Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է Հյուսիսային հոսք գազատարներից չորրորդ արտահոսքը

Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է Հյուսիսային հոսք գազատարներից չորրորդ արտահոսքը

Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է Հյուսիսային հոսք գազատարներից չորրորդ արտահոսքը՝ հայտնում են շվեդական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դրանցից երկուսն արձանագրվել են Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Ըստ ԶԼՄ-ների՝ արտակարգ պատահարը դիվերսիայի հետևանք է։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար Ռուսաստանին մեղադրելն անհեթեթություն է, քանի որ ռուսական կողմն էլ է տուժել՝…

Read More
Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր. Զախարովա

Անհրաժեշտ է ապահովել կրակի դադարեցման կայուն ռեժիմ և բոլոր ուժերի հետքաշում նախկին դիրքեր. Զախարովա

Ոչ տարածաշրջանային որոշ դերակատարներ փորձում են անկայունություն բերել Հարավային Կովկաս, որը նոր է ստացել ճգնաժամից դուրս գալու հնարավորություն: Նրանք փորձում են խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը և Ուկրաինայում ստեղծված անկայունությունը տեղափոխել հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ինչն ապակառուցողական մոտեցում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի ու…

Read More
Վրաստանի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները Ախալքալաքում էին

Վրաստանի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները Ախալքալաքում էին

Այսօր՝ սեպտեմբերի 29֊ին Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարարության Ազգային գվարդիայի ներկայացուցչների եւ համալսարանի դասախոսական եւ ուսանողական կազմի միջեւ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։ Այնուհետեւ Ազգային գվարդիայի ներկայացուցիչները արեցին ծրագրի շնորհանդեսը՝ տեղեկացնելով ուսանողներին ծրագրի առավելությունների եւ մանրամասների մասին։ Այս ծրագրի նախատիպը պայմանագրային զինծառայությունն է, որը կարելի է…

Read More
Այլ երկրների Զինված ուժերում ծառայած Ռուսաստանի քաղաքացիները ևս կարող են մոբիլիզացվել

Այլ երկրների Զինված ուժերում ծառայած Ռուսաստանի քաղաքացիները ևս կարող են մոբիլիզացվել

Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայել են այլ երկրի բանակում, սակայն ՌԴ Զինված ուժերի պահեստազորում են և ունեն ռազմական հաշվառման մասնագիտություն, հնարավոր է՝ մոբիլիզացվեն: Այս մասին նշված է Объясняем.рф տելեգրամյան ալիքում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՌԴ քաղաքացիները, ովքեր ծառայել են այլ երկրների Զինված ուժերում, ենթակա՞ են զորահավաքին: Объясняем.рф-ը գործարկվել է Ռուսաստանի կառավարության կողմից՝ քաղաքացիներին…

Read More
Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կոչ է արել պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը: «Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը»,- նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Twitter-ի գրառման մեջ:

Read More
ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Փրայս

ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. Փրայս

Վաշինգտոնը տարբեր մակարդակներով աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսն ընդգծել է զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: «Դեսպան Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է գործընթացում, աշխատում…

Read More
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում անցկացված հանրաքվեների պատճառով

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում անցկացված հանրաքվեների պատճառով

Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքներից հետո, որոնց համաձայն՝ ընտրողների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Ռուսաստանի դեմ: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրանք ռուսական ուժերի վերահսկողության…

Read More
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև: Բանաձևի հեղինակներն անդրադարձել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և չհրահրված ագրեսիային, այդ թվում՝ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելուն: Այդ…

Read More
Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունու և Գլենդեյլի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունու և Գլենդեյլի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։      Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։     Նույն օրը…

Read More
Իտալիայի ապագա վարչապետը խոստացել է աջակցել Զելենսկուն

Իտալիայի ապագա վարչապետը խոստացել է աջակցել Զելենսկուն

Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում։ Քաղաքական գործիչը, որը, ըստ ենթադրությունների, կլինի Իտալիայի նոր վարչապետը, նշել է, որ Կիևը կարող է հույս դնել «ուկրաինացի ժողովրդի ազատության գործին հավատարիմ աջակցության վրա»: Միաժամանակ Foreign Policy-ին հիշեցրել է,…

Read More
«Աբուլ» — «Գլդանի»՝ 1։1

«Աբուլ» — «Գլդանի»՝ 1։1

Այսօր՝ սեպտեմբերի 28֊ին, ժամը 16։00֊ին Ախալքալաքի մարզադաշտում Ախալքալաքի «Աբուլ»֊ը հյուրընկալեց Թբիլիսիի «Գլդանի»֊ին։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։Ախալքալաքից գոլի հեղինակ է դարձել Ստեփան Մարգարյանը։ Նշենք ՝ Թբիլիսիի «Գլդանի»֊ին այս առաջնության առաջատարն է։

Read More
Զելենսկին մեկնաբանել է հանրաքվեների արդյունքները

Զելենսկին մեկնաբանել է հանրաքվեների արդյունքները

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի առցանց ելույթում անդրադարձել է Դոնբասի հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքներին ու հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում բանակցել Մոսկվայի հետ: «Ռուսաստանի կողմից այս կեղծ հանրաքվեներն ընդունելը Ղրիմի սցենարի իրականացում է, ուկրաինական տարածքը բռնակցելու հերթական փորձ, իսկ դա նշանակում է, որ մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի…

Read More
Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ

Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ առաջարկների մասին կհայտարարի սեպտեմբերի 28-ին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Եվրահանձնաժողովը կառաջարկի ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Միաժամանակ, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվեց հայ-վրացական հարաբերությունների բազմաոլորտ օրակարգի շարունակական ընդլայնումը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանում…

Read More
Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Գործակալության տվյալներով՝ հանդիպումը վերաբերել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին օկուպացված Աբխազիա և նրա հանդիպումներին օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ։ «Վրացական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել և բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ պահանջել»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ում։

Read More
Պաշտպանը ՄԻԵԴ նախագահին տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում խոշտանգումների դեպքերի վերաբերյալ

Պաշտպանը ՄԻԵԴ նախագահին տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում խոշտանգումների դեպքերի վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ:   Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։   Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների…

Read More
ԱՄՆ-ը Կիևին թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանին միացող տարածքներին

ԱՄՆ-ը Կիևին թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանին միացող տարածքներին

ԱՄՆ-ը Կիևին չի արգելում հարվածներ հասցնել և օգտագործել արևմտյան զենքն այն տարածքների նկատմամբ, որոնք հանրաքվեից հետո կարող են միանալ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ մամուլի ասուլիսում։ «Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանվելու իր ողջ տարածքում, ներառյալ այն տարածքների վերադարձը, որոնք այս կամ այն ​​կերպ ապօրինաբար օկուպացրել է Ռուսաստանը»,-…

Read More
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կետրին Կոլոնան աշխատանքային այցով Կիևում է։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և երբեք չի ճանաչի Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքները: Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ Եվրամիությունը համապատասխան պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ: Նա նշել է, որ կշարունակեն Կիևին…

Read More
Արցախի բոլոր բնակավայրերում և զորամասերում անցկացվել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ
		27.09.2022 . Արցախ

Արցախի բոլոր բնակավայրերում և զորամասերում անցկացվել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ 27.09.2022 . Արցախ

Սեպտեմբերի 27-ը Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերում և զորամասերում առանձնացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված ոգեկոչման արարողություններով, որոնց մասնակցել են նաև ՊԲ զինվորականները՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանի գլխավորությամբ:     ՊԲ բարձրաստիճան զինվորականները՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, զոհվածների հարազատների և մարտական ընկերների հետ, նախ ծաղիկներ են խոնարհել Ազատամարտիկների պուրակում՝…

Read More
Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի հասցեին Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունների կապակցությամբ

Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Էրդողանի հասցեին Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունների կապակցությամբ

Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արած հայտարարությունների կապակցությամբ. դրանք Անկարայում վիրավորական են համարել։ Ավելի վաղ Կուբիկին քննադատել էր Էրդողանին փախստականների հետ կապված ճգնաժամի հետ կապված գործողությունների պատճառով, նշել՝ Թուրքիան կարող է միտումնավոր նոր ճգնաժամ հրահրել։ Քաղաքական գործիչը քննադատել էր նաև Գերմանիայի կառավարության քաղաքականությունը՝…

Read More
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ նախարարի հետ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ՆԳՆ նախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը՝ այդ թվում երկու պետությունների իրավապահ ծառայությունների միջև։ Կողմերը նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարևորվեց Հայաստանի և Վրաստանի միջև սերտ փոխգործակցությունը՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում։ Հայտնում է…

Read More
ՀՀ-ի և Հունաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ի և Հունաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջը:  

Read More
ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված. Արարատ Միրզոյան

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսօր անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: «Ցանկանում եմ հիշեցնել, որ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ: 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած…

Read More
Ղազախստանը ՌԴ-ին կարտահանձնի մոբիլիզացիայից խուսափելու համար միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցիներին

Ղազախստանը ՌԴ-ին կարտահանձնի մոբիլիզացիայից խուսափելու համար միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցիներին

Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի այն ռուսաստանցիներին, որոնց նկատմամբ զորահավաքից խուսափելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել՝ տեղեկացրել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը։ «Եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա Ռուսաստանի և Ղազախստանի միջև ամեն օր արտահանձնումներ են իրականացվում՝ Մինսկի կոնվենցիային և իրավական փոխօգնության մասին համաձայնագրին համապատասխան»,- մանրամասնել է պաշտոնյան։ Ավելի վաղ հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայությունից…

Read More
44 օրյա Պատերազմից 2 տարի անց։ Ախալքալքում հարգեցին զոհերի հիշատակը

44 օրյա Պատերազմից 2 տարի անց։ Ախալքալքում հարգեցին զոհերի հիշատակը

Արցախյան 44 օրյա պատերազմից անցել է 2 տարի։ Հայությունն աշխարհի տարբեր կողմերում հարգանքի տուրք է մատուցում պատերազմի նահատակների հիշատակին։ Այսօր՝ սեպտեմբերի 27֊ին Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ։ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը նշում, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր խոնարհումը բերելու հայրենիքի համար զոհվածների հիշատակին։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սամվել Պետրոսյանը եւս իր…

Read More
Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերման հարցը
		27.09.2022 . Արցախ

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերման հարցը 27.09.2022 . Արցախ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:  ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության…

Read More
Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, որոնցից 11-ը երեխա են, վիրավորվել է ավելի քան 20 մարդ` հայտնել են Ուդմուրտիայի կառավարության մամուլի ծառայությունում։ Նախօրեին նշվում էր 15 զոհի մասին: Սեպտեմբերի 26-ի առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև…

Read More
Արցախում խաչերթ է կազմակերպվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի

Արցախում խաչերթ է կազմակերպվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։ Այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։ Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի…

Read More
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:   Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների…

Read More
Դավիթ Բաբայանը և Լոս Անջելեսի վարչական մարմնի ղեկավարներն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին
		27.09.2022 . Արցախ

Դավիթ Բաբայանը և Լոս Անջելեսի վարչական մարմնի ղեկավարներն անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին 27.09.2022 . Արցախ

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ Հանդիպմանը մասնակցել են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ…

Read More