
Իսրայելի և Գազայի միջև հրթիռակոծությունը շարունակվել է
Իսրայելական բանակը վաղ առավոտյան շարունակել է հարվածները Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Գազայից հրեական պետության դեմ երեկվա հրթիռային հարձակման՝ հայտնել են երկրի բանակի մամուլի ծառայությունից։ Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ ևս հրթիռներ են արձակվել: Այսօր փոխադարձ հրթիռակոծության 5-րդ օրն է: Եգիպտոսը փորձում է միջնորդի դեր խաղալ հրադադարի հաստատման հարցում, սակայն դեռ ապարդյուն:…