Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը
		16.12.2022 . Արցախ

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտում է ԼՂ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը 16.12.2022 . Արցախ

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը:   «Բռնության նոր ալիք սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը փակեցին Լաչինի միջանցքով գնացող ճանապարհը՝ առանց ռուս «խաղաղապահների» արձագանքի: Այն ստեղծվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ համաձայնագրով՝ Լեռնային…

Read More
Շալվա Պապուաշվիլի. Հացադուլը պետության կողմից հարկադրանքի ձև չէ, նման պահվածքը խրախուսում է Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ

Շալվա Պապուաշվիլի. Հացադուլը պետության կողմից հարկադրանքի ձև չէ, նման պահվածքը խրախուսում է Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ

Հացադուլն այն ձևը չէ, որով որոշումները պետք է պարտադրվեն պետությանը, ուստի ես նրանց կոչ եմ արել դադարեցնել հացադուլը, հոգ տանել իրենց առողջության մասին,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է «Ազգային շարժման» հացադուլավոր պատգամավորներին տեսակցելուց հետո: Պապուաշվիլիի խոսքով, դա իրենց իրավունքն է, և նրանք կարող են հացադուլ անել, կարևոր է նաև համագործակցությունը խորհրդարանի…

Read More
Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։ Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից…

Read More
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն: Ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:    Հիշեցնենք՝ Հայաստանից Արցախ գազամատակարարումը խափանվել էր դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից:

Read More
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա Ղազարյան

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Ֆրանսիայի խորհրդարանում հանդիպեցինք Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պրետելին, խմբի անդամ Գիյոմ Կասաբյանին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը»: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արուսյակ Ջուլհակյանը և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Read More
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները
		16.12.2022 . Արցախ

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները 16.12.2022 . Արցախ

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից: «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել…

Read More
Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների քանակն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ

Սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների քանակն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբ

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ «Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում…

Read More
Ադրբեջանա-ռուսական գործողությունները Բերձորի միջանցքում միտված են Սյունիքում համարժեք միջանցք ստանալու խնդրի լուծմանը. «Հանրապետություն» կուսակցություն
		15.12.2022 . Արցախ

Ադրբեջանա-ռուսական գործողությունները Բերձորի միջանցքում միտված են Սյունիքում համարժեք միջանցք ստանալու խնդրի լուծմանը. «Հանրապետություն» կուսակցություն 15.12.2022 . Արցախ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:   Հայտարարության մեջ ասվում է.   ««Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ ադրբեջանա-ռուսական գործողությունները Բերձորի միջանցքում միտված են համարժեք միջանցք Սյունիքում ստանալու խնդրի լուծմանը։   «Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը բանակցային թեմա չի համարում և իր աջակցությունն է հայտնում Հայաստանի իշխանությանը նման…

Read More
ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը. կոնգրեսական

ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը. կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի համընդհանուր շրջափակումը ձմռան սկզբին սպառնում է 120 000 հայերի գազամատակարարման անջատմամբ: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանն այս չարաշահման համար՝ սկսելով ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակող գործող օրենքի ամբողջական կիրարկումից»,- նշել է կոնգրեսականը։

Read More
Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Մասնավորապես, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսվարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով Արցախի օպերատիվ շտաբ են ներկայացնում…

Read More
Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին. ՀՀ ՄԻՊ
		15.12.2022 . Արցախ

Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին. ՀՀ ՄԻՊ 15.12.2022 . Արցախ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին։   «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով էր և նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության…

Read More
Արցախցիները հասցեական գնահատական են ակնկալում դեսպանատներից

Արցախցիները հասցեական գնահատական են ակնկալում դեսպանատներից

Արցախահայերն այսօր բողոքի ցույցեր են իրականացրել Հայաստանում ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիային մասնակցում են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Բողոքի ակցիաներ անցկացվելու են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների առաջ։ Արցախցիները հասցեական գնահատականներ են ակնկալում դեսպանատներից՝ նշելով՝ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի գործողությունները: Արտակ Բեգլարյան…

Read More
Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հունաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից»,- նշված է Հունաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Read More
Մենք զբաղվում ենք տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման դադարեցման մասին

Մենք զբաղվում ենք տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման դադարեցման մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին: «Մենք զբաղվում ենք հենց տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են այդ ներուժի զարգացման, իրավիճակը խաղաղ հուն բերելու, կյանքը վերադարձնելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար։ Մենք կենտրոնացած ենք այդ կապակցությամբ բարդ հարցերի լուծման ուղղությամբ, այլ ոչ թե նորերի ստեղծման»,-…

Read More
Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքը. 22 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից»,- գրել է վարչապետը:

Read More
Զախարովան մեկնաբանել է թուրք գեներալին Ադրբեջանի պաշտպանության խորհրդական նշանակելը

Զախարովան մեկնաբանել է թուրք գեներալին Ադրբեջանի պաշտպանության խորհրդական նշանակելը

Տարբեր երկրների քաղաքացիներ խորհրդատվություններ են տալիս և կատարում են խորհրդականների դեր՝ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով թուրք գեներալ Բախտիար Էրսայի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ հարցին: «Յուրաքանչյուր երկիր իր գործընկերների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու ինքնիշխան իրավունք ունի, բայց, իհարկե, մենք հիմք ենք ընդունում, որ այն չպետք է ուղղված լինի…

Read More
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին

Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:   Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները եզակի են, օրինակելի գործընկերությամբ մենք նպաստելու ենք ավելի կայուն Հարավային Կովկասի, սա է մեր ընդհանուր նպատակը

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները եզակի են, օրինակելի գործընկերությամբ մենք նպաստելու ենք ավելի կայուն Հարավային Կովկասի, սա է մեր ընդհանուր նպատակը

Վրաստանի և Ադրբեջանի միջև կա սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն և, որ ամենակարևորը, բարեկամություն, կառավարության վարչակազմում Վրաստան-Ադրբեջան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները եզակի են, ինչը զգացվել է վերջին տարիներին և դարերում։ «Մենք ամուր բարեկամություն և բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Ուրախ ենք, որ…

Read More
Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները. Զախարովան՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները. Զախարովան՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. դա պայմանավորված է հանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն աշխատում են լարվածության թուլացման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնում»,- ասել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ Լաչինի…

Read More
Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն

Ներկա պահին առաջին բուժօգնության դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա. Արցախի առողջապահության նախարարություն

Արցախի առողջապահության նախարարության կողմից հատկացվել են Արցախի առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020 թ․ դեկտեմբեր ամսվա և 2023 թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ. շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ. սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ. հոգեկան հիվանդության դեղամիջոցներ. էպիլեպսիայի դեղամիջոցներ. խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց. պարբերական հիվանդության դեղամիջոց. չարորակ…

Read More
ՀՀ վարչապետը ԱԳՆ-ին հանձնարարեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու վերաբերյալ ԱԺ հայտարարության ուղերձը հասցնել հասցեատերերին

ՀՀ վարչապետը ԱԳՆ-ին հանձնարարեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու վերաբերյալ ԱԺ հայտարարության ուղերձը հասցնել հասցեատերերին

ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: «Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի…

Read More
ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է Ալիևի կողմից. ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողով

ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է Ալիևի կողմից. ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը բացահայտ ավտորիտար սցենար է։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում: «Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել…

Read More
Արցախի ՆԳ նախարարությունը մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով
		15.12.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարությունը մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով 15.12.2022 . Արցախ

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի առնչությամբ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ…

Read More
Նստացույց սկսած Արցախի պետնախարարի խորհրդականի կոչն ու ակնկալիքները միջազգային և հայ հանրությունից
		14.12.2022 . Արցախ

Նստացույց սկսած Արցախի պետնախարարի խորհրդականի կոչն ու ակնկալիքները միջազգային և հայ հանրությունից 14.12.2022 . Արցախ

Հրատապ է Լաչինն ապաշրջափակելու հարցը, միջազգային հստակ մեխանիզմներ են պետք Արցախի ժողովրդի իրավունքերն ու անվտանգությունը պաշտպանելու համար, վստահ է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որ չի կարողացել վերադառնալ Ստեփանակերտ ճանապարհի արգելափակման պատճառով և այս օրերին Երևանում է: Արտակ Բեգլարյանն իր հստակ ուղերձով ակցիա է սկսել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում:

Read More
2022 թվականը ռեկորդային է սպանված լրագրողների թվով. Լրագրողների միջազգային ֆեդերացիա

2022 թվականը ռեկորդային է սպանված լրագրողների թվով. Լրագրողների միջազգային ֆեդերացիա

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ 2022 թվականին սպանված լրագրողների թիվը հասել է առավելագույնին, գրում է Euronews-ը: Ըստ տվյալների՝ այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս մահացել է լրատվամիջոցների 67 աշխատակից, ինչը 20-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Նման տխուր վարկանիշով պետությունների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ուկրաինան։ Ռազմական գործողությունների սկզբից այդտեղ 12 լրագրող է զոհվել։ Նրան…

Read More
ԵՄ-ի հեղինակությունն աշխարհում կախված է կոռուպցիայի հետաքննությունից. Բորել

ԵՄ-ի հեղինակությունն աշխարհում կախված է կոռուպցիայի հետաքննությունից. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իրավապաշտպանների ֆորումում խոստովանել է, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում ներգրավված է եղել Եվրախորհրդարանը, «մարդիկ ծիծաղում են» ԵՄ-ի վրա, և ընդգծել է, որ Եվրամիության հեղինակությունը միջազգային ասպարեզում կախված է այս գործի քննությունից։ Բելգիայի իշխանություններն անցած շաբաթ մի քանի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել Բրյուսելում, որտեղ գտնվում է Եվրոպական խորհրդարանը: Նրանք հետաքննում…

Read More
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լաչինի միջանցքի արգելափակման մասին միջնորդություն

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լաչինի միջանցքի արգելափակման մասին միջնորդություն

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների  ներկայացրած միջնորդությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ: Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: «Ռուս խաղաղապահները չեն…

Read More
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում հանդիպումների ընթացքում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում հանդիպումների ընթացքում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և…

Read More
Արցախում գազամատակարարման բացակայության պատճառով օգտագործվող բալոնները հրդեհավտանգության տեսանկյունից վտանգավոր են. ԱԻՊԾ
		14.12.2022 . Արցախ

Արցախում գազամատակարարման բացակայության պատճառով օգտագործվող բալոնները հրդեհավտանգության տեսանկյունից վտանգավոր են. ԱԻՊԾ 14.12.2022 . Արցախ

Արցախում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիներն օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսանկյունից բավականին վտանգավոր են: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:    Միայն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է կամ դրանց անսարքությունը:…

Read More