
Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը. Փաշինյան 06.04.2023 . Տարածաշրջան
Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում…