Ուժեղ փոթորիկ Թուրքիայում. առնվազն 40 մարդ տուժել է

Ուժեղ փոթորիկ Թուրքիայում. առնվազն 40 մարդ տուժել է

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի արվարձանում ուժեղ փոթորիկ է սկսվել, որի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ: Տուժածներից ութի վիճակը ծանր է: Վնասվել է երկրաշարժից տուժածների 170 վրան։ Փոթորիկն ավտոմեքենաներ, կոնտեյներային ժամանակավոր տներ է շրջել, պոկել է տանիքներ։ Հեղեղով ուղեկցվող փոթորկից ամենից շատ տուժել է Պազարչիկ բնակավայրը` փետրվարյան երկրաշարժի էպիկենտրոններից մեկը:

Read More
Աշոցք-Բավրա ճանապարահատվածի անմխիթար վիճակի մասին հարցը

Աշոցք-Բավրա ճանապարահատվածի անմխիթար վիճակի մասին հարցը

ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրել է Աշոցք-Բավրա ճանապարահատվածի անմխիթար վիճակի մասին հարցը: Առաջարկել է հիմնավերանորոգել ճանապարհը, քանի որ այն միջպետական նշանակություն ունի, որից օգտվում են հազարավոր ջավախքցիներ և զբոսաշրջային սեզոնին՝ մեծաքանակ ՀՀ քաղաքացիներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դրական է արձագանքել Շիրակ Թորոսյանի առաջարկին: Մանրամասները՝ տեսանյութում:

Read More
Ադրբեջանական արբանյակը շարքից դուրս է եկել հաշվարկային ժամկետից մեկ տարի շուտ

Ադրբեջանական արբանյակը շարքից դուրս է եկել հաշվարկային ժամկետից մեկ տարի շուտ

Ադրբեջանական «Ազերսքայ» արբանյակը շարքից դուրս է եկել հաշվարկային ժամկետից մեկ տարի շուտ՝ բախվելով տիեզերական բեկորների կամ փոքր չափի երկնաքարի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությունը։ Նշվում է, որ գործակալությունը փորձել է վերականգնել արբանյակի հետ կապը, սակայն ձախողվել է:

Read More
Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև

Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև

Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև՝ հայտնում են լրատվամիջոցները: Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ Բուրհանը հայտարարել է, որ իրենք բանակցություններ չեն վարի արագ արձագանքման ուժերի ներկայացուցիչների հետ, քանի դեռ նրանց ջոկատները չեն վերադարձել իրենց մշտական տեղակայման վայրեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև անցյալ տարվա դեկտեմբերը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել…

Read More
Անկարան մտադիր չէ կատարել մի շարք երկրների կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները. Չավուշօղլու

Անկարան մտադիր չէ կատարել մի շարք երկրների կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները. Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ կատարել մի շարք երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն պարտավոր կլինի միանալ սահմանափակումներին, եթե դրանք կիրառի ՄԱԿ-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ալանիայում իր ելույթի ժամանակ: «Մենք ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամների հնգյակում ենք, սակայն պետք է առաջնորդվենք սեփական շահերով»,- հավելել է թուրք դիվանագետը: Նա նշել է, որ Անկարան սկզբունքային…

Read More
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել Վրաստանի հերթական հայցն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել Վրաստանի հերթական հայցն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն ընդունելի է ճանաչել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով Վրաստանի բողոքը։ Որոշումը վերջնական է և որոշում կկայացվի ավելի ուշ։ Գործը վերաբերում է Վրաստանի կողմից վերահսկվող տարածքի և Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների միջև վարչական սահմանային գծերի երկայնքով մարդու իրավունքների իրավիճակի ենթադրյալ վատթարացմանը։ Վրաստանի իշխանությունները հայցը Ստրասբուրգի դատարան են ներկայացրել 2018 թվականի…

Read More
Ստոլտենբերգը Ուկրաինայում հանդիպել է Զելենսկու հետ

Ստոլտենբերգը Ուկրաինայում հանդիպել է Զելենսկու հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Ուկրաինա՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինծառայողների հիշատակին և դիտել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված խոցված ռուսական ռազմատեխնիկան: Ստոլտենբերգը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որից…

Read More
Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին. Աքար

Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին. Աքար

Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է, մասնավորապես, Հյուսիսային Կիպրոսին, Ադրբեջանին և Լիբիային։ Աքարն ընդգծել է, որ հացահատիկի գործարքի և նմանատիպ այլ նախագծերի միջոցով Թուրքիան փորձում է նպաստել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։

Read More
Եվրամիությունը Հայաստանում նոր դեսպանի թեկնածու է առաջադրել

Եվրամիությունը Հայաստանում նոր դեսպանի թեկնածու է առաջադրել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հայաստանում Եվրամիության նոր դեսպանի թեկնածու է առաջադրել Վասիլիս Մարագոսին: Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունից հայտնում են, որ Մարագոսը ներկայումս ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի Բարիդրացիության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը: Ավելի վաղ նա զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի…

Read More
ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերն այս տարի չեն գերազանցում 50 տոկոսը. Կոբախիձե

ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերն այս տարի չեն գերազանցում 50 տոկոսը. Կոբախիձե

Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերն այս տարի չեն գերազանցում 50 տոկոսը՝ հայտարարել է «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ Վրաստանին կարգավիճակ շնորհելու մասին ԵՄ որոշումը կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում։ Ավելի վաղ Վրաստանի կառավարությունից հայտնել էին, որ Թբիլիսին առաջին անգամ զեկույց…

Read More
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Այս ընթացքում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնակի աճել է։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Վերջինս տեղեկացրել է, որ ցուցակում հայտնվել է 89 նոր անուն:…

Read More
Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ հասել է գագաթնակետին. Շիֆ

Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ հասել է գագաթնակետին. Շիֆ

Հայերին սպառնացող վտանգը չի վերացել.Հայաստանն այսօր էլ դեռ հարձակման տակ է: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը: «Վերջին մի քանի ամսում Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ հասել է իր գագաթնակետին: Կարող եմ ասել, որ երբեք այնքան մտահոգված չեմ եղել, որքան այսօր,…

Read More
Վրաստանի արտաքին պարտքը մեկ տարում աճել է 390,960 մլն դոլարով

Վրաստանի արտաքին պարտքը մեկ տարում աճել է 390,960 մլն դոլարով

Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ տարում երկրի արտաքին պարտքն աճել է 390,960 մլն դոլարով: Նշվում է, որ 2023 թվականի մարտի դրությամբ Վրաստանի պետական արտաքին պարտքը գերազանցել է 8,473 մլրդ դոլարը: Ընթացիկ փոխարժեքով այն գերազանցել է 21,694 մլրդ լարին։ 2022 թվականի մարտի դրությամբ պարտքի չափը կազմել է 8,082 մլրդ դոլար (կամ նախորդ տարվա փոխարժեքով`…

Read More
Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ. Փորթեր
		20.04.2023 . Տարածաշրջան

Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ. Փորթեր 20.04.2023 . Տարածաշրջան

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ կոնգրեսական Քեթի Փորթերը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան: «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար, և ես շարունակելու եմ նախագահ Բայդենի վարչակազմին ակտիվ գործողությունների կոչ անել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար։ Ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի թշնամանքը հայ ժողովրդի հանդեպ: Քանի դեռ…

Read More
Հարավային Կորեան առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել զենք մատակարարելու Ուկրաինային

Հարավային Կորեան առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել զենք մատակարարելու Ուկրաինային

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նախագծեր է մշակում Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված օգնության համար: Սա առաջին անգամ է, երբ Հարավային Կորեայի ղեկավարը խոսել է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության մասին: Մինչ այժմ Սեուլը Կիևին մարդասիրական օգնություն է ցուցաբերել, ինչպես նաև ռազմական սարքավորումներ է մատակարարել, ինչպես օրինակ՝ սաղավարտներ և զրահաբաճկոններ:…

Read More
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով. Փելոսի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով. Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ կոնգրեսական Նենսի Փելոսին կարծիք է հայտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ուղով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ Փելոսին նշել է, որ հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին,…

Read More
Մենենդեսը կոչ է արել ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել Արցախին

Մենենդեսը կոչ է արել ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրել Արցախին

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումից հետո էլ շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը թաքցնելու փորձերը, այլև որ Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են մարդասիրական…

Read More
Հստակ զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև. Փալոն

Հստակ զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև. Փալոն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը տեղեկացրել է, որ Կապիտոլիումի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հստակ զուգահեռներ կան անցյալի այդ հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև։ ԱՄՆ-ը պետք է արագ գործի, որպեսզի կանխի ճգնաժամը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ էլ Փալոնը…

Read More
Թուրքիան այսօր սկսում է բնական գազի արդյունահանումը Սև ծովի «Սաքարյա» հանքավայրից

Թուրքիան այսօր սկսում է բնական գազի արդյունահանումը Սև ծովի «Սաքարյա» հանքավայրից

Թուրքական պետական Turkish Petroleum ընկերությունը այսօր սկսում է Սև ծովի «Սաքարյա» խոշոր հանքավայրից բնական գազի արդյունահանումը՝ հայտնել է ընկերության ղեկավար Մելիխ Բիլգինը: Երեք հորատանցքից գազի մատակարարումը կսկսվի այս շաբաթ, ևս յոթը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին: Նախնական փուլում նախատեսվում է օրական արդյունահանել 10 մլն խ.մ գազ, ինչը Թուրքիայում անցյալ տարվա սպառման ծավալի մոտ 7 տոկոսն…

Read More