
Կրկնակի ահաբեկչություն Թել Ավիվում. կան զոհեր և վիրավորներ
Թել Ավիվում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. մեքենայի վարորդը չեզոքացված է: Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանությունը: Իսրայելի ԱԳՆ-ն տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով 7 վիրավոր կա: Հաղորդվում է, որ Թել Ավիվում նաև կրակոցներ են հնչել: Մեկ մարդ մահացել է, մի քանիսը` ծանր վիրավորում են ստացել։