքեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, Ադրբեջանը հայտարարել է, որ չի աշխատի այդ ձևաչափով. Ռիքեր

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Երևանի և Բաքվի հետ անմիջական փոխգործակցության ձևաչափով։ «Կարծում եմ՝ հասել ենք այն կետին, որտեղ կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ դնել այդ մանդատին. այն այլևս չի գործում»,- ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում…

Read More
Արցախում ոստիկանությունն իրականացրել է հատուկ միջոցառումներ. հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Արցախում ոստիկանությունն իրականացրել է հատուկ միջոցառումներ. հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ

Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, համակարգի բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։ Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին ոստիկանության պետի առաջին տեղակալն ու շտաբի պետը տվել են համապատասխան հանձնարարականներ. ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ։…

Read More
Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Թեա Ախվլեդիանին հանդիպել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների հետ
		17.11.2022 . Վրաստան

Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Թեա Ախվլեդիանին հանդիպել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների հետ 17.11.2022 . Վրաստան

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ելույթ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված Կախեթիի շրջանի երիտասարդներին՝ Վրաստանի Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հիմնախնդիրների վերաբերյալ մշակութային-կրթական սեմինարի շրջանակներում և շնորհավորել Հանդուրժողականության միջազգային օրը։ Թեա Ախվլեդիանին նշել է, որ Վրաստանում, հաշվի առնելով էթնիկապես բազմազան հասարակության հանդուրժողական միջավայրում արժանապատիվ համակեցության եզակի պատմական…

Read More