Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը

Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը

Ռուսաստանի հարավի և կենտրոնական հատվածի  11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը՝ հայտնել են «Ռոսավիացիա»-ից: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական…

Read More
Սոսո Գիորգաձեն նշանակվել է «Սաքպատենտիի» նախագահ |

Սոսո Գիորգաձեն նշանակվել է «Սաքպատենտիի» նախագահ |

Սոսո Գիորգաձեն նշանակվել է Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի նախագահ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել «Սաքպատենտի»-ի նոր նախագահի հետ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։ Սոսո Գիորգաձեն մինչ «Սաքպատենտի» նախագահ նշանակվելը եղել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար, իսկ մինչ այդ՝…

Read More
«Արատտա-Վան»  ՀԿ-ն  դիմել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներին և ԱՄՆ Սենատին՝ պաշտոնական գրությամբ

«Արատտա-Վան» ՀԿ-ն  դիմել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներին և ԱՄՆ Սենատին՝ պաշտոնական գրությամբ

«Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ն  դիմել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներին և ԱՄՆ Սենատին՝ պաշտոնական գրությամբ։ Դիմումի տեքստը անփոփոխ ներկայացնում ենք ստորեւ. Սույն թ-ի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին, Ադրբեջանի զինված ուժերն ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ մի քանի տասնյակ կիլոմետր երկայնքով հրետակոծել են Հայաստանի Հանրապետության սահմանագոտին՝պատճառելով մեծաքանակ մարդկային զոհեր, վիրավորներ, ինչպես նաև՝հասցնելով ենթակառուցվածքներին…

Read More
Նոյեմբերի սկզբին կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Նոյեմբերի սկզբին կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այդ մասին ասված է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:   «Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների…

Read More
ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարություն

ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. պետքարտուղարություն

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն այն է, ինչը շարունակում են առաջ տանել ԱՄՆ պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և պետքարտուղարության այլ պաշտոնյաներ՝ քննարկելով այդ հարցը։ Այս մասրին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Չեմ ցանկանում առաջ անցնել այդ գործընթացից, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծումն ու կարգավորումն է»,-…

Read More
Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը.Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը.Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել աշխատելու նոյեմբերից, լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է SputnikArmenia-ն։ Ավելի վաղ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հաստատել էին 40 դիտորդների գործուղումը Հայաստան: Նրանք տեղակայվելու են հայ-ադրբեջանական սահմանին՝ իրավիճակին հետևելու համար։ «Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի…

Read More
Հայաստանի հարավում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն

Հայաստանի հարավում 25-40 հազար տարի առաջ 43 տեսակի բույս է մշակվել. հետազոտություն

Համաձայն Զենկենբերգի գիտահետազոտական ​​ինստիտուտի և բնության պատմության թանգարանի հրապարակած հայտարարության՝ 25-40 հազար տարի առաջ վերին պալեոլիթի դարաշրջանի մարդիկ Հայաստանի հարավում գտնվող քարանձավում մշակել են առնվազն 43 տեսակի բույս, գրում է archaeology.org-ը: Տյուբինգենի համալսարանից Էնդրյու Կանդելը նշել է, որ հետազոտողների միջազգային խումբը բուսական ԴՆԹ-ն ստացել է քարանձավային նստվածքներից: Զենկենբերգի հետազոտական ​​ինստիտուտից Անգելա Բրուխի խոսքով՝ արդեն հայտնի են…

Read More
Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԿԳ նախարարին
		19.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԿԳ նախարարին 19.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի՝ կրթական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա սերտ համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվեց երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ակտիվացումը՝ համատեղ գիտաժողովների, ուսանողների փոխանակման և այլ ծրագրերի իրականացման միջոցով։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի…

Read More
Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին

Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Դոնեցկում, Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հոկտեմբերի 19-ից ռազմական դրություն մտցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանների ղեկավարներն իրավունք կունենան ստեղծել շտաբներ, որոնք կհամակարգեն աշխատանքն անվտանգության բարելավման ուղղությամբ։ Պուտինը հիշեցրել է, որ այդ տարածքներում ռազմական դրությունը գործում էր դեռևս…

Read More
Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը

Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն։     Քննարկվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։   Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տեսակետները պայմանագրի նախագծի առանձին…

Read More
Դեսպանն հանդիպել է Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Դեսպանն հանդիպել է Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց գործակալության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, ինչպես նաև դրա կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված Վրաստանի էթնիկ և կրոնական բազմազանության պահպանմանը։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել իրականացվող նախաձեռնությունների շրջանակում։

Read More
ԵՄ խորհուրդը մինչև տարեվերջ որոշում կկայացնի Բուլղարիային և Ռումինիային Շենգենյան գոտում ինտեգրելու մասին

ԵՄ խորհուրդը մինչև տարեվերջ որոշում կկայացնի Բուլղարիային և Ռումինիային Շենգենյան գոտում ինտեգրելու մասին

Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել առանց հապաղելու իրենց համաձայնությունը տալ Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի միանալուն։ Երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևում պատգամավորները հայտարարել են, որ ԵՄ խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև 2022 թվականի վերջը Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգենյան գոտուն ինտեգրվելու մասին։ Սա ենթադրում է, որ 547 կողմ, 49 դեմ և…

Read More
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում «Հայաստան» հիմնադրամը կառուցում է 20 բազմաբնակարան շենք

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում «Հայաստան» հիմնադրամը կառուցում է 20 բազմաբնակարան շենք

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում «Հայաստան» համահայկական հիմանդրամը կառուցում է 20 բազմաբնակարան շենք՝ 240 բնակարանով և 86 տուն:   Տների կառուցման շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են և շահագործման կհանձնվեն միայն տարածքի բարեկարգման աշխատանքներից ու ենթակառուցվածքների ապահովումից հետո:  

Read More
Բորելը հրաժարվել է Եվրոպայի շուրջ «ջունգլիների» մասին իր հայտարարությունը ռասիզմ համարել

Բորելը հրաժարվել է Եվրոպայի շուրջ «ջունգլիների» մասին իր հայտարարությունը ռասիզմ համարել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հրաժարվել է Եվրոպայի շուրջ «ջունգլիների» մասին իր հայտարարությունը ռասիզմի դրսևորում համարել։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ իր համեմատությունը՝ Եվրոպան այգու, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիների հետ, այլ իմաստ ուներ. ««Ջունգլի» ասելով ես ի նկատի ունեի այս աշխարհում անօրինության և անկարգությունների աճը:…

Read More
Փոլ Կրեկորյանը միաձայն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Փոլ Կրեկորյանը միաձայն ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 18-ին միաձայն քվեարկել է խորհրդի անդամ հայազգի Փոլ Կրեկորյանին խորհրդի նախագահ ընտրելու օգտին: Այս պաշտոնում նա առաջին ամերիկահայն է, հայտնում է «Զարթոնք մեդիան»: 2012 թվականին Կրեկորյանն ընտրվել էր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ։ Քվեարկությունից անմիջապես հետո Կրեկորյանը հայտարարություն է տարածել, որում ասել է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը…

Read More
Գնել Սանոսյանը ռուս պաշտոնակցի հետ քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը

Գնել Սանոսյանը ռուս պաշտոնակցի հետ քննարկել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ-էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։   Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ իրականացվող աշխատանքների ընթացքը, մասնավորապես, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր…

Read More
Կախա Կալաձե — Եվս մեկ անգամ կրկնեմ, ես պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ ողջ խստությամբ, եթե իմ մեղքը բացահայտվի |

Կախա Կալաձե — Եվս մեկ անգամ կրկնեմ, ես պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ ողջ խստությամբ, եթե իմ մեղքը բացահայտվի |

Ես մի քանի օր առաջ հայտարարություն եմ արել և ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, անձամբ պատրաստ եմ, եթե նույնիսկ իմ ամենաչնչին մեղքը բացահայտվի, օրենքի առաջ պատասխան տալ ողջ խստությամբ,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի կառավարության նիստում։ Ինչպես նշեց Կախա Կալաձեն, հետաքննությունը պետք է պատասխանի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հարցերին։ «Ինչ…

Read More
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումները

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումները

Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՊՆ-ում։ Նրանք նշել են, որ հարվածներն իրականացվել են հեռահար զինատեսակներով՝ ծովից։ Ըստ աղբյուրի՝ բացի էներգետիկ օբյեկտներից, թիրախում եղել են նաև ուկրաինական ռազմական հրամանատարությունը, կառավարման համակարգերն ու օտարերկրյա արտադրության զինամթերքով և սպառազինությամբ զինանոցները։

Read More
Ղրղզստանն առաջարկում է ՀԱՊԿ խաղաղապահներ տեղադրել Տաջիկստանի հետ սահմանին

Ղրղզստանն առաջարկում է ՀԱՊԿ խաղաղապահներ տեղադրել Տաջիկստանի հետ սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կարգավորելու համար պետք է տեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներ՝ կարծում է Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, հաղորդում է Interfax-ը։ Նրա կարծիքով՝ կողմերի միջև խաղաղության հասնելու այլ տարբերակ չկա։ «Մինչև մեր միջև հաշտարար չգա, խաղաղություն չի լինի։ Ես առաջարկել եմ մեր վիճելի տարածքներում ստեղծել ՀԱՊԿ փոքր զորախումբ՝ հակամարտությունը կարգավորելու…

Read More
Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցություն են ցուցաբերում Վրաստանին, Վրաստանը մեր մտերիմ գործընկերն է

Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցություն են ցուցաբերում Վրաստանին, Վրաստանը մեր մտերիմ գործընկերն է

Մենք պետք է ամրապնդենք մեր քաղաքական գործընկերությունը, համագործակցությունը և երկխոսությունը այն երկրների հետ, որոնք խոցելի են ռուսական ներխուժման համար, Վրաստանն այդ երկրներից մեկն է, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բեռլինում արտաքին քաղաքականության ֆորումում։ Դաշինքի գլխավոր քարտուղարը Վրաստանին աջակցելու համատեքստում ընդգծել է նաև բարեփոխումների իրականացման գործում համագործակցության կարևորությունը։ «Սրան մասամբ քաղաքական, մասամբ ռազմական արձագանք…

Read More
Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության առաջնորդների ակադեմիա. հանդիպում Ախալցխայում

Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության առաջնորդների ակադեմիա. հանդիպում Ախալցխայում

Ախալցխայում կայացել է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների համար միջսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի երկրորդ փուլը: Երկկողմ հանդիպման նպատակն է բացահայտել միջսահմանային համագործակցության խոչընդոտները հաղթահարելու հնարավոր միջոցները: Առաջնորդության ակադեմիան, որն անցկացվել է հոկտեմբերի 17-19-ը Ախալցխայում, հնարավորություն է ընձեռում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին բարելավել իրենց կարողությունները: Հանդիպումը բացեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե…

Read More
Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինը մարդ է ձերբակալվել |

Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինը մարդ է ձերբակալվել |

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինը մարդ է ձերբակալել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության փոխտնօրեն Կախա Մուրադաշվիլին։ Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածների թվում են՝ Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալը, «Գրինսերվիս+» ՍՊԸ-ի տնօրենը, «Գրինսերվիս+» ՍՊԸ-ի գործերի կառավարիչը և «Նյու Մետալ Դիզայն»-ի ներկայացուցիչը։ «Մշենէքսպերտ» ՍՊԸ-ի տնօրենը…

Read More
Շվեդիայի պաշտպանության նոր նախարարը հույս է հայտնել, որ երկիրը մինչև տարեվերջ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Շվեդիայի պաշտպանության նոր նախարարը հույս է հայտնել, որ երկիրը մինչև տարեվերջ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Շվեդիայի պաշտպանության նոր նախարար Փոլ Յոնսոնը հույս է հայտնել, որ երկիրը մինչև տարեվերջ կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին նա հայտարարել է շվեդական ռադիոյի հետ հարցազրույցում։ «Կառավարությունը հույս ունի մինչև տարեվերջ անդամակցելու, ես նույնպես հույս ունեմ։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ այդ գործընթացը երկարաձգվի։ Մենք՝ Ֆինլանդիան և Շվեդիան, պայմանագիր ենք կնքել Թուրքիայի հետ, որը կկատարենք»,- նշել է…

Read More
Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ պատգամավորներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Ազգային ժողովին են ներկայացվել երևանյան հանդիպումների մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։ Պատասխանելով հարցերին՝ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի…

Read More
Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալություն. Վարձիայի թանգարանի հարակից տարածքում քարերի թափման պատճառով հուշարձանին վտանգ չի սպառնում
		18.10.2022 . Վրաստան

Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալություն. Վարձիայի թանգարանի հարակից տարածքում քարերի թափման պատճառով հուշարձանին վտանգ չի սպառնում 18.10.2022 . Վրաստան

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը հայտարարություն է տարածել Վարձիայի վանական համալիրի վերաբերյալ: Գործակալության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան ժամերին, Վարձիայի թանգարանին հարող տարածքում՝ պարագծի մուտքի արգելապատնեշի մոտ, լեռան լանջին սկսել են քարեր թափվել (քարերը ցած են գլորվել)։ Նրանց տվյալներով՝ միջադեպի հետևանքով հուշարձանին վտանգ չի սպառնում։ «Ինչպես նշվեց, սա թանգարանին հարող տարածքն է՝ մշակութային ժառանգության…

Read More
Նորվեգիայի ԱԳ նախարարը վարչապետի հետ հանդիպմանն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը

Նորվեգիայի ԱԳ նախարարը վարչապետի հետ հանդիպմանն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է տիկին Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է,…

Read More
Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին իր պարտավորություններից խուսափելու համար. Նիկոլ Փաշինյան

Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է վարչապետը։…

Read More
Տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ. կարևորվել է Հայաստանի հետ համակարգված աշխատանքը

Տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ. կարևորվել է Հայաստանի հետ համակարգված աշխատանքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ, որի ընթացքում նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության՝ ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։ Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և Արցախի իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Հարությունյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին…

Read More
ՌԴ Կենտրոնական բանկը նպատակահարմար չի համարում ոսկով պահուստներ կուտակելը

ՌԴ Կենտրոնական բանկը նպատակահարմար չի համարում ոսկով պահուստներ կուտակելը

Ռուսաստանի բանկը այս պահին նպատակահարմար չի համարում ոսկու կուտակումը։ Այս մասին հայտարարել է կարգավորիչի փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։  «Ոսկու և արժութային պահուստներում ոսկու կուտակման տեսակետից սա ներկայումս աննպատակահարմար է այն պատճառով, որ լրացուցիչ խթան կստեղծի փողի զանգվածի աճի համար»,- ասել է նա։ Պատասխանելով ոսկու արդյունահանողներին աջակցելու համար պահուստներում ոսկի գնելու հնարավորության մասին…

Read More
Կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա. Դեյվիդ Փրայս

Կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա. Դեյվիդ Փրայս

Պետք է արձանագրել, որ ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, Աղաջանյանը կարևորեց միջազգային…

Read More