Երկու ժողովուրդների հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի. մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերից և հաղորդակցության վարչությունից, միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան…
