Հումանիտար բեռնափոխադրումներով տեղափոխվող ապրանքները հաճախ քիչ քանակով են հասնում Արցախ. այս երևույթը կչեզոքացվի

Հումանիտար բեռնափոխադրումներով տեղափոխվող ապրանքները հաճախ քիչ քանակով են հասնում Արցախ. այս երևույթը կչեզոքացվի

Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարմինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները…

Read More
ՆԱՏՕ-ն խաղաղապահների լրացուցիչ գումարտակ կուղարկի Կոսովո

ՆԱՏՕ-ն խաղաղապահների լրացուցիչ գումարտակ կուղարկի Կոսովո

ՆԱՏՕ-ն խաղաղապահների լրացուցիչ գումարտակ կուղարկի Կոսովո՝ տեղում գործող ստորաբաժանումներին աջակցելու և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար՝ հայտնել է դաշինքի միացյալ ուժերի հրամանատարությունը: Ավելի վաղ Կոսովոյի հյուսիսում սերբերի և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի միջև բախումներ էին տեղի ունեցել, տուժել էին տասնյակ սերբեր, նաև՝ ՆԱՏՕ-ի 40-ից ավելի խաղաղապահ։ Կոսովոյի սերբ բնակչությունը պահանջում է հետ կանչել մի քանի բնակավայրի նորընտիր…

Read More
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
		30.05.2023 . Արցախ

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ 30.05.2023 . Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման հարցերը

Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման հարցերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին…

Read More
Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը ավելի քան կես միլիարդ դոլարով

Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը ավելի քան կես միլիարդ դոլարով

2023 թվականին Ադրբեջանի պետբյուջեից ռազմական նպատակներին կուղղվի լրացուցիչ 1 մլրդ մանաթ (588,2 մլն դոլար): «2023 թվականի պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված է եղել ծախսել 2 մլրդ 70 մլն մանաթ։ Սակայն, հաշվի առնելով պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությունը, 2023 թվականի պետբյուջեի՝ խորհրդարան ներկայացված ուղղումներում նախատեսվում է լրացուցիչ 1 մլրդ մանաթ հատկացնել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի և միջոցառումների…

Read More
Թբիլիսիում ԵՄ դեսպանը դեմարշ է հայտարարել Վրաստանին՝ Մոսկվայի հետ չվերթների վերականգնման համար

Թբիլիսիում ԵՄ դեսպանը դեմարշ է հայտարարել Վրաստանին՝ Մոսկվայի հետ չվերթների վերականգնման համար

Թբիլիսիում Եվրոպական Միության դեսպանը կառույցի 27 երկրների անունից պաշտոնական դեմարշ է հայտարարել Վրաստանին՝ Ռուսաստանի և այդ երկրի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման պատճառով։ Պավել Գերչինսկին նշել է, որ Թբիլիսիի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը, որը թույլ չի տալիս ռուսական ինքնաթիռներին մուտք գործել համայնքի օդային տարածք, և այդպիսով ցանկանում է մեկուսացնել Մոսկվան: Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին…

Read More
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հետ շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։    

Read More
Շոլցը Զելենսկու հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային

Շոլցը Զելենսկու հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, քննարկել Արևմուտքի կողմից Կիևին ցուցաբերվող օգնության շարունակումը՝ հայտնել են Գերմանիայի կառավարությունից: Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին եվրոպական և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ: «Կանցլերն ու նախագահը պայմանավորվել են շարունակել կարծիքների կառուցողական փոխանակումը, այդ թվում՝ խաղաղ կարգավորմանը գլոբալ աջակցության նպատակով, և…

Read More
Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ. Թուրքիայում ՌԴ դեսպան

Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ. Թուրքիայում ՌԴ դեսպան

Երևանն ու Անկարան աշխատում են դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ, սակայն այդ աշխատանքների ավարտի հստակ ժամկետներ չկան, չկան նաև հստակ պայմանավորվածություններ երրորդ պետությունների քաղաքացիների համար սահմանների բացման վերաբերյալ: Այս մասին «Վալդայ» ակումբում ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Գործընթացը շարժվում է, այն դրական է։ Հուսանք, որ այն կզարգանա ճիշտ և անհրաժեշտ ուղղությամբ»,- նշել է դիվանագետը։ Երխովի…

Read More
Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Հերցոգ

Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում. Հերցոգ

Երկօրյա այցով Բաքվում գտնվող Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա այցը որակել է «պատմական» և վստահություն հայտնել, որ այն հզոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում: Հերցոգն իր հերթին նշել է, թե Ադրբեջանը մեծ դեր ունի տարածաշրջանում, իսկ Իրանը տարածաշրջանի անվտանգության կառուցվածքին…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Եթե մեր կառավարությունը լիներ 2008 թվականին, մենք ամեն ինչ կանեինք պատերազմից խուսափելու համար

Իրակլի Ղարիբաշվիլի. Եթե մեր կառավարությունը լիներ 2008 թվականին, մենք ամեն ինչ կանեինք պատերազմից խուսափելու համար

Կարծում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հավանաբար, մարտահրավերներով լի ժամանակ է, թեև 2008-ին մենք շատ դժվար օրեր ունեցանք,- Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ առաջին պատերազմը եղել է Վրաստանում։ Այսօր ինչ-որ մեկը կարող է մոռացել է, որ Վրաստանի՝ մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է…

Read More
Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ
		30.05.2023 . Տարածաշրջան

Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ 30.05.2023 . Տարածաշրջան

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի…

Read More
Կոսովոյում բախումների ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ է վիրավորվել

Կոսովոյում բախումների ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ է վիրավորվել

Կոսովոյում բախումների ժամանակ վիրավորվել է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ՝ հիմնականում հունգարացի և իտալացի զինծառայողներ: Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ իտալացիներից երեքի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է դարձել նաև երկու մոլդովացի խաղաղապահի վիրավորման մասին: Մոլդովայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի…

Read More
Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության. Միշելը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության. Միշելը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ Քիշնևում նախատեսված բանակցությունների ընթացքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը: «Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում»,- գրել…

Read More
Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը. Ստանո

Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը. Ստանո

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի…

Read More
Meta-ն ԵՄ տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար տուգանվել է ռեկորդային՝ 1,3 միլիարդ դոլարով

Meta-ն ԵՄ տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար տուգանվել է ռեկորդային՝ 1,3 միլիարդ դոլարով

Meta ընկերությունը տուգանվել է ռեկորդային՝ 1,2 միլիարդ եվրոյով (1,3 միլիարդ դոլար)՝ Եվրամիության տվյալների պաշտպանության կանոնները խախտելու համար՝ հայտնում է The New York Times-ը: Դատական որոշման համաձայն՝ Meta-ին հրահանգվել է դադարեցնել Facebook-ի օգտատերերից հավաքված տվյալների փոխանցումը: Կարգավորիչները հայտնել են, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ Facebook-ի տվյալները բավարար չափով պաշտպանված չեն ամերիկյան լրտեսական գործակալություններից: Meta-ն հայտարարել…

Read More
Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է իր կողմնակիցներին. Այս ընտրությունների հաղթողը Թուրքիան է, հաղթողը՝ մեր ժողովրդավարությունը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է իր կողմնակիցներին. Այս ընտրությունների հաղթողը Թուրքիան է, հաղթողը՝ մեր ժողովրդավարությունը

Ինչպե՞ս կարելի է չսիրել այս ազգին։ Այս խոսքերով է սկսել Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրի մոտ հավաքված համախոհներին ուղղված իր ելույթը՝ նախագահ վերընտրվելուց հետո։ Էրդողանն ասել է, որ իր համախոհների հետ միասին կառուցելու է Թուրքիայի ապագան։ «Մենք միասին քայլեցինք այս ճանապարհով։ Գիշեր-ցերեկ քայլեցինք, և դու նորից ինձ տվեցիր այս պարտականությունը: Միասին մենք կշարունակենք կառուցել և…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ. Արցախի ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։   «Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է…

Read More
Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է եղել

Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է եղել

Ուկրաինայի մայրաքաղաքը հայտնվել է օդային հարվածների թիրախում: Կիևի իշխանությունների տվյալով՝ գիշերային հարձակումը զանգվածային է եղել, անօդաչու թռչող սարքերը գործարկվել են մի քանի ալիքով։ Նշվում է, որ Կիևի ուղղությամբ խոցվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին: Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիները տարհանվել են: Վնասվել…

Read More
Իսրայելի նախագահը պետական այցով ժամանել է Ադրբեջան

Իսրայելի նախագահը պետական այցով ժամանել է Ադրբեջան

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Իլհամ Ալիևի հրավերով այսօր պետական այցով ժամանել է Ադրբեջան: Հերցոգին և նրա տիկնոջը՝ Միհալ Հերցոգին, դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնատար անձինք: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հերցոգի պատվիրակության կազմում է նաև Իսրայելի առողջապահության նախարարը, որը կհանդիպի ադրբեջանցի իր…

Read More
Ռուսաստանը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար մեղադրել է Ուկրաինային

Ռուսաստանը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար մեղադրել է Ուկրաինային

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն անդրադարձել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Նա տեղեկացրել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում ոչ ոք լրջորեն չի տուժել, 2 քաղաքացի դիմել է բուժօգնության համար: Վնասված շենքերի բնակիչները տարհանվել են: Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 10-ից ավելի անօդաչու թռչող սարք են խոցել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հանդես է…

Read More
Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել

Մոսկվայի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ավելի քան 10 ԱԹՍ: «Այսօր առավոտյան Մոսկվայի որոշ շրջանների բնակիչներ կարող էին պայթյունների ձայներ լսել. դա մեր ՀՕՊ համակարգի աշխատանքն էր: Դեպի Մոսկվա թռիչքի ժամանակ խոցվել են մի քանի ԱԹՍ-ներ: Բնակիչներին խնդրում ենք պահպանել հանգստություն: Արտակարգ բոլոր ծառայություններն աշխատում են, տեղեկատվության տրամադրումը կշարունակենք»,- ասված է Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ…

Read More
Հեռավար դասավանդման դասասենյակներով բոլոր դպրոցներին ապահովելը պետք է դառնա պետական ծրագիր. Արցախի պետնախարար

Հեռավար դասավանդման դասասենյակներով բոլոր դպրոցներին ապահովելը պետք է դառնա պետական ծրագիր. Արցախի պետնախարար

Հեռավար դասավանդման դասասենյակները կրթության որակը բարձրացնելու, դասավանդման նոր մեթոդներ ներդնելու և ուսուցիչների վերապատրաստման լավագույն միջոցներից են, բոլոր դպրոցներին նման հնարավորությամբ ապահովելը պետք է դառնա պետական ծրագիր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Այսօր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում ԱՀ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի և մասնաճյուղի տնօրենի մասնակցությամբ ուսումնասիրվել է…

Read More