
Ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 23:00-ից Ակակի Ծերեթելիի պողոտայում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի 19.04.2023 . Վրաստան
Դիդուբեի թաղամասում մեկնարկում են Ակակի Ծերեթելիի պողոտայի և Շոթա Շալիկաշվիլիի կամրջի վերականգնումը։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Ծերեթելիի պողոտայում ապրիլի 19-ի ժամը 23:00-ից պլանային ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։ «Մասնավորապես, երթևեկելի մասի երկու կողմից երթևեկությունը հերթափոխով կսահմանափակվի Ակակի Ծերեթելիի պողոտայում՝ Գիորգի Ցաբաձեի փողոցից, ներառյալ Շոթա Շալիկաշվիլիի անվան կամուրջը։…