Վիետնամի և Ղազախստանի բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը

Վիետնամի և Ղազախստանի բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը

Այն երկրների վարկային կազմակերպությունները, որոնք նախկինում ընդունում էին «Միր» քարտերը, հետևելով թուրքական բանկերին, դադարեցնում են աշխատել ռուսական վճարային համակարգի հետ, հայտնում է Известия-ն։ Ռուսական քարտերը չեն սպասարկվում ո՛չ տերմինալների, ո՛չ բանկոմատների միջոցով։ Ռուսաստանի կենտրոնական բանկից Известия-ին հայտնել են, որ օտարերկրյա գործընկերներն իրենք են կայացնում «Միր» քարտերի ընդունման համար իրենց ենթակառուցվածքը բացելու որոշումը: Միաժամանակ, Ռուսաստանի բանկը մտադիր…

Read More
Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Երևանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտնել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Իր ուղերձում նախագահ Կասիսը վերահաստատել է, որ Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։ Նախագահն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:…

Read More
Ֆրանկ Փալոնը, Նենսի Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

Ֆրանկ Փալոնը, Նենսի Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր թվիթերյան էջում գրել է. «Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկեցինք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»:

Read More
Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ

Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:  «Սիրելի հա´յ ժողովուրդ Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության  քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը՝ Հայաստանի  Հանրապետությունը, 31 տարեկան է։ Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։ Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային …

Read More
Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունը. Արցախի ՄԻՊ
		21.09.2022 . Արցախ

Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունը. Արցախի ՄԻՊ 21.09.2022 . Արցախ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայաստանցի գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ:    «Հարգելի՛ տիկին Գրիգորյան,   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։   Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն են,…

Read More
Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել

Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք կհայտարարվի։ Նման հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 21-ի առավոտյան՝ ռուսաստանցիներին ուղղված ուղերձի ժամանակ։ «Մեր հայրենիքն ու նրա ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի զորահավաքին»,- նշել է Դաշնության ղեկավարը՝ ուղերձի ընթացքում: Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում և, առաջին…

Read More
Արարատ Միրզոյանը Շրի Լանկայի գործընկերոջ հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումը

Արարատ Միրզոյանը Շրի Լանկայի գործընկերոջ հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։ Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի…

Read More
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի արթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի արթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա Հանրապետական մաղթանք

Սիրելի Հայորդիներ. Սույն թվականի Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի արթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա Հանրապետական մաղթանք (աղոթք Հայրենիքի համար)։ Սկիզբն աղոթքի ժամը 18:00

Read More
Բայդենը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կառաջարկի Լին Թրեյսիի թեկնածությունը

Բայդենը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կառաջարկի Լին Թրեյսիի թեկնածությունը

Ջո Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար մտադիր է առաջարկել Լին Թրեյսիի թեկնածությունը։ 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Նա ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը Թրեյսին զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Ռուսաստանում ԱՄՆ…

Read More
Ձերբակալվել է Քութայիսիում Bank of Georgia-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած տղամարդը |

Ձերբակալվել է Քութայիսիում Bank of Georgia-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած տղամարդը |

Քութայիսիում «Վրաստանի բանկի» վրա հարձակվողին ձերբակալել են, իսկ բոլոր պատանդներին ազատ են արձակել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ  հաղորդակցությունների վարչության պետ Քեթի Կովզիաշվիլին։ Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ավարտվել է բարեհաջող, և պատանդներն ազատ են արձակվել։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, զինված անձը ներխուժել է Քութաիսիում գտնվող Bank of Georgia-ի մասնաճյուղ ու պատանդ վերցրել 14 մարդու։ Նա…

Read More
Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:   Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալու արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:     ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել…

Read More
Բլինկենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը
		20.09.2022 . Տարածաշրջան

Բլինկենը և Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում լարված իրավիճակը 20.09.2022 . Տարածաշրջան

 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը: Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հեշտացնելու և հակամարտության՝ երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու…

Read More
ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան՝ տեղեկացրել են ՀԱՊԿ մամուլի ժառայությունից: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: Առաքելության խնդիրներն են ստեղծված իրավիճակի գնահատումը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույցի պատրաստումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության…

Read More
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 20-25-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը կլինի Հայաստանում: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետը պատվիրակության հայաստանյան այցի ապահովման վերաբերյալ որոշում է ստորագրել:

Read More
Հայաստանի և Թուրքմենաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կանցկացվի Երևանում

Հայաստանի և Թուրքմենաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կանցկացվի Երևանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օրերս Աշգաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։   Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։     Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։   Քննարկվել…

Read More
Պետք է միավորվենք Արցախի գաղափարի շուրջ. քննարկում ԱՄՆ-ում

Պետք է միավորվենք Արցախի գաղափարի շուրջ. քննարկում ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Արցախի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացրել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում և Ամերիքըն էնթերփրայս ինստիտուտ վերլուծական կառույցում: Դավիթ Բաբայանը խոսել է մեր տարածաշրջանի պատմական անցյալի, Արցախյան հակամարտության ակունքների, ու մերօրյա վիճակի, Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի կողքին նաև Թուրքիայի ու վարձկանների խաղացած դերի մասին։ Դավիթ Բաբայանին ընդունել են նաև Կապիտոլիումի բարձունքում։ Ամերիկահայ միությունների կազմակերպած միջոցառման ընթացքում…

Read More
Իրանը կսկսի ռուսական գազի սվոպային մատակարարում իրականացնել Ադրբեջանի տարածքով

Իրանը կսկսի ռուսական գազի սվոպային մատակարարում իրականացնել Ադրբեջանի տարածքով

Իրանը Ադրբեջանի տարածքով կիրականացնի օրական 6 և 9 միլիոն խորանարդ մետր ծավալով ռուսական գազի սվոպային մատակարարումներ: Իրանի նավթի նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ մոտ ժամանակներս պայմանավորվածություն ձեռք կբերվի Իրանի հարավից հեղուկ գազ արտահանելու մասին՝ Ռուսաստանից օրական 6 մլն խ.մ գազի դիմաց։ Բացի դրանից՝ Իրանը պատրաստվում է Ադրբեջանի միջոցով 9 միլիոն խորանարդ մետր…

Read More
Պահանջում ենք, որ ԵՄ-ն գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Պահանջում ենք, որ ԵՄ-ն գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան  ու դրան հետևած միջազգային լռությունը:  «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։ Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր և պատկերներ, որոնք անհապաղ պետք է…

Read More
Քութայիսիի «Վրաստանի բանկ» ներխուժած ավազակը 2 մլն լարի է պահանջում և 3 ժամ տալիս այս գումարն իրեն բերելու համար

Քութայիսիի «Վրաստանի բանկ» ներխուժած ավազակը 2 մլն լարի է պահանջում և 3 ժամ տալիս այս գումարն իրեն բերելու համար

Քութայիսիի «Վրաստանի բանկ» ներխուժած ավազակը 2 մլն լարի է պահանջում և 3 ժամ տալիս այս գումարն իրեն բերելու համար։ Այս պահանջն հանցագործը հնչեցրել է պատանդներից մեկի կողմից սոցցանցում տարածած տեսանյութում։ Բացի այդ, տեսանյութում կողոպտիչը խոսում է պայթուցիկ սարքի մասին, որը, ենթադրաբար, ամրացված է բանկի պատերից մեկին։ Տեղեկացնենք, որ Քութայիսիի Ռուսթավելի…

Read More
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում օդային տագնապի ուսումնական ազդանշան կգործարկվի
		20.09.2022 . Արցախ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում օդային տագնապի ուսումնական ազդանշան կգործարկվի 20.09.2022 . Արցախ

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում կգործարկվի օդային տագնապի ազդանշան:   Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։   «Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումնական բնույթ է կրելու»,-  նշված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ։

Read More
Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են տարածաշրջանում կայունության կարևորությունը

Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են տարածաշրջանում կայունության կարևորությունը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ «Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացման և տևական բարեկեցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ղարիբաշվիլիի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Քարահունջ տանող ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Քարահունջ տանող ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

Մարտունու շրջանի Քարահունջ համայնք տանող և ներհամայնքային ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդ մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:     Ճանապարհի երկարությունը կազմում է 1․6 կմ։     Ներկա պահին կատարվում են հողային, ճանապարհի լայնացման և հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ավարտից հետո կիրականացվի ճանապարհի ասֆալտապատում։     Բարեկարգման աշխատանքները կատարում է «Վերածնունդ» ՍՊ…

Read More
Հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն գործնականում պետք է կանգնեն ՀՀ-ի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները. հույն նահանգապետ

Հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն գործնականում պետք է կանգնեն ՀՀ-ի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները. հույն նահանգապետ

Հունաստանի ամենախոշոր մարզի՝ Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել՝ խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ:   «Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է:   Ատտիկայի «Նոր Մեկնարկ» խմբակցությունը և ես անձամբ՝ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ թե որտեղից է այն բխում, բայց և բոլոր…

Read More
Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ.  կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
		20.09.2022 . Միջազգային

Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը 20.09.2022 . Միջազգային

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների…

Read More
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը մեկնարկեց

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը մեկնարկեց

Նյու Յորքում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։   Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:  

Read More
Երևանը հավաստիացրել է՝ առանց մեր կարծիքի Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու. Արցախի նախագահ

Երևանը հավաստիացրել է՝ առանց մեր կարծիքի Արցախին առնչվող փաստաթուղթ չի ստորագրվելու. Արցախի նախագահ

Ստեփանակերտը Երևանից բազմիցս ստացել է հավաստիացումներ, որ առանց Արցախի ժողովրդի հետ քննարկման, չի ստորագրվելու հարցին առնչվող որևէ փաստաթուղթ, հայտարարել է Արցախի նախագահն այսօրվա տեսաուղերձում: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ապահովել ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությունն Արցախում, նաև տեղեկացրել, որ առաջիկայում նախաձեռնելու է կադրային փոփոխություններ, իսկ պետական մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը բարձրացնելու համար ձևավորվելու…

Read More
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Զապորոժիեի ատոմակայանի տարածքում իրավիճակը գնահատել է ճգնաժամային և կոչ է արել այնտեղ անվտանգության գոտի ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Կոլոննան ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ զրույցից եկել է այն եզրակացության, որ ռուսական կողմը բաց է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետագա քննարկման համար։…

Read More
Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ գրանցել
		19.09.2022 . Միջազգային

Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ գրանցել 19.09.2022 . Միջազգային

Խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովան դատապարտել է ՌԴ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, որի ժամանակ, ըստ երգչուհու, զինվորներ են սպանվում հանուն «պատրանքային նպատակների», ճնշվում է բնակչությունը, «Ռուսաստանը վերածվում է տարագրի»՝ գրում է Euronews-ը։ Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Պուգաչովայի ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, որը նույնպես քննադատել է ՌԴ գործողությունները, «օտարերկրյա գործակալ» է հայտարարել։…

Read More
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների…

Read More
Գուտերեշն անիրատեսական է համարել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումն ԱՄՆ-ից

Գուտերեշն անիրատեսական է համարել ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումն ԱՄՆ-ից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ իրատեսական չի համարում կազմակերպության կենտրոնակայանը ԱՄՆ-ից տեղափոխելը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական պատվիրակության շատ անդամների դեռևս վիզա չի տրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանին մասնակցելու համար։ «Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական (և ոչ միայն) պատվիրակությունը…

Read More