Անցում կիսանախագահական կառավարման համակարգի. Սահմանադրության նախագիծը՝ Արցախի ԱԺ-ում

Անցում կիսանախագահական կառավարման համակարգի. Սահմանադրության նախագիծը՝ Արցախի ԱԺ-ում

Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել սահմանադրության նախագիծը: Գործադիրն առաջարկում է նախագահական կառավարման համակարգից անցնել կիսանախագահականի: Եթե գործող համակարգով կառավարության պատասխանատուն հանրապետության նախագահն է, ապա այս նախագծով գործադիր իշխանությունը համակարգում է վարչապետը: Ժիրայր Միրզոյան (Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) — Հանրապետության նախագահը պետության գլուխն է, պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը: Նախագահը հետևում է…

Read More
Ախալքալաքում էին 5 երկրի դեսպաններ

Ախալքալաքում էին 5 երկրի դեսպաններ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Ջավախքի ՀԿ-ների  և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումը եվրոպական 5 երկրների դեսպանների հետ։ Նախաձեռնողը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն էր։ Ախալքալաքում էին  Դանիայի, Էստոնիայի, , Լատվիայի, Լիտվայի եւ Նորվեգիայի դիվանագիտական  ներկայացուցիչները։ Քննարկվել է մի շարք հասարակական հարցեր, նաեւ խնդիրներ։  «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Տեղական ինքնակառավարման…

Read More
Իտալիայում ձերբակալել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխներից մեկին. La Stampa

Իտալիայում ձերբակալել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխներից մեկին. La Stampa

Իտալիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Պասկուալ Բոնավոտային՝ «Նդրանգետա» կոչվող երկրի ամենամեծ մաֆիոզ խմբավորումներից մեկի բոսին։ Այս մասին հայտնել է La Stampa թերթը։ Հրատարակության տվյալներով՝ 50-ամյա Բոնավոտային ձերբակալել են երկրի հյուսիսում՝ Ջենովայում, 5 տարվա որոնումներից հետո: Նա մեղադրվում է մի քանի սպանության և այլ ծանր հանցագործությունների համար։ Բոնավոտայի ձերբակալությունը կատարվել է «Նդրանգետայի» գործի հետաքննության շրջանակներում: 2019…

Read More
Թուրքիան միացել է ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին

Թուրքիան միացել է ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին

Ռուսաստանն ու Թուրքիան այսօր պաշտոնապես ձևակերպեցին «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկի միջուկային վառելիքով լիցքավորումը: Թուրքիայի նախագահ Էրդողանը տեսակապի միջոցով միացել է Մերսինի «Աքքույու» ատոմակայանում տեղի ունեցող արարողությանը: Թուրքիայում բարձրացվեց խաղաղ ատոմի դրոշը: Թուրքիան «Աքքույու» ատոմակայանը որպես միջուկային օբյեկտ գրանցելով՝ մտնում է զարգացած երկրների ակումբի մեջ։ Արարողությանը տեսակապի միջոցով հետևել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:…

Read More
ՆԱՏՕ-ն Ուկրաինային է մատակարարել խոստացված գրեթե բոլոր մարտական մեքենաները. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային է մատակարարել խոստացված գրեթե բոլոր մարտական մեքենաները. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային են տրամադրել խոստացված գրեթե բոլոր մարտական մեքենաները՝ գրում է РИА Новости-ն: «Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98 տոկոսը մատակարարվել է. ընդհանուր առմամբ 1550 զրահամեքենա և 230 տանկ: Այդպիսով պատրաստել և վերազինել ենք 9 նոր զրահատանկային բրիգադ՝ ուկրաինացի զինվորականներով»,- ասել է նա Լյուքսեմբուրգի վարչապետ…

Read More
Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
		27.04.2023 . Արցախ

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին 27.04.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:…

Read More
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվում է Ուկրաինային տրամադրվող օգնությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվում է Ուկրաինային տրամադրվող օգնությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտպանել է մի բանաձև, որը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է հրապարակել Կիևին ընթացիկ կամ առաջիկա ռազմական օգնության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պարունակում են տվյալներ Ուկրաինայում ամերիկյան զինուժի, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի ներկայության մասին: Նախաձեռնության հեղինակը հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գեթսն է։ Նախագծի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի պահանջը պետք…

Read More
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ:

Read More
Ռուսաստանի տարածքում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը դեռ հայտնի չէ. Զախարովա

Ռուսաստանի տարածքում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը դեռ հայտնի չէ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա հավելել է, որ ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Read More
Էրդողանը տեսակապով կմասնակցի Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը

Էրդողանը տեսակապով կմասնակցի Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը

Թուրքիայի նախագահ Էրդողանը առողջական խնդիրների պատճառով «Աքքույու» ատոմակայանի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը կհետևի տեսակապի միջոցով: Ի սկզբանե նախատեսված էր, որ նա կժամանի ատոմակայան՝ գրում են արևմտյան լրատվամիջոցները։ Նույն պատճառաբանությամբ, Էրդողանը չեղարկել է նաև հինգշաբթի նախատեսված նախընտրական բոլոր միջոցառումները: «Այսօր ես կհանգստանամ տանը, քանի որ բժիշկներն են խորհուրդ տվել »,- գրել է Էրդողանը Թվիթերի իր էջում: «Աքքույու»…

Read More
Արևմուտքը ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «ազնիվ միջնորդի» դերը. Մարիա Զախարովա

Արևմուտքը ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «ազնիվ միջնորդի» դերը. Մարիա Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  քննադատել է Արևմուտքի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: «ԱՄՆ-ը և, մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները հավակնություններ ունեին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ստանձնելու այսպես կոչված «ազնիվ միջնորդի» դերը, և դա նրանք ձախողել են՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզելու բոլորին, թե իրենք առաջնորդվում են Հարավային Կովկասում խաղաղության…

Read More
Հանրապետական կուսակցությունից ևս մեկ թեկնածու կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Հանրապետական կուսակցությունից ևս մեկ թեկնածու կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցությունից պայքարին մասնակցելու մասին, գրում է The Hill-ը։ «Այսօր ես հայտարարում եմ, որ ես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու եմ»,- ասել է նա Արկանզաս նահանգի Բենթոնվիլ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Հաթչինսոնը կշտամբել է ԱՄՆ ներկայիս վարչակազմին և նախագահ Ջո Բայդենին տնտեսության…

Read More
Մարիա Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

Մարիա Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճապազրույցի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ապրիլի 24-ի ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: «Ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի գծով «գետնի վրա», ինչպես նաև քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու, և այն…

Read More
Ֆլորիդայի նահանգապետը մայիսին կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Ֆլորիդայի նահանգապետը մայիսին կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը պատրաստ է 2024 թվականի նախագահական արշավին իր մասնակցության մասին հայտարարել արդեն մայիսի կեսերին՝ հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Հանրապետական ​​կուսակցության իրազեկ աղբյուրներին։ Դեսանտիսը երկար ժամանակ համարվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցներից մեկը։ Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ Ֆլորիդայի նահանգապետը հետ է մնում Սպիտակ տան նախկին…

Read More
Իլիա Դարչիաշվիլի. Լեհաստանի աջակցությունը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ կենսական նշանակություն ունի, մենք ուրախ ենք, որ ունենք նման ամուր բարեկամ

Իլիա Դարչիաշվիլի. Լեհաստանի աջակցությունը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ կենսական նշանակություն ունի, մենք ուրախ ենք, որ ունենք նման ամուր բարեկամ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուին Վրաստան կատարած այցի համար։ Ինչպես համատեղ ճեպազրույցում հայտարարեց Իլիա Դարչիաշվիլին, նա իր երախտագիտությունն է հայտնում, որ այս շատ ծանր, կրիտիկական կարևոր պահին Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն այցելեց Վրաստան և իր աջակցությունը հայտնեց այդ երկրին։ Դարչիաշվիլիի խոսքով՝ այս այցը մեծապես կնպաստի…

Read More
Արցախում հայ տրակտորիստի ուղղությամբ ադրբեջանցիների կրակելու առիթով հարուցվել է քրեական գործ

Արցախում հայ տրակտորիստի ուղղությամբ ադրբեջանցիների կրակելու առիթով հարուցվել է քրեական գործ

2023 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Գյոռուտ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքից, կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից հինգ անգամ կրակել են «Սունեն բաղ» տեղամասի նռան այգում տրակտորով աշխատող՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Ռոբերտ Գուրգենի Բեգլարյանի ուղղությամբ, սակայն վերջինիս թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը: Այս մասին հայտնում են Արցախի…

Read More
Եվրախորհուրդը կողմ է քվեարկել կառույցին Կոսովոյի անդամակցության գործընթաց սկսելուն

Եվրախորհուրդը կողմ է քվեարկել կառույցին Կոսովոյի անդամակցության գործընթաց սկսելուն

Ապրիլի 24-ին Եվրախորհուրդը կողմ է քվեարկել կազմակերպությանը միանալու Կոսովոյի դիմումի քննարկման ընթացակարգ սկսելուն։ Մի քանի օր առաջ Եվրախորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնել էին Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Պրիշտինայի հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է վերանայել երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունը։ Եվրախորհրդի 46 անդամից 33-ը կողմ են քվեարկել այս կառույցին Կոսովոյի միանալու…

Read More
Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել  են քվեարկությունը

Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկությունը

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն արտերկրում և սահմանային կետերում սկսվել է։ Այդ մասին ապրիլի 27-ին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքի կայքը։ Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 156 ընտրատեղամաս է գործելու 75 երկրում։ Դրանք տեղակայված են թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչություններում, սահմանային անցակետերում, հանրապետության օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի սահմաններից դուրս կարող է քվեարկել ավելի…

Read More
Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը

Մեկնարկել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ այսօրվանից՝ ապրիլի 27-ից, մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, որն առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման…

Read More