Հայ-թուրքական սահմանի բացման նախապայմաններն ու հեռանկարը

Հայ-թուրքական սահմանի բացման նախապայմաններն ու հեռանկարը

Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության գործընթացը տապալելու համար, Անկարան պատրաստ է հարաբերությունները կարգավորել Երևանի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանով: Ինչպես կզարգանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. քիչ թե շատ որոշակիություն իհարկե նախագահական ընտրություններից հետո կլինի: Մինչև այդ, հավատարիմ պայմանավորվածություններին, Հայաստանը կարգի է բերում երկու երկրները կամրջող Մարգարան: Առանց հստակ ժամկետներ նշելու, կողմերը որոշել են բացել սահմանը…

Read More
Մեկնարկել են Արցախից տեղահանված և մարտից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները

Մեկնարկել են Արցախից տեղահանված և մարտից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, որոնք չեն հասցրել դիմել, կարող են փետրվար ամսից սկսած օգտվել դրամական աջակցությունից մինչև մայիսի 5-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով: Նրանց…

Read More
Արայիկ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արայիկ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան: Այդ մասին ասված է Արցախի նախագահի…

Read More
14 ժամ Շուշիի մոտ արգելափակված բեռնատարները վերջապես հասել են Արցախ
		30.04.2023 . Արցախ

14 ժամ Շուշիի մոտ արգելափակված բեռնատարները վերջապես հասել են Արցախ 30.04.2023 . Արցախ

Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ-ի դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ, Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, երեկվանից Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հումանիտար բեռ տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենաները 14 ժամ արգելափակված են մնացել Շուշիի մոտակայքում: Ու սա`…

Read More
Իտալիան Ուկրաինային է հանձնել ամբողջովին անսարք հրետանային կայանքների խմբաքանակ. FT
		29.04.2023 . Միջազգային

Իտալիան Ուկրաինային է հանձնել ամբողջովին անսարք հրետանային կայանքների խմբաքանակ. FT 29.04.2023 . Միջազգային

Ուկրաինան, որպես Իտալիայի ռազմական օգնության մաս, ստացել է 20 միավոր ինքնագնաց հրետանային կայանք (ACS) M109L, բայց պարզվել է, որ բոլորն անսարք են և պատրաստ չեն մարտական գործողությունների: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։ «Ուկրաինա տեղափոխված ոչ բոլոր զենքերն են լավ վիճակում։ Այս տարվա սկզբին Իտալիայի տրամադրած 20…

Read More
Վիրահատություն Էյֆելյան աշտարակում

Վիրահատություն Էյֆելյան աշտարակում

Փարիզի Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում տղամարդու մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, և բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված են եղել տեղում վիրահատություն կատարել՝ հայտնում է BFMTV հեռուստաալիքը: «Շտապօգնությունը, որն արագ ժամանել է դեպքի վայր, հաշվի առնելով իրավիճակը, որոշել է տեղում վիրահատել տղամարդուն: Նա ենթարկվել է հատուկ բուժման, որի ժամանակ օգտագործում են արհեստական ​​սիրտ և…

Read More
«Ռոսատոմը» նախատեսում է ատոմակայաններ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում

«Ռոսատոմը» նախատեսում է ատոմակայաններ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում

«Ռոսատոմը» նախատեսում է ԱԷԿ-ի 600 ՄՎտ միջին հզորության էներգաբլոկներ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում, ասել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ԱԷԿ-ի շահագործման գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Շուտիկովը։ «Հաշվի առնելով Ուրալում, Հեռավոր Արևելքում և Անդրբայկալում ցանցային ենթակառուցվածքի վիճակը՝ այս շրջաններում մեզ պետք են ոչ թե 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներ, ինչպես Ռուսաստանի եվրոպական մասում են, այլ…

Read More
Անգլիայի բարերից մեկի զուգարանում ատոմային սուզանավի գծագրեր են գտել

Անգլիայի բարերից մեկի զուգարանում ատոմային սուզանավի գծագրեր են գտել

Մեծ Բրիտանիայի Կամբրիա կոմսության բարերից մեկի զուգարանում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ տեղեկություններ են եղել 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ HMS Anson սուզանավի մասին՝ հայտնում է The Sun թերթը: Փաստաթղթերը, որոնց վրա դրված է եղել գաղտնիության մակագրությունը, պարունակել են սուզանավի ներքին կառուցվածքի գծագրերը՝ նշել է պարբերականի աղբյուրը: Բարը գտնվում է BAE Systems նավաշինարանից ոչ…

Read More
Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ առևտուրը հասցնել 10 միլիարդ դոլարի

Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ առևտուրը հասցնել 10 միլիարդ դոլարի

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչությունը հայտարարել է, որ հաշվի առնելով Թեհրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև առկա ազատ առևտրի համաձայնագիրը, Իրանը մտադիր է երկու տարուց պակաս ժամկետում ավելացնել տնտեսական բլոկի հետ առևտրային փոխանակումները մինչև 10 միլիարդ դոլար՝ հայտնում  է IRNA գործակալությունը: Այդ մասին շաբաթ օրը Իրանի մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը հայտարարել է Եվրասիական…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 16 բուժառու
		29.04.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 16 բուժառու 29.04.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   10 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։  …

Read More
ԵՄ երկրները փոխզիջման են հասել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման հարցում

ԵՄ երկրները փոխզիջման են հասել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման հարցում

Երկշաբաթյա ինտենսիվ բանակցություններից հետո Եվրահանձնաժողովը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Բուլղարիա և Ռումինիա ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման վերաբերյալ: Հացահատիկի և յուղային սերմերի ներմուծման միակողմանի արգելքի վերացման դիմաց կառույցը վնասներ կրած ֆերմերներին խոստացել է «բացառիկ» պաշտպանական միջոցներ և բազմամիլիոնանոց օգնություն: Այս մասին հայտարարել է ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, գրում…

Read More
Իրանի պաշտպանության նախարարն առաջարկել է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»

Իրանի պաշտպանության նախարարն առաջարկել է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին առաջարկել է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»՝ ՇՀԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերի մասնակցությամբ՝ ծովային ուղիները պաշտպանելու և համաշխարհային առևտրի անվտանգությունը համատեղ ջանքերով ապահովելու համար։ Նախարարը նաև հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ։ Այս մասին…

Read More
Հրդեհ է բռնկվել Սևաստոպոլի նավթային պահեստում

Հրդեհ է բռնկվել Սևաստոպոլի նավթային պահեստում

Սևաստոպոլի Կազաչյա Բուխտա (կազակների ծովախորշ — խմբ) միկրոշրջանի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը՝ փոխանցում է РИА Новости-ն։ Հրդեհը տարածվել է մինչև 1000 ք.մ մակերեսով: Տուժածներ չկան: Նրա խոսքով, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են տարածաշրջանի ԱԻՆ բոլոր ուժերը։ Դեպքի վայրում աշխատում են…

Read More
Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները
		29.04.2023 . Արցախ

Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները 29.04.2023 . Արցախ

Երեկ՝ ժամը մոտ 21:00-ից մինչև այսօր՝ մոտ 11:10-ը, Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին՝ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է, և նրանք շարժվել են…

Read More
Վրաստանի մի քանի մունիցիպալիտետներում անցկացվում են միջանկյալ և քաղաքապետերի արտահերթ ընտրություններ

Վրաստանի մի քանի մունիցիպալիտետներում անցկացվում են միջանկյալ և քաղաքապետերի արտահերթ ընտրություններ

Վրաստանի մի քանի մունիցիպալիտետներում այսօր՝ ապրիլի 29-ին, անցկացվում են խորհրդարանի, ավագանիների և քաղաքապետերի միջանկյալ ընտրություններ։ Վրաստանի խորհրդարանի 2023 թվականի ապրիլի 29-ի միջանկյալ ընտրություններում առաջադրված մեծամասնության թեկնածուներն են՝ Բեսիկ Ծուլեյսկիրին, «Ազատ Վրաստան» քաղաքական միավորումը, Գիորգի Խախուբիան, քաղաքացիների քաղաքական միավորում «Վրացական երազանք – ժողովրդավարական ​​Վրաստանը»: 2023 թվականի ապրիլի 29-ին կայանալիք Քաղաքային խորհրդի միջանկյալ ընտրություններում առաջադրված մեծամասնության թեկնածուներն…

Read More
Մեսխեթիի թատրոնում մեկնարկում է դրամատիկական ազգային փառատոնը
		28.04.2023 . Без рубрики, Ախալցխա, Մշակույթ

Մեսխեթիի թատրոնում մեկնարկում է դրամատիկական ազգային փառատոնը 28.04.2023 . Без рубрики, Ախալցխա, Մշակույթ

Մեսխեթիի պետական ​​դրամատիկական թատրոնը կանցկացնի Ազգային դրամայի 7-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 15-ին և կավարտվի հունիսի 2-ին։ Դրան կմասնակցեն վրացի և արտասահմանցի դերասաններ։ Փառատոնը կբացվի «Ազատ թատրոն» ներկայացմամբ։  

Read More
Էրդողանը և նրա գլխավոր մրցակիցը նույն օրը հանրահավաքներ կանցկացնեն Ստամբուլում

Էրդողանը և նրա գլխավոր մրցակիցը նույն օրը հանրահավաքներ կանցկացնեն Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակից, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ծրագրում են նույն օրը հանրահավաքներ անցկացնել Ստամբուլում, բայց տարբեր թաղամասերում։ Այս մասին ուրբաթ հայտնել է Haberler լրատվականը։ Պարբերականի տվյալներով՝ երկրի խոշորագույն մեգապոլիսում հանրահավաքները տեղի կունենան մայիսի 14-ին նշանակված ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Էրդողանը նախատեսել է իր աջակիցների առջև…

Read More
Ալյասկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռների բախման հետևանքով երեք զինվոր է զոհվել
		28.04.2023 . Միջազգային

Ալյասկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռների բախման հետևանքով երեք զինվոր է զոհվել 28.04.2023 . Միջազգային

Հինգշաբթի Ալյասկա նահանգում բախվել են ամերիկյան երկու հարվածային AH-64 Apache ուղղաթիռները, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող երեք զինվոր, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի ներկայացուցիչների հայտարարությունը։ Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուն մահացել է դեպքի վայրում՝ Հիլ բնակավայրի մոտ, երրորդը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Չորրորդ զինծառայողը հոսպիտալացվել է։ Վթարը տեղի է ունեցել…

Read More
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցնում է Վրաստանին վճարել 129 միլիոն եվրո 2008 թվականի հակամարտության հետևանքների համար

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցնում է Վրաստանին վճարել 129 միլիոն եվրո 2008 թվականի հակամարտության հետևանքների համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ 2008 թվականի պատերազմին հետևած հրադադարից հետո Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվություն էին կրում հակամարտության տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար և պետք է ապահովեին Մարդու իրավունքների կոնվենցիայի պահպանումը։ Այնուամենայնիվ,  Ռուսաստանը թույլ է տվել վրացի խաղաղ բնակիչների սպանություններ, քաղաքացիական անձանց և ռազմագերիների խոշտանգումներ,…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման. Ռեզնիկով

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման. Ռեզնիկով

Ուկրաինական զորքերը պատրաստ են հակահարձակման, նրանք սպասում են հրամանատարության որոշմանը, ասել է պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ «Հակահարձակման նախապատրաստությունը մոտենում է ավարտին: Բացի զենք ստանալուց, պետք է լինի նաև մեր զինծառայողների՝ տեխնիկային տիրապետելու ունակություն: Մենք ստացել ենք բավականին ժամանակակից զենքեր՝ Leopard-2, Challengers և Abrams, բայց, կարծում եմ, որ Abrams չի կիրառվի այս հարձակմանը: Գլոբալ առումով մենք…

Read More
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է զինադադարի համաձայնություններին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է զինադադարի համաձայնություններին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բաքվում մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է երկու երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ ունի կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար և ոչ միակողմանի քայլերով: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:…

Read More
Վուչիչը հայտնվել է հանրության առաջ՝ հիվանդության պատճառով հոսպիտալացման մասին հաղորդումներից հետո

Վուչիչը հայտնվել է հանրության առաջ՝ հիվանդության պատճառով հոսպիտալացման մասին հաղորդումներից հետո

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հիվանդության մասին հաղորդումներից հետո ժամանել է Սոկոբանյա քաղաք և մասնակցել կամրջի բացման արարողությանը՝ ելույթ ունենալու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Սերբական հեռուստաալիքներն ուղիղ եթերում հեռարձակել են, թե ինչպես է Վուչիչը շփվում տեղացիների հետ։ Դրանից հետո նա այցելել է տեղի ցուցահանդես, սակայն չի մեկնաբանել իր հոսպիտալացման մասին հրապարակումները։ Սերբիայի ղեկավարի հոսպիտալացման…

Read More
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 13 անձ
		28.04.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 13 անձ 28.04.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ…

Read More
Անհրաժեշտ է պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը՝ վստահության ուղին գտնելու համար. Կոլոննա

Անհրաժեշտ է պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը՝ վստահության ուղին գտնելու համար. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան եվրոպական դիտորդական առաքելության հետ այցելել է Ջերմուկ, ինչից հետո գրառում կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Եվրամիությունն օգնում է թուլացնելու լարվածությունը և կառուցելու խաղաղության հեռանկարներ։ Անհրաժեշտ է պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը՝ վստահության ուղին գտնելու համար»,- գրել է Կոլոննան:

Read More
Էրդողանն առցանց կմասնակցի Ադանայում կամրջի բացման արարողությանը

Էրդողանն առցանց կմասնակցի Ադանայում կամրջի բացման արարողությանը

Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադանայում կամրջի բացման արարողությանը նույնպես կմասնակցի տեսակապի միջոցով: Այս մասին հայտնում է «Անադոլու» պետական ​​գործակալությունը: Տեղում կլինի երկրի առաջին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, որը, ըստ ծրագրի, կայցելի երկրաշարժից տուժածներին, կհանդիպի հանրության հետ Սինջանի քաղաքապետարանի տոնավաճառում: Նախագահ Էրդողանը, բժիշկների խորհրդով, չորեքշաբթի օրը բաց էր թողել նախընտրական մի շարք միջոցառումներ։ Հինգշաբթի էլ տեսակապի միջոցով է…

Read More
Զբաղվածություն ունեցող քաղաքացիները կտրոնային համակարգի ապրանքներ են ձեռք բերում աշխատավայրերում. Արցախի պետնախարար
		28.04.2023 . Արցախ

Զբաղվածություն ունեցող քաղաքացիները կտրոնային համակարգի ապրանքներ են ձեռք բերում աշխատավայրերում. Արցախի պետնախարար 28.04.2023 . Արցախ

Կտրոնային համակարգի ապրանքները ձեռք են բերվում պետության կողմից ու կազմակերպմամբ, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիներին ապրանքներն արդեն իրացվում են աշխատավայրերում կամ դրանց մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության…

Read More
Խոշոր հրդեհ Թուրքիայում. բազմահարկ շենքի բնակիչները տարհանվել են

Խոշոր հրդեհ Թուրքիայում. բազմահարկ շենքի բնակիչները տարհանվել են

Թուրքիայի Իզմիր քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հրդեհը բռնկվել է բազմահարկ բնակելի շենքում: Հրշեջները փորձում են մարել կրակը: Շենքից դուրս են բերվել 40 բնակարանների բնակիչներ: Ոմանք, խուճապի մատնված, դուրս են թռել պատշգամբից, երբ կրակը գրեթե ամբողջությամբ պատել է շենքի արտաքին հատվածը: Նախնական տվյալներով` հրդեհի հետևանքով զոհեր չկան, հաղորդվում է յոթ…

Read More
Անցում կիսանախագահական կառավարման համակարգի. Սահմանադրության նախագիծը՝ Արցախի ԱԺ-ում

Անցում կիսանախագահական կառավարման համակարգի. Սահմանադրության նախագիծը՝ Արցախի ԱԺ-ում

Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել սահմանադրության նախագիծը: Գործադիրն առաջարկում է նախագահական կառավարման համակարգից անցնել կիսանախագահականի: Եթե գործող համակարգով կառավարության պատասխանատուն հանրապետության նախագահն է, ապա այս նախագծով գործադիր իշխանությունը համակարգում է վարչապետը: Ժիրայր Միրզոյան (Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) — Հանրապետության նախագահը պետության գլուխն է, պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Նախագահը հետևում է…

Read More
Ախալքալաքում էին 5 երկրի դեսպաններ

Ախալքալաքում էին 5 երկրի դեսպաններ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Ջավախքի ՀԿ-ների  և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումը եվրոպական 5 երկրների դեսպանների հետ։ Նախաձեռնողը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն էր։ Ախալքալաքում էին  Դանիայի, Էստոնիայի, , Լատվիայի, Լիտվայի եւ Նորվեգիայի դիվանագիտական  ներկայացուցիչները։ Քննարկվել է մի շարք հասարակական հարցեր, նաեւ խնդիրներ։  «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Տեղական ինքնակառավարման…

Read More
Իտալիայում ձերբակալել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխներից մեկին. La Stampa

Իտալիայում ձերբակալել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխներից մեկին. La Stampa

Իտալիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Պասկուալ Բոնավոտային՝ «Նդրանգետա» կոչվող երկրի ամենամեծ մաֆիոզ խմբավորումներից մեկի բոսին։ Այս մասին հայտնել է La Stampa թերթը։ Հրատարակության տվյալներով՝ 50-ամյա Բոնավոտային ձերբակալել են երկրի հյուսիսում՝ Ջենովայում, 5 տարվա որոնումներից հետո: Նա մեղադրվում է մի քանի սպանության և այլ ծանր հանցագործությունների համար։ Բոնավոտայի ձերբակալությունը կատարվել է «Նդրանգետայի» գործի հետաքննության շրջանակներում: 2019…

Read More