Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ. Պուտին

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, դա սահմանի այլ հատվածում էր՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովի ավարտին կայացած ասուլիսի ընթացքում: «Ցավում ենք դրա համար և, իհարկե, զոհերի համար: Սակայն առաջին հերթին հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ այդ սրացումը տեղայնացնել»,- ասել է Վլադիմիր Պուտինը:   Նրա խոսքով՝…

Read More
Գարեգին Երկրորդը և Արցախի ԱԺ պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները
		16.09.2022 . Արցախ

Գարեգին Երկրորդը և Արցախի ԱԺ պատվիրակության անդամները քննարկել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները 16.09.2022 . Արցախ

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի Ազգային ժողովի պատվիրակության հետ:   Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։   Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և…

Read More
Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է Ուկրաինային մատակարարել արևմտյան տանկեր

Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է Ուկրաինային մատակարարել արևմտյան տանկեր

Ռուսաստանի հետ դիմակայությունում ուկրաինական ժողովրդավարության հաղթանակի համար Կիևին անհրաժեշտ են արևմտյան տանկեր, ուստի դաշնակից երկրները պետք է անհապաղ սկսեն ծանր զինտեխնիկայի մատակարարումները։ Այս պահանջը ներկայացրել է Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը BILD-ի հետ հարցազրույցում։ «Ես կողմ եմ, որ եվրոպական երկրները մատակարարեն այն, ինչ իրականում անհրաժեշտ է Ուկրաինային։ Ուկրաինացիներն ապացուցում են, որ կարող են պաշտպանվել,…

Read More
Այդ հույսն այլևս չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Այդ հույսն այլևս չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա…

Read More
Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության. Վահագն Խաչատուրյանը՝ Վիետնամի նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության. Վահագն Խաչատուրյանը՝ Վիետնամի նորանշանակ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի…

Read More
Հայաստանի տարածքի բնագծային խախտումներն անթույլատրելի են. Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը
		16.09.2022 . Միջազգային

Հայաստանի տարածքի բնագծային խախտումներն անթույլատրելի են. Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը 16.09.2022 . Միջազգային

Լիտվայի Հանրապետության Սեյմասի Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները դատապարտում են 2022 թ. սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը: Լուրջ մտահոգություն է հայտնվում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում խոշոր տրամաչափի սպառազինության, հրետանու, ԱԹՍ-ի օգտագործման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ, որոնք ուղղված են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին և հատուկ նշանակության…

Read More
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում հանդիպել է ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի հետ

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում հանդիպել է ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարի հետ

ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ «Իրավիճակի տեսլականի և կատարվածի մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք մեր սահմանապահներից, որոնք ծառայություն են իրականացնում նաև սահմանին և մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների պահպանությանը»,- ասել է նա Հայաստանում…

Read More
Զենքի արտադրությունը ենթադրում է համաձայնություն սպանություններին. Հռոմի Պապ

Զենքի արտադրությունը ենթադրում է համաձայնություն սպանություններին. Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բարոյապես ընդունելի է համարել Ուկրաինային զենք մատակարարելը՝ սեփական երկիրը պաշտպանելու դեպքում։ Նրա խոսքը հայտնում է Reuters-ը։ Հովվապետը հայտարարել է, որ զենք ուղարկելու բարոյականությունը սահմանվում է նման որոշում ընդունելու պատճառներով։ Անբարոյական մտադրությունները ներառում են, մասնավորապես, հակամարտությունների աճ հրահրելու կամ ավելորդ զենքից ազատվելու ցանկությունը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պետություններին խորհուրդ է տվել ավելի շատ մտածել…

Read More
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է և անհնար. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է և անհնար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ թվարկելով Արցախի Հանրապետության ժողովրդի ու իշխանությունների համար ուղենիշային անսակարկելի ճշմարտությունները: «1. Արցախի ապագային առնչվող վճռորոշ հարցերը պետք է որոշվեն առաջնահերթորեն Արցախի հայության կողմից, որտեղ ողջ հայ ժողովրդի դերակատարությունը ևս կարևոր է՝ հաշվի առնելով Արցախի բացառիկ նշանակությունը հայ ազգի ու Մայր Հայաստանի համար. 2….

Read More
ԱՄՆ 600 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային
		16.09.2022 . Միջազգային

ԱՄՆ 600 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային 16.09.2022 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է նախագահ Բայդենի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Ուկրաինային: «Նախագահ Բայդենը հստակ ասել է, որ մենք կաջակցենք Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մատակարարում ենք սպառազինություն ու սարքավորումներ, որոնք Ուկրաինայի ուժերն արդյունավետ են օգտագործում, նրանք շարունակում են իրենց հաջող հակահարձակումը Ռուսաստանի ներխուժման դեմ: Նախագահի լիազորությունների համաձայն՝ ես թույլատրում…

Read More
Վերջին երկու օրում Եվրոպական դատարան ենք ներկայացրել իրար համալրող մի քանի դիմումներ. Եղիշե Կիրակոսյան

Վերջին երկու օրում Եվրոպական դատարան ենք ներկայացրել իրար համալրող մի քանի դիմումներ. Եղիշե Կիրակոսյան

Մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասման ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետ արդեն իսկ բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ ակտիվ աշխատում ենք: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Եվրոպական դատարան արդեն ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ վերջին երկու օրվա ընթացքում, նաև միջանկյալ…

Read More
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը չի պահպանվում

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը չի պահպանվում

Ղրղզստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթացել, արդյունքում՝ կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ: Երկու երկրները պայմանավորվել են տեղական ժամանակով 10:00-ից հրադադար հայտարարել` հանդիպում անցկացնելու համար: Հաղորդվում է, սակայն, որ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում: Նախնական տեղեկություններով` հակամարտության սրման հետևանքով…

Read More
ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

Երեկ` սեպտեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը` օգնել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել…

Read More
Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան. ՄԱԿ ԱԽ-ում քննարկել են Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան

Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան. ՄԱԿ ԱԽ-ում քննարկել են Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա և նախագահող երկիր Ֆրանսիայի նախաձեռնությամբ անցկացրել է քննարկում՝ նվիրված մեր երկրի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ԱԽ մշտական և ժամանակավոր անդամ երկրների, նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան` Երևանին ու Բաքվին կոչ անելով քայլեր ձեռնարկել սահմանազատման…

Read More
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի է. Ռաիսին` Պուտինին

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող և անընդունելի է. Ռաիսին` Պուտինին

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգացում ունեն, այդ թվում` բարձր տեխնոլոգիական ոլորտներում: Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները նման են: «Զարգանում են միջտարածաշրջանային…

Read More
Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուսով է մոտ ժամանակներս նոր շփումներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Ինչպես հիշում եք, ԱՄՆ պետքարտուղարն օրերս զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, և կարելի է ակնկալել, որ շուտով նորից նման…

Read More
Իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Իրադարձություններն ազդել են նաև քաղաքացիական բնակչության վրա. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեքսիկայի ներկայացուցիչ Խուան Մանուել Գոմես Ռոբլեդոյի ելույթը:    «Ողջունում ենք պարոն Յենչայի զեկույցը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք ներկա են այս նիստին: Մեքսիկան իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Ցավոք, երկու կողմից էլ տասնյակ զոհեր…

Read More
Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի ելույթը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի ելույթը

Միացյալ Թագավորությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Մենք մշտապես կոչ ենք արել, որ զինված ուժերը վերադառնան իրենց ելման…

Read More
Իռլանդիան մտահոգված է Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով. ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ
		15.09.2022 . Արցախ

Իռլանդիան մտահոգված է Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով. ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ 15.09.2022 . Արցախ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորենի ելույթը:    «Իռլանդիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտերի մասին լուրերով, ինչպես նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին տեղեկություններով, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Նաև ցավում ենք կորսված կյանքերի համար:    Ողջունում ենք քարտուղարի…

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Բրազիլիայի ներկայացուցչի ելույթը

ՄԱԿ-ի ԱԽ-ում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Բրազիլիայի ներկայացուցչի ելույթը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող միջադեպերը կարող են խարխլել կողմերի միջև այդքան անհրաժեշտ վստահությունը և վերջին երկու տարում արձանագրված առաջընթացը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում նման կարծիք է հայտնել Բրազիլիայի ներկայացուցիչը: «Երկու կողմերին կոչ ենք անում խուսափել այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի և հարվածի տակ կդնեն…

Read More
Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ Ադրբեջանի հետագա…

Read More
Մեզ համար անչափ գնահատելի է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ հայ-իրանական սահմանի պահպանության հարցում

Մեզ համար անչափ գնահատելի է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ հայ-իրանական սահմանի պահպանության հարցում

Հարգարժան պրն․ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի, մենք աշխարհի տարբեր ծերերում բնակվող հայերս անչափ շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությանը։ Իրանը հազարամյակներով եղել է հայ ժողովրդի բարեկամը, որի հետ ունենք ընդհանուր պատմություն, նման մշակույթ եւ բազմաթիվ միանման սովորություններ։…

Read More
Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին. ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ: «Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես…

Read More
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Գործընկերները քննարկել են Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրավիճակին առնչվող մանրամասներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին: Մեկ…

Read More
Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է ունենալ աշխարհաքաղաքական համատեքստ. ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
		15.09.2022 . Միջազգային

Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է ունենալ աշխարհաքաղաքական համատեքստ. ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ 15.09.2022 . Միջազգային

Աշխարհաքաղաքական գործընթացներն ազդեցություն չեն ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության օրակարգի վրա։ Այս մասին հինգշաբթի հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը։ Նա հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունը չեն կարող չմտահոգել կազմակերպությանը, և դրանցում դժվար չէ տեսնել աշխարհաքաղաքական համատեքստ:

Read More
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը. Ստանո

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը. Ստանո

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել երեկ՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: «Մեզ ոգևորում են ստացվող զեկույցներն այն մասին, որ հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին՝ շարունակել…

Read More
ԱՄՆ-ը պետք է անմիջապես դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. կոնգրեսական Նապոլիտանո

ԱՄՆ-ը պետք է անմիջապես դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. կոնգրեսական Նապոլիտանո

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն, ինչ մենք միշտ իմացել ենք. մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա լարվածությանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստմանն ուղղված աշխատանքները չեն դադարել. դա կարևոր առաջնահերթություն է: Այս մասին ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, սեպտեմբերի 13-14-ին՝ Երևան: «Բանակցությունների հիմնական թեման հենց եղել է…

Read More
Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ ԱԽ նիստին

Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ ԱԽ նիստին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ գտնվում է Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։   «Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։   ՀՀ մեր գործընկերներին…

Read More