Headlines
Եթե ընդունում ենք 1991 թ. սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից. Փաշինյանը՝ Ադրբեջանին փոխանցված նոր առաջարկի մասին

Եթե ընդունում ենք 1991 թ. սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից. Փաշինյանը՝ Ադրբեջանին փոխանցված նոր առաջարկի մասին

Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ ԼՂ-ի շուրջը ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով: Այսօր, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, Փաշինյանն անդրադարձավ նաև այդ թեմային: «Հնչեցրել եմ այդ առաջարկը: Կարծում եմ՝ դա հետագայում կդառնա քննարկման առարկա»,- ասաց Փաշինյանը: Ապառազմականացման առաջարկ արվել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու…

Read More
ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար

ԵՄ-ն և եվրագոտու երկրները 2022 թ. չորրորդ եռամսյակում և 2023 թ. առաջին եռամսյակում տեխնիկական ռեցեսիայի մեջ կմտնեն: Այդ  մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Եվրահանձնաժողովի հրապարակած աշնանային կանխատեսման մեջ։   Politico պարբերականը նշում է, որ այդ անկումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով, որոնք սրել են էներգետիկ ճգնաժամը և մեծացրել գնաճը, ինչպես նաև…

Read More
Պուտինի տեսաուղերձը G20-ին և APEC-ին նախատեսված չէ. Պեսկով
		11.11.2022 . Միջազգային

Պուտինի տեսաուղերձը G20-ին և APEC-ին նախատեսված չէ. Պեսկով 11.11.2022 . Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց ելույթ չի ունենա G20-ում և APEC-ում, չի լինի նաև տեսաուղերձ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RT-ն։ «Դա պետության ղեկավարի որոշումն է՝ կապված իր ժամանակացույցի, իր՝ Ռուսաստանում գտնվելու անհրաժեշտության հետ»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ G20-ի գագաթնաժողովում…

Read More
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցերին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի…

Read More
Սեուլն արկեր կվաճառի Վաշինգտոնին՝ հետագայում Կիև առաքելու համար. Wall Street Journal

Սեուլն արկեր կվաճառի Վաշինգտոնին՝ հետագայում Կիև առաքելու համար. Wall Street Journal

Հարավային Կորեայի իշխանությունները գտել են Ուկրաինային մահաբեր զենք չմատակարարելու պարտավորությունները շրջանցելու միջոց։ Երկիրը պատրաստվում է հրետանային արկեր վաճառել ԱՄՆ-ին, որոնք Վաշինգտոնը հետագայում կուղարկի Կիև, գրում է Wall Street Journal-ը։ ԱՄՆ-ը Սեուլից կգնի 100,000 արկ 155 մմ տրամաչափի հրետանու համար, որը պետք է մատակարարվի Ուկրաինա: Այն ուկրաինական հրետանային ստորաբաժանումներին կբավարարի առնվազն մի քանի շաբաթվա ինտենսիվ մարտերի…

Read More
ՀՀ դեսպանը հանդիպել է ԿԳ նախարարի տեղակալին

ՀՀ դեսպանը հանդիպել է ԿԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բարձրագույն կրթության ոլորտում Հայաստան-Վրաստան համագործակցությանը՝ այդ թվում Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխգործակցության ընդլայնմանը։ Մտքեր փոխանակվեցին երկու երկրների կրթության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և առաջիկա…

Read More
Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
		11.11.2022 . Միջազգային

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 11.11.2022 . Միջազգային

Բաքուն պատասխանել է Թեհրանին: Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ «Հանդիպման ընթացքում ներկայացվել  է վերջերս իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ իրականացվող քարոզչության, զրպարտչական արշավի և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաների՝ երկու երկրների հարաբերությունների ոգուն չհամապատասխանող սպառնալից հռետորաբանության հետ կապված դժգոհությունն ու մտահոգությունը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության…

Read More
Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով նորանշանակ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին:     ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ան Ցյանին պաշտպանական հարցերով ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և արդյունաշատ…

Read More
Քննարկվել են Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ: ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության…

Read More
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում մեղմել հռետորաբանությունը և խուսափել անհարկի էսկալացիայից

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ:    «Այս շաբաթ լրացել է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, Եվրամիությունը հարգում է հակամարտության բոլոր զոհերի հիշատակը:   Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները։…

Read More
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգը պատուհասած փոթորկի հետևանքները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևելյան ափը ենթարկվել է Nicole փոթորկի հարձակմանը, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, մի տղամարդ և մի կին էլեկտրահարվել են հոսանքագծի կտրվելու պատճառով։ Եվս երկուսը մահացել են տարերքի պատճառով ստեղծված ավտովթարից: Փոթորկից ավերվել են տներ, որոնց մի մասը մնացել է առանց տանիքի և նույնիսկ պատերի։ Քամու արագությունը…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի որոշ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել օգնությունն Ուկրաինային. WP

ԱՄՆ Կոնգրեսի որոշ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել օգնությունն Ուկրաինային. WP

ԱՄՆ Կոնգրեսի որոշ ծայրահեղ աջ օրենսդիրներ կոչ են անում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսում արդեն բարձրացրել են Ուկրաինային օգնության հարցը։ Որոշ հանրապետականներ կոչ են արել ամբողջությամբ դադարեցնել աջակցությունը, մյուսներն առաջարկել են կրճատել այն: Մինչև գարուն, հավանաբար, կպահպանվի…

Read More
Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

Ալիևը խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու համաձայնությունը։ Տարօրինակ կերպով նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
		11.11.2022 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 11.11.2022 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։    Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:  

Read More
Ախալցխայի բերդում ցուցահանդես է տեղի ունեցել

Ախալցխայի բերդում ցուցահանդես է տեղի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին Ախալցխայի ամրոցի «Ցիտադել» կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ  Գեորգի Տանդաշվիլիի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկայացված էին շուրջ 30 գրաֆիկական աշխատանք։ Գիորգի Տանդաշվիլիի խոսքով, հաջորդ տարի նա կրկին կայցելի Ախալցխա՝ նոր աշխատանքներով ու նոր ծրագրով։

Read More
Եվրամիությունը Մոլդովային ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը

Եվրամիությունը Մոլդովային ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝ հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը

Քիշնևում տեղի է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումը: Հայտարարվել է Մոլդովային ֆինանսական աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի երկրին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը։ «Շատ ուրախ եմ, որ Մոլդովան ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել, դուք արժանի եք դրան: Սա բարեփոխումներին ուղղված և եվրոպամետ օրակարգի հստակ ճանաչում է»,- ասել է…

Read More
Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի հոկտեմբերին հասել է 39 տոկոսի

Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի հոկտեմբերին հասել է 39 տոկոսի

Interfax-ի հաղորդմամբ՝ կրիտիկական ենթակառուցվածքների անկումը հոկտեմբերին արագացրել է Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը՝ մինչև 39% տարեկան կտրվածքով, ինչն ավելի վատ է՝ համեմատած օգոստոսի և սեպտեմբերին գրանցված 35% անկման հետ: Այդ մասին ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Մենք գնահատում ենք ՀՆԱ-ի անկումը մոտ 30 %-ով 2022 թ. 9 ամսվա համար: Այնուամենայնիվ, եթե էլեկտրաէներգիայի…

Read More
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ
		10.11.2022 . Արցախ

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ 10.11.2022 . Արցախ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին հիասթափություն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում 2022 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ 2020 թ. աշնանը ձեռնարկված ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: Այս մասին նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: «Տվյալ գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք,…

Read More
Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Անահիտ Մանասյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության…

Read More
Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով. Զախարովա

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով. Զախարովա

Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրամիության հետ հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու ուղիները, սակայն ցանկացած առաջարկ պետք է հաշվի առնի ներկայիս զարգացումները և ձեռնտու լինի Ռուսաստանին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով: Զախարովայի համոզմամբ՝ Կիևին Արևմուտքի ռազմական աջակցությունը…

Read More
Ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում. Զելենսկի

Ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի աջ ափից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը, նշել, որ Ուկրաինայի հարավում զինված ուժերը զգույշ են առաջ շարժվում՝ նվազագույնի հասցնելու մարդկային կորուստները: Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմը չի պատրաստվում առանց կռվի զիջել դիրքերը։ Նա նաև տեղեկացրել է, որ ամենալուրջ մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում: Խերսոնի շուրջ զարգացումներին է…

Read More
«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

«Պատվաստումներ Վրաստանի համար» ծրագիրն Ախալքալաքում

Երեկ՝ նոյեմբերի 9-ին Ախալքալաքում Վրաստանի Ռազմավարության և զարգացման կենտրոնը կազմակերպել էր «Պատվաստումներ Վրաստանի համար» խորագրով տեղեկատվական միջոցառում, որի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ փոքր ևմիջին բիզնեսի և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, կանայք, տարեցներ, երիտասարդներ։ Օրվա ընթացքում տեղի ունեցավ 2 հանդիպում, որոնք անցկացվեցինԱխալքալաքի «Մեծահասակների զարգացման կրթության կենտրոնում»։…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին և դեսպան Սմբատյանն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Իրակլի Ղարիբաշվիլին և դեսպան Սմբատյանն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման…

Read More
Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր

Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր

ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված և վիրավոր, հայտնում է BBC-ն: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ: Բարձրաստիճան գեներալի խոսքով՝ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու ազդանշաններ է ուղարկում. դրանք «պատուհան» են երկխոսության համար։…

Read More
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան
		10.11.2022 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ. Նիկոլ Փաշինյան 10.11.2022 . Արցախ

ՀՀ կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: «Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը…

Read More
G20-ում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Լավրովը

G20-ում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բալիում նոյեմբերի 15-16-ը նախատեսված G20 գագաթնաժողովին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգի Նիկիֆորովը տեղեկացրել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, սակայն, ամենայն հավանականությամբ, առցանց ձևաչափով։

Read More
Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան

Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության դրսևորում էր աննախադեպ ցրտի պայմաններում ԼՂ-ն բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը. Փաշինյան

Արդարացի է Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական…

Read More
Բայդենը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական մոտեցումն Ուկրաինայի հարցում

Բայդենը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կշարունակի երկկուսակցական մոտեցումն Ուկրաինայի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ավարտին նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամուլի ասուլիսով, նշել՝ երկրի բոլոր նահանգներում գրանցվել է ընտրողների ռեկորդային մասնակցություն, ընտրություններն անցել են առանց որևէ միջամտության: «Մեզ և ընտրողների համար պարզ էր, որ նրանք հիասթափված են։ Ես հասկանում եմ, որ այս երկրում իսկապես ծանր տարիներ են եղել շատ մարդկանց համար»,- ասել է Բայդենը:…

Read More
Յան Լիպավսկի. Պուտինի սարսափելի ագրեսիան մեզ ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ օգնություն գտնենք Վրաստանին և այն երկրներին, որոնք տուժել են այս ագրեսիայից

Յան Լիպավսկի. Պուտինի սարսափելի ագրեսիան մեզ ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ օգնություն գտնենք Վրաստանին և այն երկրներին, որոնք տուժել են այս ագրեսիայից

Մենք կարող ենք Ռուսաստանից ակնկալել ցանկացած սցենար, և այդ պատճառով կարևոր է աջակցել Վրաստանին, որպեսզի բոլոր գործընկերները կենտրոնանան Վրաստանի դիմակայունության և նրա պաշտպանունակության բարձրացման վրա։ Այս մասին Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է Վրաստան այցի շրջանակներում, Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում: Չեխիայի առաջին դիվանագետն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերություններն…

Read More
Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին
		10.11.2022 . Արցախ

Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին 10.11.2022 . Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խոսեց Լեռնային Ղաաբաղում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին:  Վարչապետը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: «Սա ըստ էության նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն…

Read More