
Թուրքիան միացել է ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին
Ռուսաստանն ու Թուրքիան այսօր պաշտոնապես ձևակերպեցին «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկի միջուկային վառելիքով լիցքավորումը: Թուրքիայի նախագահ Էրդողանը տեսակապի միջոցով միացել է Մերսինի «Աքքույու» ատոմակայանում տեղի ունեցող արարողությանը: Թուրքիայում բարձրացվեց խաղաղ ատոմի դրոշը: Թուրքիան «Աքքույու» ատոմակայանը որպես միջուկային օբյեկտ գրանցելով՝ մտնում է զարգացած երկրների ակումբի մեջ։ Արարողությանը տեսակապի միջոցով հետևել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:…