Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն Թայվանից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն Թայվանից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Պաշտոնական այցով Թայվանում գտնվելով՝ Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն չի մոռացել հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, որոնք ոգեկոչում են 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանությունը։ Հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը: Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի,…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի վերջին գործողությունները

Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի վերջին գործողությունները

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միաժամանակ նա դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը: «Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության՝ 108 տարի առաջ օսմանցիների կողմից սկսված բնաջնջման արշավի զոհերին։ Այս տարելիցի նախօրեին ես դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները, որոնք…

Read More
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի վարչապետ Միցոտակիսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Թվիթերի իր միկրոբլոգում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր այդքան անարդարացիորեն բնաջնջվեցին։ Մենք զգոն ենք և արձագանքում ենք ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մեր մերձավորների նկատմամբ»,- գրել է վարչապետը։

Read More
Արցախի ԱԳ նախարարի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հանդիպմանն անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը

Արցախի ԱԳ նախարարի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հանդիպմանն անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն…

Read More
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից  զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից  հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը: «Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա: Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին:…

Read More
Ախալքալաքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալքալաքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

  Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ցեղասպանոպթյան զոհերի հիշատակն անմահացնող խաչքարի մոտ, ի հիշատակ՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ կատարվեգ։ Վաղ առավոտվանից Ախալքալաքցիները ծաղիկներով այցելում էին Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ։ Այցելեցեին նաև Ախալքալաքի քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի աշխատակազմերը, ինչպես նաև տարբեր հաստատությունների, կրթական կենտրոնների ներկայացուցիչներ եւ պարզապես քաղաքացիներ։ Հայոց…

Read More
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ուղերձում ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Մեծ Եղեռնի հանդեպ:  «Այսօր մենք լռության րոպեով հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը: 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական առաջնորդներին, ինչը սկիզբ…

Read More
Կոլորադոյում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադոյում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին գրված է նահանգապետի տարածած հայտարարության մեջ: Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. նահանգային Կապիտոլիումի այգում կան Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյի…

Read More
Արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առջև. ՀՀ ՄԻՊ
		24.04.2023 . Արցախ

Արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առջև. ՀՀ ՄԻՊ 24.04.2023 . Արցախ

Արցախահայությունը էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած, ինչը պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության համար: Անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը՝ նշել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը: Պաշտպանը հայտնել է, որ փորձում է ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման…

Read More
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է հարգել Հունաստանի արտգործնախարար Դենդիասը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է հարգել Հունաստանի արտգործնախարար Դենդիասը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին անդրադարձ է կատարել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելը ողջ մարդկության նվազագույն պարտքն է: Այսօրվա մեր մտքերը մեր հայրենիքի և համայն աշխարհի հայության հետ են»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի գլխավոր դիվանագետը։

Read More
Հունաստանի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին: «Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Մեր պարտքն է պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի բոլոր մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից կամ համոզմունքներից»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա:

Read More
Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը. Ռուսաստանի ԱԳՆ

Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը. Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության կապակցությամբ։ Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման…

Read More
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար. Արցախի նախագահ

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդես է եկել ուղերձով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ…

Read More
108 տարի է անցել Մեծ եղեռնից՝ էթնիկ ինքնության և հավատքի կոտորածից. Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն
		24.04.2023 . Տարածաշրջան

108 տարի է անցել Մեծ եղեռնից՝ էթնիկ ինքնության և հավատքի կոտորածից. Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն 24.04.2023 . Տարածաշրջան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ: «Ցանկացած հասարակության մեջ խղճի և արդարության զգացումներ զարգացնելը, ցավերը փոխադարձաբար կիսելը՝ միասին ժողովրդավարական, խաղաղ և հավասար ապագա հաստատելու ճանապարհն է։ Պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժող ժողովուրդներից ու հավատքներից ներողություն խնդրելը և արդարության վերականգնմանը դիմելը, միմյանց հասկանալն ու պատմական վերքերը բուժելու անկեղծ մոտեցումներն անհրաժեշտ քայլեր…

Read More
Ղրղզստանի նախագահ Ժապարովը միակ օտարերկրյա առաջնորդն է, որ մայիսի 9-ին կժամանի Ռուսաստան. Ведомости

Ղրղզստանի նախագահ Ժապարովը միակ օտարերկրյա առաջնորդն է, որ մայիսի 9-ին կժամանի Ռուսաստան. Ведомости

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը միակ օտարերկրյա ղեկավարն է, որը ծրագրել է այցելել Ռուսաստան և մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին, գրում է Ведомости-ն։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի պատասխանել թերթի այն հարցին, թե արդյոք այլ օտարերկրյա առաջնորդներ նույնպե՞ս կարող են Մոսկվա ժամանել այդ տոնին։ Ապրիլին հաղորդվել էր, որ Սևաստոպոլում չեղարկվել է մայիսի 9-ի շքերթը՝ նվիրված…

Read More
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ սկսվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ սկսվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը

Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սկսվել է։ Նրանք արդեն լքել են այն վայրը, որտեղ տեղափոխվել են երեկ, և ընթացքի մեջ է նրանց երկրից դուրս բերելու գործընթացը»,- ասված է տեղեկատվության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։ …

Read More
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։    

Read More
Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է. Ալեն Սիմոնյան

«Լաչինի միջանցքում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի կոպիտ խախտում է։ Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովել Ադրբեջանի ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի անվտանգության ողջ գոտուց, միջազգային անվտանգության պահպանման մանդատ ունեցող ՄԱԿ-ի անդամ պետություններին էլ՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել…

Read More
Ջահերով երթ Ախալցխայում
		23.04.2023 news Ախալցխա

Ջահերով երթ Ախալցխայում 23.04.2023 news Ախալցխա

Ապրիլի 23-ին՝ երեկոյան մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետությունների եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից պատանիները ու երիտասարդները հոգեւորականնեի աղոթքից ու խոսքից հետո հանդես եկան Հայոց…

Read More
Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է. Մարուքյան
		23.04.2023 . Արցախ

Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է. Մարուքյան 23.04.2023 . Արցախ

Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Սա նշանակում է, որ 120.000 խաղաղ հայերը Լեռնային Ղարաբաղում թակարդում են հայտնվել և…

Read More
Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ. Արցախի ԱԽ հայտարարությունը

Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ. Արցախի ԱԽ հայտարարությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը:   Արցախի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներս միաձայն ընդունել ենք հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է.   «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ…

Read More
Օդերևութաբաններն առաջիկա օրերին անկայուն եղանակ են կանխատեսում |

Օդերևութաբաններն առաջիկա օրերին անկայուն եղանակ են կանխատեսում |

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 23-ի օրվա վերջից Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում, 24-ի օրվա վերջից մինչև ապրիլի 25-ի առավոտ Արևմտյան Վրաստանում սպասվում են անձրևներ,տեղ-տեղ առատ, հնարավոր է կայծակ և կարկուտ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների։ Նաև, ըստ կանխատեսողների,…

Read More
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն…

Read More
Ադրբեջանի հայտարարությունների հաջորդականությունն ընդգծում է կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝  հող նախապատրաստել հնարավոր սադրանքների համար. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի հայտարարությունների հաջորդականությունն ընդգծում է կեղծ տեղեկատվական արշավի նպատակը՝ հող նախապատրաստել հնարավոր սադրանքների համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն,…

Read More
Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար. Արտակ Բեգլարյան
		22.04.2023 . Արցախ

Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պատրվակներ ձևավորել նոր սադրանքների ու ագրեսիաների համար. Արտակ Բեգլարյան 22.04.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, ֆեյսբուքյան էջում «Որոշ կետեր ականի պայթյունի ենթադրյալ միջադեպի վերաբերյալ ադրբեջանական վերջին պնդումների մասին» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված հատվածում իրենց երեք զինվորի՝ ականի պայթյունից վիրավորվելու մասին՝ անհիմն կերպով մեղադրելով հայկական կողմին դիտավորյալ…

Read More
Ֆրանսիայում արհմիությունները սպառնացել են առանց հոսանքի թողնել Կաննի 76-րդ կինոփառատոնը

Ֆրանսիայում արհմիությունները սպառնացել են առանց հոսանքի թողնել Կաննի 76-րդ կինոփառատոնը

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ Էմանուել Մակրոնը ստորագրեց համապատասխան օրենքը: Արհմիությունները և քաղաքացիները պահանջում են չեղարկել նախաձեռնությունը, իշխանությունները նշում են, որ օրենքը կսկսի գործել արդեն այս տարվա սեպտեմբերից: Մինչ այդ Էներգետիկ արդյունաբերության ոլորտի աշխատակիցների ասոցիացիան զգուշացրել է, որ ի…

Read More
Ախալքալաքում ծառատունկ անցկացվեց

Ախալքալաքում ծառատունկ անցկացվեց

Երկրագնդի միջազգային օրվա շրջանակներում «Ախալքալաքի ՀԷԿ»-ի շրջակա միջավայրի պահպանության նպատակով 220 տնկի է տնկվել։ «Ախալքալաքի ՀԷԿ »-ի կողմից իրականացվող ակցիան երեք տարվա համար է նախատեսված։ Նոր տնկիները «Ախալքալաքի 1» և «Ախալքալաքի 2»հիդրոէլեկտրոկայանների շրջակայքում են տնկվել։ Նաև 50 տնկի, որոնք ընկերությունը տեղական մունիցիպալիտետին էր փոխանցել, Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք- Նինոծմինդայի մայրուղիների մոտակայքում են տնկվել։ Ծառատունկին մասնակցել են…

Read More
Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին

Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին

Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին՝ հայտնում են լրատվամիջոցները: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնապես դիմել է երկրի նախագահին՝ լուծարելու խորհրդարանի ներկայիս կազմը: Նախագահ Կատերինա Սակելարոպուլոն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: «Հունաստանը ներկայիս կառավարության ղեկավարությամբ դիմացել է բազմաթիվ ճգնաժամերի, մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները հստակ հեռանկար կբացեն երկրի հետագա ընթացքի համար»,- ասել է Միցոտակիսը հեռուստատեսային ուղերձում:

Read More
Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ Կովկասում որևէ խնդիր լուծել. Աքար

Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ Կովկասում որևէ խնդիր լուծել. Աքար

Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ որևէ խնդիր լուծել Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Բալկաններում և Կովկասում։ Այս մասին Sabah-ին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ և ուժեղ պետություն է, կարևոր դերակատար տարածաշրջանում և աշխարհում և լուրջ նախագծեր ունի Ասիայում և Աֆրիկայում: Աքարի կարծիքով՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ կան՝ սկսած թաքնված պատժամիջոցներից…

Read More
Հնդկաստանից չորս СУ-30 կործանիչներ են ժամանել Հունաստան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին
		22.04.2023 . Տարածաշրջան

Հնդկաստանից չորս СУ-30 կործանիչներ են ժամանել Հունաստան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին 22.04.2023 . Տարածաշրջան

Հնդկաստանից չորս СУ-30 կործանիչներ են ժամանել Հունաստան՝ Արևմտյան Պելոպոննեսի «Անդրավիդա» ավիաբազա, մասնակցելու Iniochos 23 լայնամասշտաբ զորավարժություններին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Greek City Times-ի Աթենքի բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը: Ավելի վաղ Հունաստանն ու Հնդկաստանը հայտնել էին ապրիլի 18-28-ը Միջերկրական ծովի երկնքում համատեղ լայնածավալ ռազմաօդային զորավարժությունների մասին:

Read More