
«Մեծ յոթնյակը» Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ սպառազինությունների կրճատման պայմանագրի իրականացմանը
«Մեծ յոթնյակի» երկրները նշել են, որ ափսոսում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին իր մասնակցությունը սառեցնելու՝ Ռուսաստանի որոշման համար և կոչ են անում վերադառնալ դրա ամբողջական իրականացմանը: G7-ը կարծում է, որ միջուկային զինանոցի ընդհանուր կրճատումը պետք է շարունակվի և չվերադարձվի, ասվում է միջուկային զինաթափման մասին հայտարարության մեջ։ «Սառը պատերազմի ավարտից հետո ձեռք բերված գլոբալ…