ԼՂ խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ
		26.04.2023 . Արցախ

ԼՂ խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը. ՌԴ ՊՆ 26.04.2023 . Արցախ

2023 թվականի ապրիլի 25-ին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար է նշանակվել ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Read More
ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինի միջանցքը վերաբացելու կոչը

ԵԽԽՎ համազեկուցողները վերահաստատել են Լաչինի միջանցքը վերաբացելու կոչը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) և Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ  Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.   «Վերահաստատում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման մեր կոչը և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022…

Read More
Արցախում մեկնարկում է 6 խմբի համար էլեկտրաէներգիայի և գազի վարձերը վճարելու աջակցության ծրագիրը

Արցախում մեկնարկում է 6 խմբի համար էլեկտրաէներգիայի և գազի վարձերը վճարելու աջակցության ծրագիրը

Այսօր ընդունվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման վեցերորդ ծրագիրը: Այդ մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:   Էլեկտրաէնեգիայի ու բնական գազի վարձերի վճարման համար աջակցություն են ստանալու՝   1. Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքից ազատված անձինք՝ 20.000 դրամի չափով.   2. առաջինից երրորդ խմբի հաշմանդամները՝ 20.000 դրամի չափով.   3. տարիքային կենսաթոշակի…

Read More
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թ. սահմաններում. Զելենսկին՝ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թ. սահմաններում. Զելենսկին՝ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից հետո

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցից։ Մեկ ժամ տևած զրույցի ընթացքում նրանք  քննարկել են  երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի ողջ շրջանակը։    «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հաստատման հնարավոր համագործակցության ուղիներին։ Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացի ժողովուրդը: Մենք…

Read More
Ավելի քան 50 մարդ է զոհվել Լիբիայի մերձակայքում` ներգաղթյալների նավակի վթարի պատճառով

Ավելի քան 50 մարդ է զոհվել Լիբիայի մերձակայքում` ներգաղթյալների նավակի վթարի պատճառով

Առնվազն 55 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներով նավի վթարի պատճառով։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) լիբիական մասնաճյուղում։ Կազմակերպության տվյալներով՝ նավի խորտակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 25-ին։   Միաժամանակ, նավակում եղել է 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Լիբիայի առափնյա պահպանության աշխատակիցները փրկել և ափ են…

Read More
Ռուսաստանը պատասխանում է արտասահմանում ռուսական ակտիվների օտարման քայլին

Ռուսաստանը պատասխանում է արտասահմանում ռուսական ակտիվների օտարման քայլին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխան միջոց է անվանել օտարերկրյա ակտիվների արտաքին կառավարման մասին Վլադիմիր Պուտինի հրամանագիրը: «Օտարերկրյա ակտիվների պատասխան առգրավման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նպատակն է ստեղծել պատասխան միջոցների փոխհատուցման հիմնադրամ այն դեպքում, եթե արևմտյան երկրները գնան արտասահմանում ռուսական ակտիվների անօրինական օտարման քայլին»,- ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին գրում…

Read More
Էրդողանը ապրիլի 27-ին կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ վառելիքի լիցքավորման արարողությանը

Էրդողանը ապրիլի 27-ին կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ վառելիքի լիցքավորման արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցի ապրիլի 27-ին «Ակկույու» ատոմակայանում վառելիքի լիցքավորման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է թուրքական պետական ​​A Haber հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է նաև, որ մինչև արարողությունը Թուրքիայի ղեկավարը նախատեսել է հեռախոսային բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։…

Read More
Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը և նշել, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, կարծիքներ փոխանակել Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ «Սին Զելենսկու հետ զրույցում ասել է, որ «Չինաստանը վճռականորեն կնպաստի բանակցային գործընթացին և հրադադարի հաստատմանը որքան հնարավոր է շուտ»,-մեջբերում է հեռուստաալիքը Չինաստանի…

Read More
Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունները պետք է կատարվեն. Գուրգեն Ներսիսյան

Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունները պետք է կատարվեն. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Արցախի պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանը և խորհրդի անդամները հանդիպել են հիմնադրամի աշխատակազմի և հիմնադրամին ենթակա առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ: Պետական նախարարը ներկայացրել է վերջին մեկ ամսում կատարված ամփոփումների ու վերլուծությունների արդյունքները: «Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն, որը պետք է կատարվի,…

Read More
Սուրբ Գրիգոր Նարեկացին թողեց մի աղոթագիրք, որտեղ ձուլվեց հայ ազգի հավատքը. Հռոմի Պապ
		26.04.2023 . Միջազգային

Սուրբ Գրիգոր Նարեկացին թողեց մի աղոթագիրք, որտեղ ձուլվեց հայ ազգի հավատքը. Հռոմի Պապ 26.04.2023 . Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի հրապարակային ընդհանուր խորհրդածության ժամանակ անդրադարձել է Սուրբ Գրիգոր Նարեկացու գործունեությանն ու թողած ժառանգությանը: «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական մըն էր, որ ապրեցաւ հազար տարուայ կողմ, ու մեզի թողուց աղօթքի գիրք մը, որուն մէջ ձուլուեցաւ հայ ազգին հաւատքը, քրիստոնէութիւնը ողջագուրող առաջին ազգը. Ազգ մը` որ Քրիստոսին խաչը պինդ բռնած շատ չարչարուեցաւ պատմութեան…

Read More
ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին

ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու մասին

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Լաչինի միջանցքի հարցում Ադրբեջանի՝ իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ: «Մենք հայտնում ենք մեր խոր մտահոգությունը՝ կապված 2023 թվականի ապրիլի…

Read More
Առաջիկա օրերին Արցախ ներկրման խոչընդոտների վերացման դեպքում կմատակարարվեն կտրոններով նախատեսված ապրանքատեսակներ

Առաջիկա օրերին Արցախ ներկրման խոչընդոտների վերացման դեպքում կմատակարարվեն կտրոններով նախատեսված ապրանքատեսակներ

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում են միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:   Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող…

Read More
Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման ԵՄ կոչերին. Բորել

Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի ստեղծումը հակասում է լարվածության թուլացման ԵՄ կոչերին. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածության թուլացման և խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Եվրամիությունը շարունակում է մասնակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»,- գրել…

Read More
Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է առաջին փուլում գնել 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է առաջին փուլում գնել 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս

Առաջին փուլում քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 160 միավոր 18 մետրանոց ավտոբուս։ Այս մասին այսօր մունիցիպալ կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նրա խոսքով, նշված փոփոխության նպատակը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարելավումն է։ «Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարելավումն ամենակարեւոր առաջնահերթությունն է, որն ամենավատ վիճակում էր։ Տարիներ առաջ այս ուղղությամբ ոչ ոք չէր մտածում։…

Read More
Անցակետին Արևմուտքի իմաստալից պատասխանի բացակայությունը կարող է քաջալերել Բաքվին շարունակելու հրադադարի ռեժիմի կանոնավոր բռնի խախտումները. Stratfor

Անցակետին Արևմուտքի իմաստալից պատասխանի բացակայությունը կարող է քաջալերել Բաքվին շարունակելու հրադադարի ռեժիմի կանոնավոր բռնի խախտումները. Stratfor

Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինում ապօրինի անցակետի տեղադրմանը: «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, որը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհն է, և որի մասին հաղորդել է Eurasianet-ը: Շատ արևմտյան կառավարություններ և քաղաքական գործիչներ դատապարտեցին այդ քայլը և կոչ արեցին դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին»: Կենտրոնի մասնագետները նշել…

Read More
Էրդողանը մի քանի ելույթ կունենա ապրիլի 26-ին՝ չնայած նախորդ օրը վատառողջ լինելուն. Քալըն

Էրդողանը մի քանի ելույթ կունենա ապրիլի 26-ին՝ չնայած նախորդ օրը վատառողջ լինելուն. Քալըն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի մի քանի ելույթ կունենա երեք տարբեր նահանգներում՝ չնայած նախորդ օրը վատառողջ էր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Այսօր նախագահը նախատեսում է ընդարձակ ծրագիր, որը ներառում է ելույթներ Կիրիկքալեում, Յոզգաթում և Սըվասում»,- ասել է աղբյուրը։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանի…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ 16 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Կարմիր խաչի միջնորդությամբ 16 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։    11 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու…

Read More
Իրան-Օման կապերն ամրապնդվում են

Իրան-Օման կապերն ամրապնդվում են

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ Ալ Բուսաիդինի հետ։ Աբդոլլահիանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Օմանի քաղաքականությունը և նշել, որ Իրանի նախագահի այցը Մասքաթ, ինչպես նաև Օմանի սուլթանի առաջիկա այցը Թեհրան շրջադարձային է տարբեր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպմանը կողմերը քննարկել…

Read More