Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։
Խորհրդարանը աշնանային նստաշրջանի աշխատանքները կսկսի սեպտեմբերի 6-ից։ Կանոնակարգի համաձայն՝ աշնանային նստաշրջանը բացվում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը։ Ամենայն հավանականությամբ աշնանային նստաշրջանը կբացվի լիագումար նիստով, իսկ լիագումար նիստերը՝ սեպտեմբերի 6-9-ը ընկած շաբաթվա ընթացքում։ 10-րդ գումարման խորհրդարանի այս աշնանային նստաշրջանը բավականին հագեցած է լինելու, ինչը պայմանավորված է օրենսդիր մարմնում շուրջ տասը աշխատանքային խմբերի Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների վրա…
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է Բորժոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհի մարման ընթացքի մասին։ Ծառայությունից հայտնում են, որ հրդեհի դեպի բնակավայրեր տարածվելու վտանգը վերացվել է։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը մարվել է ողջ գիշեր։ «Սահմանային ծառայության ուղղաթիռները վերսկսել են հրդեհի մարումը առավոտյան։ Դեպքի վայր են մոբիլիզացվել հրշեջ մեքենաներ։ Այս պահին հրդեհի դեպի բնակավայրեր տարածվելու վտանգը վերացված է»,- ասված…
Անտառային հրդեհների դեմ պայքարը Բորժոմիի շրջանում շարունակվում։ Այն շարունակվում է արդեն երրորդ օրը։ Քուռ գետի աջ ափին գտնվող Կվաբիսխևի և Զովրետի գյուղերի միջև շարունակում են նոր հրդեհներ առաջանալ։ Նախօրեին իրավիճակը բարդացել էր ուժեղ քամու պատճառով, լեռնային բարդ տեղանքի պայմաններում հրդեհի գոտի չի հաջողվել տեղափոխել հրշեջ տեխնիկա։
Մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից նկատվել է անառողջ համերաշխություն, որը ոչ այլ ինչ է, քան կորպորատիզմ, կարծում եմ՝ կա սարկազմ դրանում, որ կորպորատիզմի դեմ պայքարող որոշ կազմակերպություններ իրենք են նման վերաբերմունք ցուցաբերում,- նշել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան մի քանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունների։ Պապուաշվիլիի խոսքով՝ մի քանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը, ըստ որի՝ «Իսֆեդ»-ի…
ԱՂԱՎՆՈ, ՀԱՅԱՍՏԱՆ- Ընդամենը մեկ ժամ առաջ մեր ընկերները զանգեցին մեզ Աղավնոյից ու տեղեկացրին, որ ռուս խաղաղապահները մտել են գյուղ և տնից տուն մտնելով ուժով դուրս են հանել այն մարդկանց, ովքեր որոշել էին մնալ իրենց տներում և դարավոր հայրենիքում: Իրենց հայրենիքից ստիպողաբար հեռացված մարդկանց մի մասն ընտանիքներով ու իրենց պատկանող գույքով փոքր քարավան կազմած գնում են…
Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման արգելքի սահմանումը վնաս կհասցնի Եվրամիության երկրներում բնակվող ռուսական համայնքներին։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ մշտական քարտուղար Կոռնելիուս Կորնելիոն: «Կիպրոսում և ԵՄ-ի այլ երկրներում կան ռուսական համայնքներ, և նման կերպ մենք կխոչընդոտեինք այդ ռուսաստանցիների շփումները նրանց ընտանիքների և ընկերների հետ»,- ասել է Կորնելիուն: Նրա խոսքով՝ այդ հարցում Կիպրոսի կարծիքը կիսում…
Մոսկվան և Պեկինը մտադիր են ամրապնդել ռազմավարական համագործակցությունն ուկրաինական ճգնաժամի և համաշխարհային պայքարի պայմաններում: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։ «Այս պայմաններում Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը, ամուր կամք դրսևորեն ու բացահայտեն չին-ռուսական կապի կառուցողական դերը, աջակցեն BRICS-ին միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերում իր ռազմավարական…
Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը Եվրամիության երկրներ արգելելու գաղափարը «նացիստական քաղաքականության դրսևորում» է՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Այսօր մենք տեսնում ենք նացիստական քաղաքականության ևս մեկ վառ դրսևորում, երբ եվրոպական բարձր ամբիոններից ակտիվորեն տարածվում է ռուսատյաց գաղափարը՝ բոլոր ռուսաստանցիներին արգելելու մուտք գործել Եվրամիության երկրներ»,- ասել է Շոյգուն Միջազգային առաջին հակաֆաշիստական կոնգրեսի լիագումար նիստում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ձգձգումը կարող է սրել հակամարտությունը, և որ այն պետք է ավարտել բանակցությունների միջոցով: «Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինային արված առաջարկը սխալ էր, բայց դա արդեն անցյալում է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ։ Պետք է բանակցություններ լինեն: Ես հորդորում եմ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել՝ հայտնել են Սպիտակ տնից: Նոր տրանշի շրջանակում Միացյալ Նահանգները մտադիր է Կիևին մատակարարել հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հակատանկային հրթիռային համակարգեր, համազարկային կրակի HIMARS համակարգերի համար զինամթերք և այլ զինատեսակներ: Պենտագոնն էլ հայտարարել է, որ ուսումնասիրում է Ուկրաինային նոր տեսակի սպառազինություն…
Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում ուղևորատար ավտոբուսի, հրշեջ մեքենայի, շտապօգնության մեքենայի և «Իհլաս» լրատվական գործակալության շարժական հեռուստակայանի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել՝ հայտնում են լրատվամիջոցները: Դեպքի վայր մեկնած քաղաքապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ զոհվել է 16 մարդ, վիրավորվել 21-ը։ Զոհերի թվում են երեք հրշեջ, չորս բուժաշխատող և լրագրող:
Պորտուգալիան դեմ է Եվրամիության երկրներ մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք սահմանելուն։ Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Eco թերթին։ «Պորտուգալիան կարծում է, որ պատժամիջոցների գլխավոր թիրախը պետք է լինի ռուսական «ռազմական մեքենան», այլ ոչ թե Ռուսաստանի ժողովուրդը»,- ասել է պաշտոնյան: Բացի դրանից՝ Պորտուգալիան մտադիր է մասնակցել օգոստոսի 30-31-ը…
Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ սկսել Ինդոնեզիայի և Հնդկաստանի հետ: Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը: Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է համատեղ ուսումնասիրություն սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրի ազատականացման նպատակահարմարության վերաբերյալ:
Իրանը հրաժարվել է միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու և այդ կարգավիճակով նախատեսված պատժամիջոցները վերացնելու պահանջից: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի: «Համաձայնագրի վերջին տարբերակը չի պարունակում այդ պահանջը: Հենց դրա շնորիվ է հաջողվել մոտենալ համաձայնության կնքմանը»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը: Ավելի…
Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկին կոչ է արել անհապաղ գործարկել «Հյուսիսային հոսք-2» գազատարը։ Համապատասխան հայտարարությունը Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահն արել է RND մեդիախմբի հետ հարցազրույցում։ «Մենք պետք է առանց հապաղելու սկսենք «Հյուսիսային հոսք-2»-ը, որպեսզի ձմռանը լցնենք մեր գազի պահեստարանները: Տնտեսության և կլիմայի պաշտպանության հարցերով դաշնային նախարարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մենք ավելի…
«Այսօր Բրյուսելում անցկացրինք արդյունավետ և բովանդակալից քննարկումներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Եվրամիության ներգրավվածության վերաբերյալ»,- Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որի միջնորդությամբ էլ տեղի է ունեցել հանդիպումը: Բանակցություններին հայկական կողմից մասնակցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանից՝ նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ասպինձայի քաղաքապետարանի Նիալայի լեռներում արջը հարձակվել է տղամարդու վրա։ Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է։ Մահացածը Կախեթիի մունիցիպալիտետից էր և լեռներում հովիվ էր աշխատում։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես վշտացած է կիրակի՝ օգոստոսի 14-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների համար»,- այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նրա փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ հավելելով, որ Անտոնիու Գուտերեշն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։ «Միավորված ազգերի կազմակերպությունը…
Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է, որ երբեք չի բացառել երկխոսությունն ու դիվանագիտությունը Սիրիայի հետ, գրում է Reuters-ը, միաժամանակ ընդգծում, որ վերջին տարիներին Թուրքիան մի քանի ներխուժում է իրականացրել հարևան պետության տարածք: Պատասխանելով Դամասկոսի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցին՝ Էրդողանն ասել է, որ պետությունների միջև դիվանագիտությունը երբեք չի կարող լիովին խզվել: «Անհրաժեշտ է Սիրիայի հետ կապված…
Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստան-Հայաստան սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ղարիբաշվիլիի խոսքով, երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր երկարությամբ ժամանակակից չափանիշներով և պարամետրերով քառուղի կամուրջը…
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի ընդունի Հարավային Կորեայի «հանդուգն ծրագիրը», որը նախատեսում է բարելավել Հյուսիսային հատվածի տնտեսությունը՝ ապամիջուկայնացման դիմաց, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Yonhap գործակալությանը: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ներկայացրած ծրագրի համաձայն՝ Սեուլը պատրաստ է ԿԺԴՀ-ում իրականացնել պարենի լայնածավալ ծրագիր,…
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասի վարչապետ Վինֆրիդ Կրետշմանը (Կանաչների կուսակցություն), էլեկտրաէներգիայի և գազի խնայողության շրջանակներում, գերմանացիներին առաջարկել է իրենց բնակարանի միայն մեկ սենյակը տաքացնել, հաղորդում է РИА Новости-ն: Նրա կարծիքով ավելի օգտակար է, երբ տանն ամենուր նույն ջերմաստիճանը չի լինում: Պաշտոնյան առաջարկել է նաև ցնցուղի փոխարեն խոնավ շոր օգտագործել։ Ըստ քաղաքական գործչի՝ այս կերպ կարելի է…
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Դեբեդ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությանը։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միջոցառմանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն վրաց-հայկական սահմանի մոտ Դեբեդ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի բացման…
Արցախի անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած անճշտության վերաբերյալ: «2022 թվականի օգոստոսի 18-ին հայաստանյան «168.am» էլեկտրոնային լրատվական միջոցը հրապարակել է «Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ» վերտառությամբ հոդված, որտեղ, ադրբեջանական Haqqin.az էլեկտրոնային լրատվական միջոցի աշխատակից Էյնուլա Ֆաթուլաևի՝ Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում…
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը ծրագրում են մասնակցել Բալիում նախատեսված G20 գագաթնաժողովին։ Այդ մասին քաղաքական գործիչը խոսել է Bloomberg-ի հետ հարցազրույցում։ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Կանադան, առաջարկել էին Ռուսաստանին բացառել G20-ից։ Սակայն գագաթնաժողովին…
Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Փրկչի Պայծառակերպությունը։ Պայծառակերպության տոնը 12 մեծագույն տոներից է։ Ըստ Սուրբ Ավետարանի, այս օրը Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իր աստվածային փառքը երեք աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի առաջ: Մովսեսը և Եղիա մարգարեն հայտնվեցին Փրկչին` երկնային փառքով: Նրանք խոսեցին Տիրոջ հետ Երուսաղեմում Նրան սպասվող կրքերի և տառապանքների մասին: Դրանից…
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են վերահսկվող կրակի մասին։ «Կարմիր գյուղ — Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը սակայն վերահսկվում է ԱԻ պետական ծառայության հրշեջ-մարտական հաշվարկների կողմից։ Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա նման հզոր երկրի աջակցության մասին հզոր ուղերձ է։ Այդ մասին Լվովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկվել են հացահատիկի արտահանման նախաձեռնության բարելավման հնարավորությունները, իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ, պաշտպանական համագործակցության հարցեր: «Վստահ եմ, որ Ուկրաինայի և Թուրքիայի…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Լվովում հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է Թուրքիայի մասնակցությունն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը: Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը: «Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է։ Մենք շնորհակալ ենք թուրք գործընկերներին Ռուսաստանի ավերած ենթակառուցվածքների վերականգնման գործում համագործակցելու պատրաստակամության համար»,-…