Յոթի խմբի երկրները պետք է համաձայնեցված արձագանքեն Չինաստանի և Հյուսիսային Կորեայի գործողություններին. Կիսիդա
		18.05.2023 . Միջազգային

Յոթի խմբի երկրները պետք է համաձայնեցված արձագանքեն Չինաստանի և Հյուսիսային Կորեայի գործողություններին. Կիսիդա 18.05.2023 . Միջազգային

Յոթի խմբի երկրները պետք է միասնական քաղաքականություն մշակեն, որպեսզի համաձայնեցված արձագանքեն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի գործողություններին: Այդ մասին ասված է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հոդվածում, որը հրապարակել է The Globe and Mail թերթը՝ Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի նախաշեմին։ Կիսիդայի խոսքով՝ Ճապոնիան մտադիր է ամրապնդել համագործակցությունը համաշխարհային հանրության հետ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մասնավորապես, Տոկիոն նախատեսում է…

Read More
Քըլըչդարօղլուն խոստացել է դադարեցնել ապօրինի ներգաղթյալների հոսքը Թուրքիա

Քըլըչդարօղլուն խոստացել է դադարեցնել ապօրինի ներգաղթյալների հոսքը Թուրքիա

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել իր օգտին՝ դադարեցնելու ապօրինի ներգաղթյալների հոսքը երկիր: Նա նշել է, որ «երկիրը չի թողնի նրանց, ովքեր ցանկանում են 10 միլիոն ապօրինի ներգաղթյալներ բերել Թուրքիա»։ Քըլըչդարօղլուի խոսքով՝ այդ թիվը մի օր կարող է վերածվել 30 միլիոնի, ինչը սպառնալիք կդառնա երկրի գոյության համար։ Քըլըչդարողլուն…

Read More
Ախալցխացի Սեդրակ Կարապետյանը փայլուն հաղթանակ տանելով իր մրցակցի նկատմամբ դարձավ աշխարհի չեմպիոն

Ախալցխացի Սեդրակ Կարապետյանը փայլուն հաղթանակ տանելով իր մրցակցի նկատմամբ դարձավ աշխարհի չեմպիոն

Սույն թվականի Մայիսի 14-ին Տոկիո քաղաքում տեղի ունեցավ Կուդո սպորտաձևի աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էր նաև Վրաստանի Կուդոյի հավաքականը, որի կազմում է Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի բնակիչ, հայազգի` Սեդրակ Կարապետյանը։ Սեդրակը փայլուն հաղթանակ տանելով իր հակառակորդների նկատմամբ դարձավ Աշխարհի Չեմպիոն, ոսկե մեդալակիր։ Վրաստանը նախկինում երբեք այս սպորտաձևում աշխարհի չեմպիոն չի ունեցել։ Սույն թվականի Մայիսի 17-ին…

Read More
Իրանը հերքել է Ադրբեջանում ձերբակալված անձանց հետ առնչությունը

Իրանը հերքել է Ադրբեջանում ձերբակալված անձանց հետ առնչությունը

Իրանի արտգործնախարարությունը հերքել է Թեհրանի առնչությունը Ադրբեջանում ձերբակալված անձանց հետ: «Ցավոք, Ադրբեջանում երկար ժամանակ է՝ շարունակում են իրանական ծառայությունների հետ կապի մասին կեղծ մեղադրանքներով ձերբակալել իրենց քաղաքացիներին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին: Նա հերքել է Ադրբեջանում ձերբակալված անձանց՝ Իրանի հետ որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական կապերի մասին պնդումները: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը չպետք…

Read More
Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել Էրդողանին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ «Ղարիբաշվիլին շնորհավորել է Էրդողանին Թուրքիայում ընտրությունների հաջող անցկացման, առաջին փուլում ձեռք բերված հաջողության և խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության ստացած ձայների մեծամասնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Վրաստանի վարչապետն ընդգծել է Էրդողանի անձնական դերը…

Read More
Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառումը

Մեկնարկել է սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառումը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 345-Ն որոշմամբ հաստատվել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառումը, որով նախատեսվում է օժանդակել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին՝ աշխատատեղերի պահպանման ու աշխատավարձի և այլ եկամուտների վճարման հարցում: Մասնավորապես, որոշմամբ…

Read More
Դևլեթ Բահչելին կդառնա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահը. Էրդողան

Դևլեթ Բահչելին կդառնա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահը. Էրդողան

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կդառնա երկրի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Բահչելին ընդունել է առաջարկը։ Հիշեցնենք, որ Դևլեթ Բահչելին Թուրքիայի իշխող կուսակցության և Էրդողանի մերձավոր դաշնակիցն է և թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդը: Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի…

Read More
ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Մոսկվայում

ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Մոսկվայում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մոսկվայում՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան: Նա տեղեկացրել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի նաև Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը:

Read More
ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այս մասին Մինսկում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարվա նոյեմբերին կայացած նստաշրջանում, վերահաստատում ենք Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման…

Read More
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացումը բացարձակ անհրաժեշտություն է. Փաուեր

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացումը բացարձակ անհրաժեշտություն է. Փաուեր

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացումը բացարձակ անհրաժեշտություն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պատասխանելով Բրեդ Շերմանի հարցին: Կոնգրեսականը հետաքրքրվել էր՝ Արցախի շրջափակումը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ, և ի՞նչ կարող է անել գործակալությունը՝ Արցախի ժողովրդին օգնելու համար: Փաուերը հիշեցրել…

Read More
Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ուկրաինայի իշխանությունների հետ

Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ուկրաինայի իշխանությունների հետ

Եվրասիայի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Ուկրաինայում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ կողմերը տեսակետներ են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման և Չինաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ: Լի Հուեյը վերահաստատել է, որ Պեկինը ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման համատեքստում: Նա կոչ…

Read More
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Գոհունակությամբ նշվել է, որ և՛…

Read More
Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Ուկրաինայի ԶՈՒ

Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Ուկրաինայի ԶՈՒ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը: Հրթիռներ են արձակվել Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ: Նշվում է, որ բացի ռազմական օբյեկտներից՝ թիրախում են հայտնվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մայիսի 18-ի առավոտյան Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է…

Read More
Խորհրդարանում այսօր տեղի կունենա Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը

Խորհրդարանում այսօր տեղի կունենա Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը

Խորհրդարանում կանցկացվի Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը։ Այս մասին այսօր Բյուրոյի նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի խոսքով՝ այսօր քվեարկություն կանցկացվի լավագույն արդյունքներ գրանցած չորս թեկնածուների համար։ «Երեկ Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացում երկու թափուր մանդատ է մնացել, հետևաբար լավագույն արդյունք գրանցած չորս թեկնածուները անցել են երկրորդ…

Read More
Անկարայում ուժեղ փոթորիկը և անձրևները ավերել են տներ և մզկիթներ

Անկարայում ուժեղ փոթորիկը և անձրևները ավերել են տներ և մզկիթներ

Անկարայում փոթորիկը քանդել է շենքերի տանիքներ և ավերել մզկիթների մինարեթները՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի մայրաքաղաքում փոթորկից պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներն ու այլ տներ։ Վնասվել է քաղաքի կենտրոնական մզկիթներից մեկի մինարեթը: Կան տուժածներ: Փոթորկի հետ մեկտեղ՝ Անկարայում հորդառատ անձրևներ են տեղացել։ Քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։

Read More
Բայդենը խոստացել է ԱՄՆ-ում դեֆոլտ թույլ չտալ
		18.05.2023 . Միջազգային

Բայդենը խոստացել է ԱՄՆ-ում դեֆոլտ թույլ չտալ 18.05.2023 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի պայմանավորվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ պետական պարտքի շեմի բարձրացման հարցում և կանխել դեֆոլտը: Նա տեղեկացրել է Կոնգրեսի ղեկավարության հետ իր բանակցությունների մասին, նշել, որ դրանք արդյունավետ էին: Նախագահի գնահատմամբ՝ այն իրավիճակը, երբ երկիրը չի կարողանում վճարել իր պարտքերը, աղետալի է ինչպես տնտեսության,…

Read More
Տոկաևը պետական այց է կատարել Չինաստան

Տոկաևը պետական այց է կատարել Չինաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ։ Տոկաևն ընդգծել է, որ երկու երկրի համագործակցությունը հիմնված է անսասան բարեկամության և փոխադարձ աջակցության վրա։ «Մեզ միավորում է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու ցանկությունը։ Ղազախստանի համար շատ կարևոր է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը»,- նշել է Տոկաևը: Սին…

Read More