Headlines
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապօրինի հորատման և հետախուզական աշխատանքների համար՝ հայտնում են Եվրամիության խորհրդից: Սահմանափակումները կգործեն մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը: Կիպրոսի ափերի մոտ գազի պաշարների որոնողական աշխատանքների համար Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2019 թվականին։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են թուրքական էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ։ Այդ անձանց…

Read More
Կուղբերը՝ մայրուղու փլուզման և հետագա ջրհեղեղի պատճառ Լեհաստանում

Կուղբերը՝ մայրուղու փլուզման և հետագա ջրհեղեղի պատճառ Լեհաստանում

Լեհաստանում կուղբերը փակել են Լոբեզ բնակավայրի մերձակայքում գտնվող ջրանցքները, ինչի հետևանքով ջուրը կուտակվել է և ի վերջո ճեղքել արհեստական ​​ամբարտակը՝ քանդելով քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Փլուզումը հասնում է 8 մ խորության և 10 մ լայնության։ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի նկուղները ողողվել են ջրով, սակայն բնակիչներին չեն տարհանել, տեղում աշխատում է իրավիճակը վերահսկող շտաբը: Ճանապարհի…

Read More
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը մտքեր են փոխանակել Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:   Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր:    Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես…

Read More
Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի և տարածաշրջանի համար. ՀՀ-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխի հետ
		09.11.2022 . Միջազգային

Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի և տարածաշրջանի համար. ՀՀ-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխի հետ 09.11.2022 . Միջազգային

Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի և տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը…

Read More
Հայաստանի և Լիտվայի ՍԴ նախագահները քննարկել են սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը

Հայաստանի և Լիտվայի ՍԴ նախագահները քննարկել են սահմանադրական արդարադատության ոլորտում կապերի ընդլայնումը

2022 թվականի հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դանուտե Յոչիենեի հետ:   Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների բարձր դատարանների ղեկավարներն անցել են ընդլայնված կազմերով աշխատանքային հանդիպման:   Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Արման Դիլանյանի ղեկավարած պատվիրակության այցը…

Read More
Արցախի Իվանյան համայնքի բնակելի նոր թաղամասը կունենա 86 առանձնատուն

Արցախի Իվանյան համայնքի բնակելի նոր թաղամասը կունենա 86 առանձնատուն

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այդ մասին հայտնում  են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:   Բնակելի համալիրը բաղկացած կլինի 2, 3, 4 սենյականոց 86 առանձնատներից:  

Read More
Կիևը չի անհանգստանում ԱՄՆ ընտրությունների արդյունքներով և սպասում է հետագա օգնության. Ուկրաինայի փոխվարչապետ

Կիևը չի անհանգստանում ԱՄՆ ընտրությունների արդյունքներով և սպասում է հետագա օգնության. Ուկրաինայի փոխվարչապետ

Կիևն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, եթե անգամ Հանրապետական ​​կուսակցությունը հաղթի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ Պաշտոնյայի խոսքով՝ Կիևը գնահատում է դեմոկրատների և հանրապետականների աջակցությունը։ «Մենք չենք անհանգստանում: Ուկրաինան պայքարում է շատ որոշակի իրավունքների և արժեքների համար: Կարծում եմ,…

Read More
Կահույքի արտադրությամբ զբաղվող «Մելաձե» ընկերության սեփականատերը խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակել և դիմել՝ փախուստի. Դատախազություն

Կահույքի արտադրությամբ զբաղվող «Մելաձե» ընկերության սեփականատերը խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակել և դիմել՝ փախուստի. Դատախազություն

Կահույքի արտադրությամբ զբաղվող «Մելաձե» ընկերության սեփականատերը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու մեջ: Նշված քրեական գործով մեղադրվում է ևս երկու անձ։ Այս մասին տեղեկություն է տարածում դատախազությունը։ Նրանց հաղորդմամբ՝ ՆԳՆ-ում ընթացող քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կնոջ և մեկ այլ անձի հետ կահույք պատրաստելու պատվերի է վերցրել. խաբեությամբ ձեռք է բերել 26 քաղաքացու…

Read More
Թեհրանն արձագանքել է Իլհամ Ալիևի սպառնալիքներին

Թեհրանն արձագանքել է Իլհամ Ալիևի սպառնալիքներին

Թեհրանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Շուշիում արած հայտարարություններին, ինչպես նաև Հայաստանին, Իրանին, միջազգային հանրությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար ջանքեր գործադրող կողմերին ուղղված սպառնալիքներին: Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Նասեր Քանանիի խոսքով՝ մի հարևանի հետ…

Read More
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին
		09.11.2022 . Արցախ

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին 09.11.2022 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Read More
Ստրասբուրգն աջակցություն է հայտնել Հայաստանին

Ստրասբուրգն աջակցություն է հայտնել Հայաստանին

Նոյեմբերի 7-ին Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում Հայաստանին աջակցելու առաջարկը։ «Ի նշան համերաշխության՝ Ստրասբուրգ քաղաքը կբարձրացնի Հայաստանի դրոշը քաղաքապետարանի և վարչական կենտրոնի առջև»,- գրված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում:

Read More
Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում և երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, որ հայ…

Read More
Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ձայնը Մարիամ Բիգվավայի տեսահոլովակը |

Մանկական Եվրատեսիլում Վրաստանի ձայնը Մարիամ Բիգվավայի տեսահոլովակը |

Կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում «Վրաստանի ձայնի»` Մարիամ Բիգվավայի տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան։ «I Believe» երգը պատկանում է Գիգա Կուխիանիձեին, խոսքերը գրել են Բենի Քադագիձեն և Իրու Խեչանովը, տեսահոլովակի ռեժիսորը Զազա Օրաշվիլին է, նկարիչը Շակո Պոպիաշվիլին է, իսկ դիզայները՝ Իզա Նադարեիշվիլին։ Մարիամ Բիգվավան Վրաստանի Առաջին ալիքի «Ռանինա» նախագծի հինգերորդ…

Read More
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Read More
Չինաստանի բանակը պետք է բարձրացնի իր մարտունակությունը և պատրաստ լինի ռազմական գործողությունների. Սի Ծինփին

Չինաստանի բանակը պետք է բարձրացնի իր մարտունակությունը և պատրաստ լինի ռազմական գործողությունների. Սի Ծինփին

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պետք է բարձրացնի իր մարտունակությունը և պատրաստ լինի ռազմական գործողությունների: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: «Անհրաժեշտ է ուժեղացնել զինված ուժերի համակողմանի նախապատրաստումը, ապահովել նրանց պատրաստվածությունը մարտական գործողություններին»,- նշել է ղեկավարը: Նա հստակեցրել է, որ բանակում անհրաժեշտ է նորարարությունների ներդրում, հուսալի մեխանիզմների ձևավորում, որպեսզի երկրի զորքերը կարողանան բարձր արդյունավետությամբ…

Read More
Զելենսկին ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետի երկարաձգման օրինագիծ է ներկայացրել

Զելենսկին ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետի երկարաձգման օրինագիծ է ներկայացրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետի երկարաձգման մասին իր հրամանագրերը հաստատելու համար։ Զելենսկին փետրվարի 24-ին հրամանագրեր էր ստորագրել Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու և համընդհանուր մոբիլիզացիայի մասին, իսկ Գերագույն ռադան նույն օրը հաստատել է դրանք։ Դրանից հետո Զելենսկին ավելի քան երեք անգամ երկարացրել է ռազմական դրության և…

Read More
ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին

ՀՀ դեսպանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին

Նոյեմբերի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի հետ։ Հանդիպմանը քաղաքային խորհրդի նախագահը ՀՀ դեսպանին համառոտ ներկայացրեց Թբիլիսի կառավարման և քաղաքային կյանքի որակի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումները, ենթակառուցվածքային և այլ ծրագրերը։ Կարևորվեց մայրաքաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության զարգացումը՝ այդ թվում միմյանց փորձի ուսումնասիրման և կիրառման համատեքստում։ Աղբյուրը՝…

Read More
Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամի ծավալը հոկտեմբերին ավելացել է

Ռուսաստանի Ազգային բարեկեցության հիմնադրամի ծավալը հոկտեմբերին ավելացել է

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը (NWF) նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 11,374 տրիլիոն ռուբլի, որը համարժեք է 184,841 միլիարդ դոլարին կամ 2022 թվականի համար նախատեսված ՀՆԱ-ի 8,5 %-ին՝ հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարությունը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ հիմնադրամը կազմել է 10,792 տրիլիոն ռուբլի, որը համարժեք է 187,975 միլիարդ դոլարին կամ 2022 թվականի կանխատեսվող ՀՆԱ-ի 8,1 %-ը, ինչը…

Read More
Ալիևը խոստովանել է, որ օկուպացրել է Հայաստանի տարածքը, սպառնացել նաև միջազգային հանրությանը

Ալիևը խոստովանել է, որ օկուպացրել է Հայաստանի տարածքը, սպառնացել նաև միջազգային հանրությանը

Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտ սպառնացել է Հայաստանին, ինչպես նաև Իրանին, միջազգային հանրությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանք գործադրող կողմերին: Շուշիում ունեցած ելույթի ընթացքում Ալիևը, հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը, հայտարարել է, թե, իբր, Հայաստանը պարտավորվել է «տրամադրել Զանգեզուրի միջանցք և դուրս բերել ամբողջությամբ իր զորքերը Ղարաբաղից, սակայն այդ պարտավորությունները չի կատարել»։…

Read More
ԱՄՆ-ի հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու լուրջ ձգտումը. Փրայս

ԱՄՆ-ի հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու լուրջ ձգտումը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլեր Հաուսում նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ ուղիղ քննարկումների համար, որպեսզի նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ: «Երեկվա հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկխոսության ակտիվացման միջոցով…

Read More
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար
		08.11.2022 . Միջազգային

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար 08.11.2022 . Միջազգային

Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։

Read More
Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով. Մակրոն

Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծել բանակցային ճանապարհով. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով: «Ուկրաինայի գործն է՝ որոշելու պայմաններն ու ժամանակը՝ երբ պատրաստ կլինի վերադառնալ բանակցություններին։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել»,- հավելել է Մակրոնը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել…

Read More
Շալվա Պապուաշվիլի — Այսպես կոչված ուսումնասիրություններ հրապարակելը արմատականացման խորացումից բացի մարդկանց համար այլ բան չի անի, նրանք պետք է հասկանան, որ ուսումնասիրություններ անելը չի ստացվում ու թողնեն |

Շալվա Պապուաշվիլի — Այսպես կոչված ուսումնասիրություններ հրապարակելը արմատականացման խորացումից բացի մարդկանց համար այլ բան չի անի, նրանք պետք է հասկանան, որ ուսումնասիրություններ անելը չի ստացվում ու թողնեն |

Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե որն է նպատակը, երբ IRI-ն ու NDI-ն այսքան համառորեն մի քանի ամիսը մեկ հրապարակում են այս թվերը։ Երկու ուսումնասիրություններն էլ վաղուց վարկաբեկված են վրաց հասարակության մեջ՝ իրականության հետ իրենց անհամապատասխանության պատճառով, ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի խոսքով՝ բազմիցս ապացուցվել է, որ հրապարակված թվերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ես…

Read More
Վրաստանը հիասթափված է, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի՝ չի ստացել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ. Զուրաբիշվիլի

Վրաստանը հիասթափված է, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի՝ չի ստացել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ. Զուրաբիշվիլի

Թբիլիսին հիասթափված է, որ Մոլդովան ու Ուկրաինան ստացել են Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ միայն հեռանկար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Ժողովրդավարության համաշխարհային համաժողովում։ «Մենք նույնքան եվրոպացի ենք և արդեն այնքան ժամանակ, որ ինչ-որ պահի պետք է միանանք այս եվրոպական ընտանիքին։ Կարծում եմ՝ չպետք է ժամանակ կորցնենք: Վրաստանին…

Read More
ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր. Շեգրիկովիչ

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր. Շեգրիկովիչ

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նոյեմբերի 10-ին տեսակապի ձևաչափով կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը՝ փոխանցում է ТАСС-ը։ Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ…

Read More
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն
		08.11.2022 . Տարածաշրջան

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն 08.11.2022 . Տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մեկնարկին ողջունել է արդյունավետ քննարկումները, որոնք իրենք նախաձեռնել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և շարունակվել կողմերի միջև հետագա շփումներում՝ նշված է պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը տևական խաղաղության…

Read More
Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում. նախագահ Նիինիստյո

Ֆինլանդիան մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում. նախագահ Նիինիստյո

Ֆինլանդիան չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել իր տարածքում ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, հայտարարել է նախագահ Սաուլի Նիինիստյոն, հայտնում է РИА Новости-ն: «Թեև մենք նախապես որևէ սահմանափակում չենք դնում ՆԱՏՕ-ին մեր անդամակցության հանդեպ, Ֆինլանդիան բացարձակապես մտադիր չէ միջուկային զենք տեղակայել իր տարածքում»,- ասել է պետության ղեկավարը և խոստովանել, որ ոչ ոք դեռևս նման բան չի էլ առաջարկել:…

Read More
Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած ընդլայնված կազմով հանդիպումը
		07.11.2022 . Միջազգային

Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած ընդլայնված կազմով հանդիպումը 07.11.2022 . Միջազգային

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։     Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։     Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների…

Read More
Կատարը բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ «երկակի ստանդարտների համար»

Կատարը բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ «երկակի ստանդարտների համար»

Կատարի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը համակարգված քննադատության է ենթարկվում այն պահից, երբ ստացել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։ «Կատարը վրդովված է Գերմանիայի «երկակի ստանդարտների» քաղաքականությունից, որում Բեռլինը մի կողմից ձգտում է համագործակցել էներգետիկ ոլորտում, ներդրումների հարցում, բայց միաժամանակ կասկածի տակ է դնում աշխարհի առաջնությունն ընդունելու Կատարի իրավունքը»,- ասել է արտգործնախարար Մուհամեդ բեն…

Read More
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023 թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար…

Read More