Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն հռչակել է միջուկային պետություն
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) օրենսդրական մակարդակով իրեն միջուկային պետություն է հռչակել՝ հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Կենտրոնական հեռագրային գործակալությանը: Հյուսիսային Կորեայի 14-րդ Գերագույն Ժողովրդական Համագումարը սեպտեմբերի 7-ի նստաշրջանում պաշտոնապես ընդունել է «Միջուկային զենքի քաղաքականությունը» վերնագրով հրամանագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ երկիրը միջուկային հարվածով կպատասխանի իր վրա նմանատիպ զենքերով կամ զանգվածային ոչնչացման այլ զենքերով հարձակման, ինչպես նաև նման…
