Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. Աբդոլլահիան

Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. Աբդոլլահիան

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսության բացումն իրականացվել է երկրի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում՝ Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդման, երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման համար: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այս քայլն արվել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով: «Այս որոշման շնորհիվ առաջիկայում…

Read More
Անվտանգության երաշխիքները չեն նշանակում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Ուկրաինայում. Զելենսկի

Անվտանգության երաշխիքները չեն նշանակում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Ուկրաինայում. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի առաջարկած անվտանգության երաշխիքները չեն ենթադրում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում Ուկրաինայում որևէ պետության հնարավոր հարձակման դեպքում: «Ներկայումս մեզ ցուցաբերվող օգնության և անվտանգության երաշխիքների միջև տարբերությունն այն է, որ անվտանգության երաշխիքները փաստաթուղթ է, որը պետք է ստորագրեն համապատասխան պետությունները: Այդ երաշխիքները կարող են տարբեր լինել՝ ֆինանսական միջոցներ, սպառազինություն, պատժամիջոցներ, անվտանգության քաղաքական երաշխիքներ,…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում. Բունդեսթագի պատգամավոր

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում. Բունդեսթագի պատգամավոր

Ողջունում եմ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգային սահմանները հարգելու վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը: «Համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լարվածությունը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի…

Read More
Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունից հետո երթևեկությունը դադարեցվել է

Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունից հետո երթևեկությունը դադարեցվել է

Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել՝ հայտնել են Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, տեղեկացրել՝ պայթյունի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաք է հրդեհվել: Ղրիմի հետ երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես նաև ավտոմեքենաների երթևեկությունը կամրջով դադարեցվել է մինչև արտակարգ պատահարի հետևանքների վերացումը: Ղրիմի քաղխորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը վստահեցրել է՝ կամրջի վնասված հատվածներն օպերատիվ կերպով կվերականգնվեն: Միջադեպի համար նա մեղադրել է…

Read More
Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել ռուսաստանցի, բելառուս և ուկրաինացի իրավապաշտպաններին
		07.10.2022 . Միջազգային

Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել ռուսաստանցի, բելառուս և ուկրաինացի իրավապաշտպաններին 07.10.2022 . Միջազգային

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է խաղաղության մրցանակ շնորհել ռուսական «Մեմորիալին» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից ներառված է ոչ կառավարական կազմակերպությունների՝ օտարերկրյա գործակալների ռեգիստրում և լուծարված է), Ուկրաինայի Քաղաքացիական ազատությունների կենտրոնին և բելառուս իրավապաշտպան, «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի նախագահ Ալես Բելյացկուն՝ իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ տեղեկացնում է Interfax-ը։ «Երեք դափնեկիրներն էլ ապացուցեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը, որը…

Read More
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի առնչությամբ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտարարություն է տարածել ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսագրության կապակցությամբ:  «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությունից, որն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների գնդակահարությունը, և կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին այս և խաղաղ բնակիչների դեմ կատարված հանցագործությունների մասին նախկինում արված հաղորդումները: Ցանկացած հակամարտության կողմերը պետք է…

Read More
Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել

Ադրբեջանցի ահաբեկիչ Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել

Ադրբեջանցի ահաբեկիչ և մարդասպան Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել, այդ մասին հայտնում է Infoteka-24-ը։ Ահաբեկիչը կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն, և պահանջել է ընդունել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են ահաբեկչի ինքնահրկիզման գործողությունը և նրան տարել…

Read More
Ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար. Կարո Փայլան

Ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար. Կարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Պրահայում կայացած հանդիպումներին: «Երեկ Պրահայում տեղի ունեցան չափազանց կարևոր հանդիպումներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Այժմ ժամանակն է, որ բոլորը միասին ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն Կովկասում կայուն խաղաղության համար»,- գրել է Փայլանը։

Read More
Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը
		07.10.2022 . Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին և ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին ճանաչել ԼՂ Հանրապետությունը 07.10.2022 . Արցախ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ին վերամիավորման մասին:   Հայտարարության մեջ ասվում է.   «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները…

Read More
ԵՄ առաքելությունն աշխատանքները ՀՀ-Ադրբեջան սահմանին կսկսի հոկտեմբերին

ԵՄ առաքելությունն աշխատանքները ՀՀ-Ադրբեջան սահմանին կսկսի հոկտեմբերին

Երեկ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ բանակցությունը «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում էր: Հայտարարություն — Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու…

Read More
Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

Կարևորվել են հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝  «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային…

Read More
Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14 մլն դրամ կստանան

Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14 մլն դրամ կստանան

Աղավնոյից, Բերձորից, Սուսից օգոստոսին տեղահանված արցախցիները կօգտվեն բնակարանային ապահովման պետական ծրագրից: Հայաստանի Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար հիփոթեքի ծրագիրը: 4000 ընտանիք կարող է օգտվել՝ վճարելով միայն կանխավճարի 1-10 տոկոսը՝ կախված, թե որտեղ է ուզում տուն գնել՝ Արցախում, Հայաստանի մարզերում, թե Երևանում: Կառավարության նոր որոշմամբ՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում անշարժ գույք ձեռք բերելու…

Read More
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները։   «Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղ լուծման մեջ ուկրաինական…

Read More
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
		07.10.2022 . Միջազգային

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր 07.10.2022 . Միջազգային

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ…

Read More
Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 7-ին: Նոր փաթեթով ռուսական նավթի գնի վերին շեմ է սահմանվում, արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ: Չնայած դրան՝ հնարավոր են ռուսական նավթի գների սահմանափակումների ռեժիմից որոշակի բացառություններ՝ հաշվի առնելով կոնկրետ երկրի էներգետիկ անվտանգությունը: Արգելք…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները
		06.10.2022 . Միջազգային

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները 06.10.2022 . Միջազգային

Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ…

Read More
Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Read More
Զինված անձը Թաիլանդի մանկապարտեզներից մեկում սպանել է 38 մարդու

Զինված անձը Թաիլանդի մանկապարտեզներից մեկում սպանել է 38 մարդու

Այսօր կեսօրին դանակով և հրազենով զինված անձը հարձակվել է Թաիլանդի մանկապարտեզներից մեկի վրա՝ սպանելով 38 մարդու, այդ թվում՝ 22 երեխայի: Վերադառնալով տուն՝ սպանել է նաև կնոջն ու երեխային, ապա ինքնասպան եղել: Դեպքի ականատեսներից մեկն ասել է, որ հրաձգության ժամանակ հաստատությունում եղել է մոտ 30 երեխա: Ոստիկանությունը պարզել է, որ հարձակում կատարած անձը 34-ամյա Պանյա Քամրաբն…

Read More
Քառակողմ բանակցություններից առաջ Պրահայում հանդիպել են Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը

Քառակողմ բանակցություններից առաջ Պրահայում հանդիպել են Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը

Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր Պրահայում հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ: Ավելի ուշ ես և Էմանուել Մակրոնը կհանդիպենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու…

Read More
Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա

Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել…

Read More
Դեսպան Սմբատյանը հանդիպել է նախարար Ազարաշվիլիի հետ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է նախարար Ազարաշվիլիի հետ

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան ոլորտային գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքներն առողջապահության ոլորտում երկու երկրների լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի…

Read More
Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր. Ալեն Սիմոնյան
		06.10.2022 . Արցախ

Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են. կան կարմիր գծեր. Ալեն Սիմոնյան 06.10.2022 . Արցախ

Հաշվի առնելով, թե ով է խաղաղության պայմանագրի հակառակ կողմը, մինչև այդ պայմանագիրը չկնքվի, ես անձամբ որևէ հույս չեմ ունենալու: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Նրանց գործողություններն իմ մոտ վստահության բացակայություն են ձևավորել: Տեսնում եք, որ ներգրավված են միջազգային գործընկերները, մասնավորապես ՀՀ վարչապետը երեկ նշեց, որ հանդիպում է լինելու…

Read More
ՌԴ փոխվարչապետը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումները արևմտյան երկրներ

ՌԴ փոխվարչապետը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումները արևմտյան երկրներ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Մոսկվան կդադարեցնի նավթի մատակարարումը, եթե արևմտյան երկրները ռուսական նավթի առավելագույն գին սահմանեն։ «Սա վատ նախադեպ է ստեղծում և առաջին հերթին հարվածելու է հենց այդ պատժամիջոցները սահմանողներին»,- նշել է նա: Նախօրեին Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Մասնավորապես, նախատեսվում է ռուսական նավթի գնի վերին…

Read More
«Դեսպան Դեգնանի վրա հարձակումները ապատեղեկատվության ավելի մեծ սխեմայի մաս են կազմում»,

«Դեսպան Դեգնանի վրա հարձակումները ապատեղեկատվության ավելի մեծ սխեմայի մաս են կազմում»,

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը, ով այցով գտնվում է Վրաստանում, ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի աշխատանքին։ «Այցի ընթացքում ես կհանդիպեմ Վրաստանի ղեկավարության հետ՝ քննարկելու մեր համագործակցության տարբեր ոլորտներն ու ռազմավարական շահերը, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, մաքսային համակարգը, պաշտպանությունը: Այս հանդիպումների ընթացքում ես ակնկալում եմ…

Read More
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Պրահա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի աջակցության ակցիա է արել

Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի աջակցության ակցիա է արել

«Քրիստոնյա Հայաստանը ենթարկվում է դաժան հարձակման իսլամական Ադրբեջանի կողմից։ ԵՄ-ն այլ կողմ է նայում, քանի որ ֆոն դեր Լեյենը գազ էր խնդրում ադրբեջանցիներից: Մեր «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցության պատվիրակությամբ մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանին Եվրախորհրդարանում խորհրդանշական ակցիայով»։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Թոմ Վանդենդրիշեն։   Het christelijke Armenië wordt…

Read More
Նորվեգիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Նորվեգիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Նորվեգիան խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների մահապատժի մասին հաղորդագրություններով և տեսագրություններով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը: «Պետք է անցկացվի ամբողջական և անկողմնակալ հետաքննություն, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոգևորված ենք իրավիճակի կայունացմանն ուղղված բարձր մակարդակի դիվանագիտական ջանքերով»,- գրել է դիվանագետը:

Read More
«ՕՊԵԿ+»-ը կտրուկ կրճատում է նավթի արդյունահանումը

«ՕՊԵԿ+»-ը կտրուկ կրճատում է նավթի արդյունահանումը

«ՕՊԵԿ+»-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։ Bloomberg-ի գնահատումներով՝ իրական կրճատումը կկազմի օրական մոտ 900 հազար բարել։ «ՕՊԵԿ+»-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նավթի արդյունահանման գործարքը կերկարաձգվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նավթի արդյունահանման կրճատման…

Read More
Տոկաևը մտադիր է նախագահական ընտրություններում առաջադրվել լայն դաշինքից

Տոկաևը մտադիր է նախագահական ընտրություններում առաջադրվել լայն դաշինքից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրվելով ոչ թե որևէ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի դաշինքից: Նախագահի կարծիքով՝ դա «հնարավորություն կտա հաստատել տարբեր կուսակցություններից ու միավորումներից պետության ղեկավարի հավասար հեռավորության սկզբունքը», որը երկրի սահմանադրությունում հաստատվեց հունիսին՝ Ղազախստանում կայացած հանրաքվեից հետո։ Ապրիլի վերջին Տոկաևը լքեց իշխող «Ամանաթ» (նախկին Նուր…

Read More
Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 5֊ին, ուսուցչի միջազգային տոնի առթիվ,  Ախալքալաքի N4 հանրային դպրոցի շրջանավարտները գեղարվեստական ցերեկույթ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով եւս մեկ անգամ արժեւորելու ուսուցչի դժվարին աշխատանքը եւ իրենց երախտիքը հայտնելու սիրելի մանկավարժներին։ 12֊ի բ դասարանի աշակերտները բեմից շնորհակալության խոսք հղեցին մանկավարժներին եւ ծաղիկներ նվիրեցին։ Դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը մեզ հետ զրույցում…

Read More