Մեկ շաբաթում արձանագրվել է սահմանային խախտման 4 դեպք. Արցախի ոստիկանների ամփոփումը

Մեկ շաբաթում արձանագրվել է սահմանային խախտման 4 դեպք. Արցախի ոստիկանների ամփոփումը

Մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 51 հաղորդում, որից 25-ը՝ հանցագործության վերաբերյալ: Դրանցից 22-ը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է:   Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5 դեպք է արձանագրվել: Ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքի…

Read More
Ալիևը Բայրաքթարի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը

Ալիևը Բայրաքթարի հետ քննարկել է թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը

Ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։ Այդ մասին տեղեկությունը տարածել է նախագահի մամուլի ծառայությունը։ Ալիևն ասել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների և ընդգծել, որ այս առումով «Բայքար» ընկերության գործունեությունը առաջատար դեր է խաղում: Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Ադրբեջանի…

Read More
Բախմուտի վարչակազմի շենքի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը. Պրիգոժին

Բախմուտի վարչակազմի շենքի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը. Պրիգոժին

Ռուսաստանի դրոշը բարձրացվել է Բախմուտի վարչակազմի շենքի վրա, քաղաքը «իրավաբանորեն գրավված է», ասել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ «2023 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 23:00-ին, Բախմուտի քաղաքային վարչակազմի վրա մենք բարձրացրել ենք Ռուսաստանի դրոշը «Վլադլեն Տատարսկու հիշատակին» մակագրությամբ և «Վագների» դրոշը: Իրավաբանորեն Բախմուտը վերցված է»,- Պրիգոժինի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Մասնավոր ռազմական…

Read More
Լեհաստանը Ուկրաինային է հանձնել ՄիԳ-29 մի քանի կործանիչներ

Լեհաստանը Ուկրաինային է հանձնել ՄիԳ-29 մի քանի կործանիչներ

Լեհաստանի իշխանությունները Ուկրաինային են հանձնել մի քանի ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եթե խոսում ենք կործանիչների առաջին մասի փոխանցման մասին, ապա իմ տեղեկություններով՝ այս գործընթացն արդեն ավարտվել է»,- հավելել է Պշիդաչը։ Նրա խոսքով՝ Լեհաստանը նախատեսում էր առաջիկա մի քանի տարիներին այս կործանիչները փոխարինել…

Read More
Ուժի մեջ է մտել Վրաստանի և Լեհաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին վերանայված համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Վրաստանի և Լեհաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին վերանայված համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել «Վրաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև եկամտի կրկնակի հարկումից խուսափելու և հարկեր չվճարելու և հարկերից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ նորացված համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի և Վրաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիուս Մաշկևիչի կողմից 2021 թվականի հուլիսի 7-ին։ «Հատկապես…

Read More
Իմ դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքի առաջ. Էրդողան

Իմ դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքի առաջ. Էրդողան

Մայիսի 14-ի ընտրություններում միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն այլևս չի կարողանա այցելել թուրք պաշտոնյաներին, դռները «փակ են նրա համար։ Ջո Բայդենի դեսպանն այցելում է պարոն Քեմալին։ Ամոթ ձեզ։ Ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը, փոխանցում է politicallore-ը։ Թուրք առաջնորդը զարմացել է, թե…

Read More
Չեռնոգորիայի նախագահն ընդունել է ընտրություններում պարտությունը
		03.04.2023 . Միջազգային

Չեռնոգորիայի նախագահն ընդունել է ընտրություններում պարտությունը 03.04.2023 . Միջազգային

Չեռնոգորիայի ներկա նախագահ, Սոցիալիստների դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչը ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է RTCG-ն։ Քաղաքական գործիչը շնորհավորել է իր մրցակցին՝ «Եվրոպան հիմա» շարժման թեկնածու, Չեռնոգորիայի տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչին հաղթանակի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ հարգում է երկրի քաղաքացիների կատարած ընտրությունը: Ըստ Չեռնոգորիայի մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ երկրորդ…

Read More
Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները

Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Բրիտանական Ջոն Սմիթ հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի…

Read More
Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները (video)
		02.04.2023 Sona Tonakanian Ախալցխա, Ախալքալաք, Արցախ, Հայաստան, Հայկական հարց, Հասարակություն, Վերլուծական

Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները (video) 02.04.2023 Sona Tonakanian Ախալցխա, Ախալքալաք, Արցախ, Հայաստան, Հայկական հարց, Հասարակություն, Վերլուծական

Մանրամասները դիտեք տետանյութում

Read More
Ախալցխայում նշեցին Ծաղկազարդը

Ախալցխայում նշեցին Ծաղկազարդը

Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունում տոնում են Ծաղկազարդը։ Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Մուտքը Երուսաղեմ երբ ժողովրդի բազմությունը Տիրոջը դիմավորում է որպես Թագավորի բարձրաձայնելով ՈՎՍԱՆՆԱ որ նշանակում է Օրհնյալ է Աստված։ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ հավարտ որի կատարվեց խաղախություն խորհրդանշող ուռենու ճյուղերի օրհնություն և մանուկների օրհնության կարգ։  

Read More
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր՝ ապրիլի 2-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   8 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների…

Read More
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել  ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։   Նախագահ Հարությունյանին ուղեկցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:  

Read More
Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը… Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։   «Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:  …

Read More
Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Իրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Բաքվում Իրանի դեսպանությունն Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա է ուղարկել` որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների վիրավորական հրապարակումների հետ կապված։ Պաշտոնական Թեհրանը պահանջել է դադարեցնել «որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից վիրավորական ու ոչ պատշաճ գործողությունները»: Բացի այդ, դեսպանությունը նախազգուշացրել է այս «մեդիա-անբարոյականության» շարունակականության դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վրա դրա բացասական, կործանարար հետևանքների մասին: Թեհրանը Բաքվից նաև նյութական փոխհատուցում է…

Read More
ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ

ԱՄՆ-ում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ

ԱՄՆ Արկանզաս, Իլինոյս և Ինդիանա նահանգներում տորնադոների հետևանքով 10-ից ավելի մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։ Ավերվել են բնակելի տներ, խանութներ և այլ շինություններ, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Արկանզասում արտակարգ դրություն է հայտարարվել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են՝ տարածաշրջանում վտանգավոր իրավիճակը պահպանվում է, վտանգված է ավելի քան 28 միլիոն մարդ:

Read More
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով

ԵԱՏՄ երկրներում ֆիզիկական անձանց կողմից ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կկազմի 1000 եվրո և 31 կգ այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, ներմուծվում…

Read More
Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար

Ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կարող է փոխարինել Ենս Ստոլտենբերգին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ պաշտպանում են Ֆոն դեր Լայենի թեկնածությունը և կողմ են նրա նշանակմանը: Ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա…

Read More
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացու և 225 ընկերության դեմ: Այս մասին ասվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր 33 ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով։ Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, լիցենզիաների չեղարկում և այլ սահմանափակումներ, ընդհանուր առմամբ՝ 11 միջոցառում: Իրավաբանական…

Read More
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դուրս է գրվել հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի Ջեմելլի հիվանդանոցից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հետազոտությունների արդյունքում լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել. բժիշկները հակաբիոտիկներով բուժում են նշանակել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո Ֆրանցիսկոս պապը խոսել է լրագրողների և հավատացյալների հետ: Նա ասել է, որ չորեքշաբթի օրը…

Read More
Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը
		01.04.2023 . Արցախ

Սոցցանցերում շրջանառվող լուրը, թե Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է, չի համապատասխանում իրականությանը 01.04.2023 . Արցախ

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե, իբր, այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ հաղթահարելով բազմաթիվ…

Read More
Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Դատական փոփոխությունների շուրջ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխզիջումային լուծում գտնելու հույս կա»,- հավելել է նախագահը։ Հերցոգը նշել է, որ իր թիմը կանի հնարավորը՝ արձագանքելու…

Read More
«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

«Ամբասադոր» հյուրանոցը հրկիզելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի հետ կապված 28-ամյա երիտասարդի ձերբակալության մասին։ Ինչպես տեղեկացրին վարչությունից, բերման է ենթարկվել քաղաքացի Ա.Լ. Ծննդյան տարեթիվ 1995թ. Նրան սպառնում է 3-ից 5 տարվա ազատազրկում։ «Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի սենյակներից մեկում հյուրը հրդեհ է բռնկել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերում։ Հաղորդագրությունը…

Read More
Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուն և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը և Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները: «Ուկրաինայի նախագահի հետ քննարկել ԵՄ երկկողմ օրակարգի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման, էներգետիկ անվտանգության ամրապնդման նախագծերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք նաև պայմանավորվել ենք ավելի լավ համակարգել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցության բանակցությունների…

Read More
Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը
		01.04.2023 . Միջազգային

Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը 01.04.2023 . Միջազգային

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը՝ անկախ ուղևորության նպատակից և զբաղմունքից: Քիրբիի խոսքով՝ այս պահին ԱՄՆ քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ։ «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո…

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   5 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More
ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման աջակցության մեծացում

ԱՄՆ Սենատում օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման աջակցության մեծացում

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է ավելացնել ԱՄՆ աջակցությունը սեւծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման համար։ Օրինագծի անվանումն է՝ «2023 թվականի Սևծովյան անվտանգության ակտ»։ Դրա հեղինակների թվում են հանրապետական ​​և դեմոկրատ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջին Շահինը, Միթ Ռոմնին, Բեն Քարդինը, Դիկ Դուրբինը և այլք: Օրինագիծը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը որպես…

Read More