Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել. Պեսկով
		18.10.2022 . Միջազգային

Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել. Պեսկով 18.10.2022 . Միջազգային

Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանել է բնակչության թվաքանակին համապատասխան զորահավաքի ցուցանիշներ։ Մարզերում փաստում են, որ զորահավաքային առաջադրանքը կատարվել է։ Այսպիսով, մասնակի զորահավաքի գործընթացն արդեն սպառված է և դադարեցվել է այն տարածաշրջաններում, որոնք կատարել են այդ խնդիրը»,- ասել…

Read More
Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ. Աղաջանյանը՝ Դեյվիդ Փրայսի պատվիրակության այցի մասին

Մեր գործընկերների այցը պետք է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ. Աղաջանյանը՝ Դեյվիդ Փրայսի պատվիրակության այցի մասին

Անկյունաքարային կարևորության խնդիրն այս պահին Հայաստանի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրներն ու մարտահրավերներն են. այս հարցերի վերաբերյալ բավականին բովանդակային և կարևոր խոսակցություն ենք ունեցել մեր գործընկերների հետ: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների այցին, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Մեր…

Read More
Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները

Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի իր գործընկերոջ՝ Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: «Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից…

Read More
2023 թվականին Հանրային հեռարձակողը կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության լրատվական ասամբլեան

2023 թվականին Հանրային հեռարձակողը կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության լրատվական ասամբլեան

2023 թվականի Եվրոպական հեռարձակողների միության (EBU) լրատվական վեհաժողովը կհյուրընկալի Վրաստանի հանրային հեռարձակողը։ Որոշումը հրապարակվել է Ժնևում կայացած լրատվական տասնյոթերորդ վեհաժողովում։ Եվրոպական հեռարձակողների միության երկրները քվեարկությամբ որոշել են հաջորդ վեհաժողովն անցկացնել Վրաստանում։ Ինչպես հայտնել է Հանրային հեռարձակման գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին, միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 150 պատվիրակներ, համապատասխանաբար Վրաստանը հյուրեր կընդունի եվրոպական 56 երկրներից։ «Եվրոպական հեռարձակողների…

Read More
«Հյուսիսային հոսք»-ում միջադեպերի համատեղ հետաքննությունից հրաժարվելը ճշմարտությունը թաքցնելու փորձ է. ՌԴ դեսպան

«Հյուսիսային հոսք»-ում միջադեպերի համատեղ հետաքննությունից հրաժարվելը ճշմարտությունը թաքցնելու փորձ է. ՌԴ դեսպան

Ռուսաստանը որևէ իրավական խոչընդոտ չի տեսնում «Հյուսիսային հոսք» գազատարի միջադեպերի հետաքննության շուրջ եվրոպական երկրների հետ համատեղ աշխատանքի համար՝ հայտարարել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը: Նրա խոսքով՝ փոխգործակցությունից հրաժարումը Ռուսաստանը կդիտարկի որպես տեղի ունեցածի իրական պատկերը թաքցնելու փորձ: «Դատելով ստացվող տեղեկություններից՝ մեր արևմտյան գործընկերների մոտ խնդիրներ են առաջացել Գերմանիայի, Դանիայի և Շվեդիայի համատեղ քննչական խմբի…

Read More
ՀՀ վարչապետը և ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ

ՀՀ վարչապետը և ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել…

Read More
Բուռն քննադատությունների ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական չի տա

Բուռն քննադատությունների ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական չի տա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ներողություն է խնդրել իր ծրագրում թույլ տված «սխալների» համար, որոնք հանգեցրել են երկրում ներդրողների անվստահության և վարկանիշի անկման: Թրասը, սակայն, խոստովանել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են այս երկրի համար աշխատելու: Հաջորդ համընդհանուր ընտրություններին ես կգլխավորեմ Պահպանողական կուսակցությունը»,- հայտարարել է Թրասը BBC հեռուստաալիքին…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:     Հյուրերին ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի…

Read More
Իրանի զորավարժությունները հստակ ուղերձ են հարևան երկրներին. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իրանի զորավարժությունները հստակ ուղերձ են հարևան երկրներին. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարևան երկրների համար հստակ ուղերձ են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին: «ԻՀՊԿ-ի զորավարժությունները հարևան երկրների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվտանգության հստակ ուղերձ են, իսկ թշնամիների համար՝ վճռական պատասխան արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների կողմից ցանկացած սպառնալիքներին և միջամտություններին»,- նշել է դիվանագետը։

Read More
Ուկրաինան չի դառնա չեզոք կարգավիճակ ունեցող երկիր. Ռեզնիկով

Ուկրաինան չի դառնա չեզոք կարգավիճակ ունեցող երկիր. Ռեզնիկով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինան հաստատ չի դառնա չեզոք կարգավիճակ ունեցող երկիր։ «Կրեմլի լոբբիստները թող չհուսան, որ Ուկրաինան կդառնա «չեզոք» երկիր: Եվրատլանտյան ինտեգրման ուղղությունն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ, իսկ անդամակցության վերջին դիմումը արտահայտում է հասարակության ավելի քան 70 տոկոսի տրամադրությունը, քաղաքացիներ, որոնք միանշանակ աջակցում են և ձգտում են իրականացնել Հավաքական անվտանգության…

Read More
Ֆինլանդիան բարեփոխում է օրենսդրությունը՝ իրականացնելու փոքր ատոմակայանների նախագծեր

Ֆինլանդիան բարեփոխում է օրենսդրությունը՝ իրականացնելու փոքր ատոմակայանների նախագծեր

Ֆինլանդիայի իշխանությունները որոշել են փոփոխել ատոմային էներգիայի մասին օրենսդրությունը՝ նախատեսելով փոքր ատոմակայանների կառուցում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yle հեռուստաալիքը։ Ըստ փորձագետի, գործող օրենսդրությամբ միջուկային ծրագրի իրականացումը երկար տարիներ է պահանջում, քանի որ «շատ ժամանակ է ծախսվում լիցենզավորման, անվտանգության և բնապահպանական, ինչպես նաև շինարարության խնդիրների լուծման վրա»։ Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ փոքր ատոմակայանների շահագործման ժամկետը կկազմի…

Read More
ԵՄ-ն Ուկրաինային ռազմական օգնության առաքելություն է ստեղծում |

ԵՄ-ն Ուկրաինային ռազմական օգնության առաքելություն է ստեղծում |

Եվրամիության խորհուրդը որոշել է ստեղծել Ուկրաինային աջակցելու հատուկ առաքելություն՝ EUMAM Ukraine: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրությունում։ Տեղեկատվության համաձայն՝ առաքելության նպատակն է նպաստել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական կարողությունների ամրապնդմանը ռազմական գործողությունների արդյունավետ անցկացման համար՝ թույլ տալու Ուկրաինային պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և պաշտպանել քաղաքացիական բնակչություն։…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները ժամանել են Երևան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները ժամանել են Երևան

Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը:

Read More
Թինաթին Բերձենիշվիլին և «Թբիլիսի սախլի» ընկերության տնօրենը պայմանագիր են կնքել, որը նախատեսում է առաջին ալիքի նոր շենքի էլեկտրամեխանիկական աշխատանքների իրականացում

Թինաթին Բերձենիշվիլին և «Թբիլիսի սախլի» ընկերության տնօրենը պայմանագիր են կնքել, որը նախատեսում է առաջին ալիքի նոր շենքի էլեկտրամեխանիկական աշխատանքների իրականացում

Վրաստանի հանրային հեռարձակողի նոր շենքի շինարարությունն ակտիվ փուլում է: Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և «Թբիլիսի սախլի» ընկերության տնօրեն Մալխազ Կուրտանիձեն ստորագրել են պայմանագիր, որը նախատեսում է հեռարձակողի նոր շենքը էլեկտրամեխանիկական ինժեներական աշխատանքներով ապահովել։ Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով՝ ընկերությունն ընտրվել է թափանցիկ՝ պետական ​​գնումների հիման վրա։ «Սկսվում է հեռուստատեսության նոր շենքի կառուցման հաջորդ փուլը,…

Read More
Ադրբեջանը մշտապես հրադադարի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
		17.10.2022 . Միջազգային

Ադրբեջանը մշտապես հրադադարի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին. Նիկոլ Փաշինյան 17.10.2022 . Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը մշտապես հրադադարի ռեժիմի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին: Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի։ Անհրաժեշտ է միջազգային մշտական մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար»:

Read More
Բելառուսի տարածաշրջանային զորախմբի կազմում կընդգրկվի մոտ 9 հազար ռուսաստանցի

Բելառուսի տարածաշրջանային զորախմբի կազմում կընդգրկվի մոտ 9 հազար ռուսաստանցի

Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման կազմում ՌԴ զինվորականների ընդհանուր թիվը մոտ 9 հազար է: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն և ընդգծել, որ Ռուսաստանից երկիր է մուտք գործել տարածաշրջանային զորախմբի ավիացիոն բաղադրիչը, գրում է  Известия-ն։ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ խմբի ստեղծման որոշումը կայացվել է Բելառուսի տարածքում Միութենական…

Read More
Ախալցխայի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ախալցխայի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ախալցխայի Կոստավա փողոցում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կնոջը: 112-ի տվյալներով՝ կինը տեղափոխվել է Ախալցխայի  հիվանդանոց։ ՆԳՆ-ում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտումը կամ ավտոմեքենայի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի շահագործմանը:

Read More
Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Նորվեգիայի հետ հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Նորվեգիայի հետ հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վաղը՝ հոկտեմբերի 18-ին, աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ: Այցը նպատակ ունի խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ուսումնասիրելու առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները: ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանի և Նորվեգիայի միջև…

Read More
Վրաստանի նախագահ. Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք վերանայել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը

Վրաստանի նախագահ. Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք վերանայել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ներկայիս ագրեսիայի համատեքստում Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է «վերանայվել»։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Երկու երկրների նախագահներին հարցրել են, թե հայտարարված մոբիլիզացիայի հետ կապված՝ Ռուսաստանի քաղաքացիների արտահոսքը Վրաստան և Մոլդովա վտանգ չի ներկայացնում այդ երկրների…

Read More
Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերք
		17.10.2022 . Արցախ

Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերք 17.10.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. 2022 հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 778 զանգ:   Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի վերաբերյալ կանչերը: Գրանցված 13 կանչերին ժամանակին արձագանքել են հրշեջ փրկարարները և մեկուսացրել կրակը: Հրդեհները հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում և աղբանոցներում, մեկը՝ կենցաղային…

Read More
Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Վրաստան և Հայաստան

Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Վրաստան և Հայաստան

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Անիկեն Հյուիտֆելդը կայցելի Վրաստան և Հայաստան։ Այցը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը:  Վրաստանում ԱԳ նախարարը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հայտնում են Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունից: Քաղաքական բանակցությունները կկենտրոնանան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման համար…

Read More
Շոլցը կոչ է արել աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքը Եվրամիությունում
		15.10.2022 . Միջազգային

Շոլցը կոչ է արել աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքը Եվրամիությունում 15.10.2022 . Միջազգային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխման և ընդլայնման օգտին՝ կոչ անելով աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքն արտաքին քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում: Շոլցը նշել է, որ ԵՄ-ում բարեփոխումների անցկացումն անհրաժեշտ է, որպեսզի կառույցը նախապատրաստվի նոր անդամների ընդունմանը: Կանցլերը կարծիք է հայտնել, որ անցումը ձայների մեծամասնության սկզբունքին հաղթանակ կլինի, այլ ոչ թե ինքնիշխանության կորուստ:…

Read More
Պետք է նախապատրաստվել երկարատև պատերազմի պատժամիջոցների պայմաններում. Օրբան

Պետք է նախապատրաստվել երկարատև պատերազմի պատժամիջոցների պայմաններում. Օրբան

Պետք է նախապատրաստվել երկարատև պատերազմի պատժամիջոցների պայմաններում, որոնք ցնցում են Եվրոպայի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նրա խոսքով՝ Եվրամիության անդամները «չեն կարող գլուխը ավազի մեջ թաքցնել, ինչպես դա անում են ջայլամները»։ Օրբանն ընդգծել է, որ եթե իրավիճակը մնա նույնը, ապա պատժամիջոցները ծնկի կբերեն Եվրոպայի տնտեսությունը, և մարդկանց կյանքը կվտանգվի: Հունգարիայի վարչապետը…

Read More
Բելգորոդի նավթաբազայում հրթիռակոծությունից հետո հրդեհ է բռնկվել

Բելգորոդի նավթաբազայում հրթիռակոծությունից հետո հրդեհ է բռնկվել

Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունից հետո՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: «Արկերից մեկը հայտնվել է Բելգորոդի շրջանում գտնվող նաբթաբազայի տարածքում»,- նշել է Գլադկովը, հավելել՝ նավթաբազայում հրդեհը մարվել է, այժմ փորձ է արվում վերացնել դրա հետևանքները:  ТАСС-ի զրուցակիցը հայտնել է, որ նավթաբազայում վնասվել է տասը ամբարներից մեկը, որում դիզելային վառելիքի մնացորդներ են եղել:…

Read More
Ղազախստանում գրանցել են նախագահական ընտրությունների երկրորդ թեկնածուին

Ղազախստանում գրանցել են նախագահական ընտրությունների երկրորդ թեկնածուին

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տնտեսագետ Մեյրամ Կաժիկենին գրանցել է որպես նոյեմբերի 20-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու: Կաժիկենի թեկնածությունն առաջադրել է Ղազախստանի արհմիությունների «Ամանաթ» միությունը: Կաժիկենը նախագահի պաշտոնի համար պայքարում երկրորդ թեկնածուն է: Մինչ այս պահը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր միայն գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:

Read More
Չավուշօղլուն և Կուլեբան համակարգել են ՄԱԿ-ում Ռուսաստանի գործողություններին պատասխանելու հետ կապված ջանքերը

Չավուշօղլուն և Կուլեբան համակարգել են ՄԱԿ-ում Ռուսաստանի գործողություններին պատասխանելու հետ կապված ջանքերը

Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրո Կուլեբան այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված վերջին իրադարձությունները։ «Նախարար Կուլեբան ցավակցություն է հայտնել Բարթըն քաղաքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»,- նշել է աղբյուրը։ Ուկրաինայի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ…

Read More
Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Կիևին

Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ հայտնում են Սպիտակ տնից։ Պենտագոնի տվյալով՝ նոր փաթեթը ներառում է ավելի քան 200 զրահապատ Humvee ամենագնաց, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հակատանկային համակարգեր, հրետանային արկեր, ինչպես նաև դեղամիջոցներ։ Պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ 2021 թվականի հունվարից Կիևին ռազմական աջակցությունն…

Read More
Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը: «Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն նշված և այլ ուղղություններով  դեռևս մեծ աշխատանք կա…

Read More
Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին

Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից. Պուտին

Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Ղազախստան կատարած այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Կիևի հետ բանակցություններին, նշել՝ Մոսկվան միշտ բաց է Ուկրաինայի հարցով քննարկումների համար։ Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում գործում…

Read More
Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեի հետ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն…

Read More