Headlines
Միշտ բաց ենք Ուկրաինիայի շուրջ ցանկացած բանակցության համար. Զախարովա

Միշտ բաց ենք Ուկրաինիայի շուրջ ցանկացած բանակցության համար. Զախարովա

Ռուսաստանը ցանկացած շփման պատրաստ Է Ուկրաինիայի շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում՝ հիմնվելու է ազգային շահերի վրա: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրատվամիջոցների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:   «Միշտ բաց ենք ցանկացած բանակցության, ցանկացած շփման համար, երբեք չենք փակում դուռը: Դուք հիանալի գիտեք, որ մեր փորձագետները նույնիսկ ամենադժվարին իրադրություններում միշտ հավանություն…

Read More
Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արած հայտարարություններին: «Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի արտահայտություններին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ,…

Read More
Exit poll-ը կանխատեսել է Նեթանյահուի հաղթանակը ընտրություններին

Exit poll-ը կանխատեսել է Նեթանյահուի հաղթանակը ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք Իսրայելում հինգերորդն են 2019 թվականի գարնանից ի վեր, անցկացվել են երեքշաբթի՝ 71,3 տոկոս մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Exit poll-ը կանխատեսում է «Լիկուդ» կուսակցության ղեկավար և ընդդիմության ներկա առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հաղթանակը, որը 2009-ից մինչև 2021 թվականի հունիսը մշտապես զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, բայց կորցրեց այն, քանի որ չկարողացավ ստեղծել կայուն կառավարական…

Read More
Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ալեն Սիմոնյան

Մենք սկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Ալեն Սիմոնյան

Ես ողջունում եմ Արցախի ԱԺ հայտարարությունը և շատ դրական եմ գնահատում այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ Արցախում, միևնույն ժամանակ, դա չի խանգարում և հետադարձ որևիցե ձևով ստվեր չի գցում այն փաստի վրա, որ մենք մշտապես մասնակից ենք դարձնում Արցախի իշխանություններին. այս անգամ արդեն ավելի ենք խորացել և պառլամենտական իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես շփումների մեջ ենք: Այդ…

Read More
Կախա Կալաձե. «Գոցիրիձե» մետրոկայարանի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտվել են
		02.11.2022 . Վրաստան

Կախա Կալաձե. «Գոցիրիձե» մետրոկայարանի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտվել են 02.11.2022 . Վրաստան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ «Գոցիրիձե» կայարանի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտված են։ Ինչպես նշեց Կալաձեն, ընկերության անպատասխանատվությունը վերականգնման գործընթացի ձգձգման հետ կապված կտրականապես անընդունելի է։ «Գոցիրիձե» մետրոկայարանի վերականգնողական աշխատանքները փաստացի ավարտվել են։ Ընթացքի մեջ են հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման և գործարկման աշխատանքները։ Նշված աշխատանքները կատարել է մրցույթում հաղթող ճանաչված «Մամիսոն» ՍՊԸ-ն, աշխատանքների ավարտին հատկացվել…

Read More
Լեհաստանը սկսել է պատնեշներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը սկսել է պատնեշներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը սկսել է փշալարերով պատնեշի կառուցումը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին՝ լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ «Քանի որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից թռիչքների համար, ես որոշեցի միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Այսօր սակրավորները կսկսեն ժամանակավոր պատնեշ կառուցել Լեհաստանի և Կալինինգրադի մարզի միջև սահմանին»,- ասել է…

Read More
ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան

ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային. Փաշինյան

Վարչապետի ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը հայկական կողմն առաջարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել: «Այդ առաջարկը չընդունվեց, բայց, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության…

Read More
Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամները վաղը Բրյուսելում կմասնակցեն հանձնաժողովների 3-րդ նիստին

Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամները վաղը Բրյուսելում կմասնակցեն հանձնաժողովների 3-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Read More
Ուղիղ երկխոսությունը՝ խաղաղության հասնելու բանալի. Փրայս

Ուղիղ երկխոսությունը՝ խաղաղության հասնելու բանալի. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Նա նշել է՝ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղությանը։   Ըստ նրա՝ Երևանը և Բաքուն նույնպես հայտարարել են խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շփումը Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Հայ չեմպիոնների նոր սերունդ է մեծանում
		02.11.2022 Sona Tonakanian Սպորտ

Հայ չեմպիոնների նոր սերունդ է մեծանում 02.11.2022 Sona Tonakanian Սպորտ

Օրերս յոթ տարեկան պատանի մարմնամարզիկ Սարգիս Ֆարադյանը և նրա թիմակից Գագիկ Մանուկյանը հաղթանակ տոնեցին Երևանի Հրանտ Շահինյան մարզադահլիճում անցկացված սպորտային մարմնամարզության ներդպրոցական առաջնությունում։ Երրորդ պատանիների կարգում բազմամարտում Ֆահրադյանը գրավել է առաջին տեղը, իսկ նրա թիմակից Մանուկյանը  առաջին պատանիների կարգում զբաղեցրել է երրորդ տեղը։ Երկու տղաներն  նաև մարզվում են Երեւանի  «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան  մարզադպրոցում Համաշխարհային…

Read More
Ուկրաինան Իսրայելից ռազմական աջակցություն է ակնկալում. Զելենսկի

Ուկրաինան Իսրայելից ռազմական աջակցություն է ակնկալում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հիասթափությունն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմի հարցում Իսրայելի դրսևորած չեզոքության կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դիրքորոշման հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, քանի որ իսրայելական կողմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել կապի առաջնակարգ համակարգեր: Իսրայելական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրանայի նախագահը հայտարարել է, որ անգամ փորձել է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը՝…

Read More
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։   Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ ԵԽ պատգամավորների այցը Հայաստան տեղի է ունենում…

Read More
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու

Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա հավաստմամբ՝ սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։ «Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։ Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային…

Read More
Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք–ընթրիքին հավաքվել է 760 100 կանադական դոլար

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք–ընթրիքին հավաքվել է 760 100 կանադական դոլար

Հոկտեմբերի 30-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքը՝ նվիրված Հիմնադրամի 30-ամյակին, որի ժամանակ հավաքվել է 760 100 կանադական դոլար (547,272 ԱՄՆ դոլար):     Գումարը կուղղվի Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բժշկական կենտրոնների, ինչպես նաև Արցախի Իվանյան համայնքում խաղահրապարակի կառուցմանը, որտեղ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է 34 տուն:    …

Read More
Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով.  ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ հանդիպման ժամանակ: Հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է…

Read More
Ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա Կիևի հարձակումներին. Պուտին

Ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա Կիևի հարձակումներին. Պուտին

Երեկ ուկրաինական ենթակառուցվածքներին ռուսական հարվածները մասամբ պատասխան էին Սև ծովի նավատորմի վրա ԱԹՍ-ներով իրականացված հարձակումներին՝ հայտարարել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդարադարձել է նաև հացահատիկի գործարքից դուրս գալու Ռուսաստանի որոշմանը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական ռազմանավերի վրա հարձակումը մասամբ իրականացվել է հացահատիկի փոխադրման միջանցքից։ «Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին…

Read More
Ես տեսել եմ՝ ինչպես էր Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում ուժային տարբերակին. Զաս
		01.11.2022 . Արցախ

Ես տեսել եմ՝ ինչպես էր Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում ուժային տարբերակին. Զաս 01.11.2022 . Արցախ

Ադրբեջանը չկարողացավ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այդ պաշտոնը ստանձնելուց առաջ Զասը, որպես Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, հաճախ է այցելել Ադրբեջան: «Բազմիցս խոսել եմ նրանց հետ, տեսել եմ, որ երկիրն ակտիվորեն պատրաստվում էր ուժային տարբերակին։ Ես նրանց ասել եմ,…

Read More
Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտությունները

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտությունները

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դրանք արդեն հինգերորդն են 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր: Ընտրությունների արդյունքով կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչից հետո կսկսվի կոալիցիայի ձևավորման ընթացակարգը: Դրա հաջողության դեպքում կձևավորվի նոր կառավարություն, և կնշանակվի վարչապետ: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,7 միլիոն մարդ: Երկրի ամբողջ տարածքում գործում է 12 000 ընտրատեղամաս։ Քվեարկել կարելի…

Read More
Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։   Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։   Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է…

Read More
Ուժի մեջ է մտել կլինիկաների ֆինանսավորման նոր կանոնը, ըստ որի նույն ծառայությունը բոլոր կլինիկաներում կունենա նույն սակագինը

Ուժի մեջ է մտել կլինիկաների ֆինանսավորման նոր կանոնը, ըստ որի նույն ծառայությունը բոլոր կլինիկաներում կունենա նույն սակագինը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում բժշկական ծառայությունների ֆինանսավորման բարեփոխումը։ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված կլինիկաներին փոխհատուցումը կիրականացվի ախտորոշման դեմ պայքարող խմբերի ֆինանսավորման մոդելի (DRG) միջոցով։ Գերատեսչությունում հայտարարում են, որ DRG համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է այն արդար գինը, որը պետությունը կվճարի քաղաքացիների որակյալ բուժման համար։ Ինչպես նշում է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին,…

Read More
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան

Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր…

Read More
Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով. Մարուքյան

Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով. Մարուքյան

Խաղաղության ճանապարհն անցնում է հայկական ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումով, բոլոր ռազմագերիների վերադարձով, 1991 թ. Ալմաթիի հռչակագրի և արձանագրության հիման վրա սահմանազատումով, կողմերի ինքնիշխանության վրա հիմնված՝ հաղորդակցությունների բացումով, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորումով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Read More
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը: «Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սևաստոպոլ քաղաքում ռազմական նավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Լավրովը նշել է, որ անհրաժեշտ է երաշխավորել…

Read More
ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը
		31.10.2022 . Միջազգային

ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը 31.10.2022 . Միջազգային

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Բիշքեկում կայացած «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան»  քննարկմանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։ Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրողների նույնականացման սարքավորումները (VAD) ներդրվել են 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի պահանջով: Սարքերն առաջին անգամ կիրառվել են 2017 թվականի խորհրդարանական հերթական, այնուհետև 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ 2018-ից…

Read More
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ բանաձև են նախաձեռնում

ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի վերաբերյալ բանաձև են նախաձեռնում

ԵԽԽՎ 20 պատգամավոր առաջարկել է ընդունել «Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի մասին» բանաձևը։ «Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիրների դեմ աճող հալածանքները, քաղբանտարկյալների թվի աճը տագնապալի են»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրել է 13 երկրի 20 պատգամավոր։ Նախաձեռնողը Իտալացի պատգամավոր Մաուրիցիո Բուկկարելլան էր։ Փաստաթղթում նշվում է լրագրող Ավազ Զեյնալիի և իրավապաշտպան Էլչին Սադիգովի ձերբակալության մասին։ Ըստ նախատեսվող…

Read More
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրեր

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրեր

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ: Օրենսդիրները Գորիսում հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: Վերջիններս հյուրերին մանրամասն ներկայացրել են սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը, խնդիրները: Նշվել է, որ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, վիրավորվել են…

Read More
Ուկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հնչել

Ուկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հնչել

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի քաղաքները, գրում է Euronews-ը։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Կիևում մի քանի պայթյուն է հնչել, Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում անջատվել են էլեկտրաէներգիան և ջուրը։ Հաղորդվում է նաև Խարկովի վրա հրթիռային հարձակումների մասին, այստեղ դադարեցվել է մետրոյի աշխատանքը, քաղաքում չեն աշխատում տրամվայներն ու տրոլեյբուսները։ Սոցցանցերում տեղեկություններ…

Read More
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է: Սոչիում արդեն մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի ուշ սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Read More
ՌԴ ԱԳՆ-ն առաջընթացի հույս ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում

ՌԴ ԱԳՆ-ն առաջընթացի հույս ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում

Ռուսաստանն ակնկալում է, որ  Սոչիում եռակողմ գագաթնաժողովի ընթացքում առաջխաղացում կգրանցվի Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ պայմանագրի հարցում՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, տեղեկացնում է РБК-ն։ Փոխնախարարը նշել է, որ խնդիրները դեռ շատ են, և դրանք կքննարկվեն հոկտեմբերի 31-ի հանդիպման ժամանակ։ «Մենք հուսով ենք, որ դա ինչ-որ կերպ հնարավորություն կտա առաջ շարժվել մի շարք խնդիրների,…

Read More
Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 141-ի

Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի, 177-ը փրկվել են, 2-ը համարվում են անհետ կորած: Ողբերգության միաժամանակ երկու պատճառ է նշվում. նախ՝ կախովի ամրությունները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը, իսկ դեպքի պահին կամրջի վրա եղել է մոտ 500 մարդ, և ամրությունները պոկվել են հենասյուներից: Մյուս պատճառը, ինչպես երևում է NDTV հեռուստաալիքի տեսանյութում, այն է, որ…

Read More