ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, նշել՝ սա վերջին էսկալացիայից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի հասնելու լավագույն ուղիները: Փրայսը հավելել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Պետքարտուղարը մատնանշել է հրադադարի…
