
ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ 10.04.2023 . Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տուժածներ չկան: «Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է վարում»,- նշված է հաղորդագրության մեջ: