Պուտինն ակնարկել է Ղրիմի կամրջի վրա պայթյունի պատճառով պարենային գործարքից Ռուսաստանի դուրս գալու մասին
		14.10.2022 . Միջազգային

Պուտինն ակնարկել է Ղրիմի կամրջի վրա պայթյունի պատճառով պարենային գործարքից Ռուսաստանի դուրս գալու մասին 14.10.2022 . Միջազգային

Սև ծովով մարդասիրական միջանցքների աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել, եթե պարզվի, որ դրանք օգտագործվել են Ղրիմի կամուրջը պայթեցնելու նպատակով պայթուցիկներ տեղափոխելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ, ըստ ԱԴԾ-ի, պայթուցիկը ծովով ուղարկվել է Օդեսայից։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ,…

Read More
Եվրահանձնաժողովը մեկնաբանել է Պուտինի՝ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությունը

Եվրահանձնաժողովը մեկնաբանել է Պուտինի՝ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությունը

Եվրամիությունը ձգտում է որքան հնարավոր է շուտ նվազեցնել ռուսական «կապույտ վառելիքից» կախվածությունը՝ ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թիմ Մաքֆին՝ մեկնաբանելով Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև քննարկումը՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։   «Ռուսական գազի վերաբերյալ մեր դիրքորոշումը պարզ է։ Մենք փորձում ենք հնարավորինս արագ նվազեցնել մեր կախվածությունը ռուսական գազից»,- ասել է Եվրահանձնաժողովի…

Read More
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
		14.10.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ 14.10.2022 . Միջազգային

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր:      

Read More
Պուտինն ԱՊՀ-ին կոչ է արել մեծացնել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում

Պուտինն ԱՊՀ-ին կոչ է արել մեծացնել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել  ընդլայնել ԱՊՀ երկրներում համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում։   «Առաջնահերթ խնդիր ենք համարում տեղեկատվական անվտանգության ոլորտում համատեղ տեխնոլոգիական ռեսուրսի ստեղծումը։ Նաև  առաջարկում ենք համագործակցության շրջանակում սկսել նախագծեր իրականացնել քաղաքային միջավայրի թվայնացման  պետական կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում»,- ասել է Պուտինը  Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում։   Ուրբաթ Աստանայում կայացել է Ռուսաստան-Կենտրոնական…

Read More
Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները: Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է.  «Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես…

Read More
Ադրբեջանի վայրագությունները հետևանք են այդ երկրում հայատյաց քաղաքականության. Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանի վայրագությունները հետևանք են այդ երկրում հայատյաց քաղաքականության. Հասմիկ Հակոբյան

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը, առաջին կին դիվանագետն աշխարհում` Դիանա Աբգարը և ուրիշներ: Հայաստանում առաջնահերթություններից մեկը կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ Հարավային Կովկասում գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Հոկտեմբերի 12-ի հարցազրույցում Մակրոնն անկեղծ աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժում է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ՝ դրանք համարելով անհիմն։ «Ցավոք սրտի, Ֆրանսիայի նախագահը դեռ լռում է այն մասին, որ Հայաստանը չի…

Read More
Ալեն Սիմոնյանն արցախցի գործընկերների հետ քննարկել է արցախահայությանը և ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն արցախցի գործընկերների հետ քննարկել է արցախահայությանը և ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:…

Read More
Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին և տեղակայմանը վերաբերող հարցեր

Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին և տեղակայմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:

Read More
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ
		14.10.2022 . Արցախ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ 14.10.2022 . Արցախ

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների…

Read More
«Ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ». Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում

«Ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ». Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում՝ հայտնում է РИА Новости-ն։ «Ես ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և, ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա հանդիպելու Ռուսաստանում»,- ՌԴ նախագահն ասել է ԱՊՀ գագաթնաժողովում։ Պուտինը նշել է,…

Read More
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր: Նիստին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Read More
Իրաքը նոր նախագահ ունի

Իրաքը նոր նախագահ ունի

Իրաքի խորհրդարանն այսօր գաղտնի քվեարկության երկրորդ փուլով Իրաքի նախագահ է  ընտրել ազգությամբ քուրդ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին: Նա դարձել է Իրաքի 10-րդ նախագահը:    Ռաշիդի մրցակիցը երկրի նախագահի պաշտոնակատար Բարհամ Ահմեդ Սալեհն էր, որը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2018-ին: Անցած տարի աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ մեկ տարի Իրաքը նախագահ չուներ:   Հեղինակ՝…

Read More
ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերը

ՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:   Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության արձանագրած՝ Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ՝ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։   Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, բացարձակապես անընդունելի են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Նման հարձակումները Արևմուտքի հակառուսական գծի շարունակությունն են և առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ներառյալ՝ Հարավային Կովկասը տեղափոխելու փորձեր։ Ֆրանսիայի նախագահի մտքերը վկայում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու…

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
		13.10.2022 . Արցախ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ 13.10.2022 . Արցախ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է…

Read More
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը

«Հայաստան» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվում է մայրուղուց Աստղաշեն և Պատարա համայնքներ տանող ավտոճանապարհը։   8․4 կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Պատարա համայնքից և, անցնելով Աստղաշեն համայնքով, այդ թվում նաև համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր բնակավայրի հարևանությամբ, միանում Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուն։     Հողային հիմքի և խճային շերտի կառուցումից հետո արդեն իրականացվում է երկշերտ ասֆալտապատումը։  …

Read More
Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Աստանայում տեղի է ունեցել Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Այն տևել է 1.5 ժամ: «Չնայած սանիտարական և քաղաքական սահմանափակումների հետ կապված դժվարություններին՝ մենք պարբերաբար հանդիպելու և շփվելու հնարավորություն ենք ստեղծում, ինչը լավ արդյունք է տալիս։ Սոչիում ձեռք բերված մեր պայմանավորվածություններն իրականացվում են: Խոսքը, այդ թվում, ներդրումային գործընթացների և Ակկույու ատոմակայանի…

Read More
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերացումից փրկելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգությունը
		13.10.2022 . Արցախ

Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերացումից փրկելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգությունը 13.10.2022 . Արցախ

Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգությունները: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները: Օրերս ԱՄՆ Քորնելի…

Read More
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է Կիևում ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է Կիևում ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն տեղեկացրել է Կիևի շրջանում կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մասնավորապես, նշվում է, որ առավոտյան առնվազն երեք պայթյուն է որոտացել։ Լրատվամիջոցների տվյալով՝ Կիևում օդային տագնապ է հայտարարվել, գիշերային պայթյուններ են լսվել նաև Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի տարածքներում:

Read More
ԼՂ ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԼՂ ժողովուրդն իրավունք ունի պաշտպանելու իր էքզիստենցիալ գոյությունը. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող, Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական խմբերին, որոնք աջակցում և փաստացիորեն ներկայացնում են իրականությունը: Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Սամադ Սեիդովի վեր հանած հարցերին: Պարո՛ն Սեիդով, դուք շատ բարդ դեր եք…

Read More
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրությունների կապակցությամբ: «Խորապես մտահոգված ենք սեպտեմբերի 12-14-ի մարտական գործողությունների ժամանակ ռազմագերիների նկատմամբ բռնության մասին նոր հաղորդագրություններով։ Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և օբյեկտիվ քննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը զգալի և դրական քայլ էր»,-…

Read More
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Արդարադատության նախարարի հետ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Արդարադատության նախարարի հետ

Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արդարադատության ոլորտում Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և այս ուղղությամբ երկկողմ համագործակցությանը։ Ընդգծվեց երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև արդեն ավանդական դարձած պարբերական շփումների և քննարկումների շարունակականության ապահովման կարևորությունը։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետի հետ
		13.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետի հետ 13.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Հոկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը, քննարկվեց երկկողմ օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ։ Կարևորվեց երկու երկրների տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովումը։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածաշրջանային հարցերով վարչության տնօրենի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածաշրջանային հարցերով վարչության տնօրենի հետ

Հոկտեմբերի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածաշրջանային հարցերով վարչության տնօրեն Լերի Բարնաբիշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցությանը։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Read More
30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար. Ալիև

30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար. Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի իր վերահսկողության տակ անցած տարածքներում ականազերծման խնդիրը լուծելու համար: Ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության Աստանայի գագաթնաժողովում՝ Ալիևը նշել է, որ Արցախում պատերազմի ավարտից հետո երկու տարվա ընթացքում ականի պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան…

Read More
Եվրամիությունը երկարաձգել է Հունգարիայի համար բարեփոխումներ իրականացնելու ժամկետը

Եվրամիությունը երկարաձգել է Հունգարիայի համար բարեփոխումներ իրականացնելու ժամկետը

ԵՄ-ի վերջնաժամկետը, որով Հունգարիան պետք է հաստատեր, որ հակակոռուպցիոն բարեփոխումներ է իրականացրել դաշինքից միջոցներ ստանալու համար, երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 19-ը:   Անդամ երկրներն ի սկզբանե մինչև հոկտեմբերի 18-ը պետք է սահմանեին՝ արդյոք Բուդապեշտը փոփոխություններ կատարե՞լ է՝ 7,5 մլրդ եվրո (7,3 մլրդ դոլար) ԵՄ ֆինանսավորում ստանալու կամ ժամկետը երկու ամսով երկարացնելու համար:   ԵՄ բյուջեի…

Read More
Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան
		12.10.2022 . Միջազգային

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան 12.10.2022 . Միջազգային

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020 թ. նոյեմբերի…

Read More
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրները։   Հրատարակության համաձայն՝ այդ երկրի կարգավիճակի հարցը ծագել է հունիսին՝ Ուկրաինայի և Մոլդովայի թեկնածությունների քննարկման ժամանակ։ Մի քանի մայրաքաղաքներ, ներառյալ՝ Բեռլինը և Վիեննան, պնդել են, որ Բոսնիա և Հերցեգովինան չպետք է անտեսվի, քանի որ դա կարող է…

Read More
Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական  երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ…

Read More