ՌԴ և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել վրացական ավիաընկերությունների դեմ

ՌԴ և Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել վրացական ավիաընկերությունների դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը վերսկսելու դեպքում վրացական ավիաընկերությունները սկսեն սպասարկել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ինքնաթիռները: Այս մասին պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է վրացական Accent news պարբերականին: «Մի շարք արևմտյան պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, արգելել են ռուսական ավիաընկերությունների թռիչքներն իրենց օդային տարածքում։ Ռուսաստանի և Վրաստանի միջև…

Read More
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է Թուրքիա՝ հետևելու Կոնիայում անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» միջազգային զորավարժությունների ընթացքին: Զորավարժություններին ներգրավված են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողներն ու ավիացիոն միջոցները։ Մասնակցում են Թուրքիայի, Պակիստանի, ԱՄԷ-ի, Կատարի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ:

Read More
Ռուսաստանը Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում. Պեսկով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի գործառույթներ է իրականացնում և Հայաստանից ու Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի շփումները կողմերի հետ: «Ռուսաստանը կշարունակի իրականացնել եռակողմ փաստաթղթերով նախատեսված գործառույթները և կոչ է անում խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Կրեմլի…

Read More
Իրանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած տնտեսական պատվիրակությունը մեկնել է Սաուդյան Արաբիա։ ISNA գործակալության փոխանցմամբ՝ նախատեսված է երկկողմ հանդիպումներ անցկացնել Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ, ինչպես նաև մասնակցել և ելույթ ունենալ Իսլամական զարգացման բանկի միջոցառմանը:

Read More
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը աշխատում են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ուղղությամբ

Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը աշխատում են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ուղղությամբ

Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը աշխատանք են տանում «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի վրա՝ հայտնել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը: Նա նշել է, որ հարցն այժմ քննարկվում է երեք երկրների ղեկավարների մակարդակով, և նախագծում նախատեսվում է ներգրավել նաև մասնավոր հատվածին։ Իքբալի խոսքով՝ Հնդկաստանը պատրաստվում է ԵԱՏՄ դիտորդ դառնալ 2024 թվականին, և Հայաստանը…

Read More
Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 3 անձանց ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակելու դեպքի առթիվ

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 3 անձանց ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակելու դեպքի առթիվ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023 թ. մարտի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ճանկաթաղի դաշտ» կոչվող տեղամասի մերձակա հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից՝ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային զենքից նշված տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ…

Read More
Բլինքենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները. պետքարտուղարություն

Բլինքենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Read More
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում: «Մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները»,- նշել է Չավուշօղլուն՝ Անթալիայի օդանավակայանում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ հանդիպման…

Read More
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարց պետք է քննարկվի. ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարց պետք է քննարկվի. ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարցը պետք է քննարկման առարկա լինի, եթե մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար»,- նշված է…

Read More
Եվրախորհրդարանը Սերբիայից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին անդամակցելու համար

Եվրախորհրդարանը Սերբիայից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ԵՄ-ին անդամակցելու համար

Եվրախորհրդարանի անդամներն ընդունել են Եվրամիության և Սերբիայի հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որում հայտարարել են, որ անհնարին են համարում ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունները շարունակելը, քանի դեռ այն չի միացել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին: Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի՝ Եվրախորհրդարանի կայքում։ «Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ Սերբիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները պետք է առաջ ընթանան միայն այն դեպքում,…

Read More
Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը. Զախարովա

Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում նշել է, որ Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը։ «Անկեղծ ասած, Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետությունը դրա սահմաններից դուրս, տարակուսանք է առաջացնում: Մինչդեռ ՀԱՊԿ-ն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը, կազմակերպության անդամներն էլ ոչ միայն պատրաստ են լսելու այդ…

Read More
Վրաստանն արձագանքել է երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Պուտինի որոշմանը

Վրաստանն արձագանքել է երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Պուտինի որոշմանը

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մարդասիրական տեսանկյունից ողջունել է մայիսի 15-ից  Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ մուքտի արտոնագրի չեղարկման մասին նախագահ Պուտինի որոշումը: Նա պարզաբանել է, որ Ռուսաստանում միլիոնից ավելի վրացիներ են ապրում, որոնք Վրաստանում բնակվող հարազատներ, ընտանիքի անդամներ ունեն և սերտ կապերի մեջ են նրանց հետ: Ըստ նախարարի՝ վիզային ռեժիմի չեղարկումը  կպարզեցնի վրացի քաղաքացիների կենցաղային պայմանները: Նա…

Read More
Թուրքիան արդիականացնում է ադրբեջանական Սու-25 մարտական ինքնաթիռները

Թուրքիան արդիականացնում է ադրբեջանական Սու-25 մարտական ինքնաթիռները

Թուրքիայի նախագահին առընթեր պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Թուրքիան արդիականացնում է ադրբեջանական Սու-25 տիպի մարտական ​​ինքնաթիռները։ Նա նշել է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է սպառազինության որոշակի տեսակների ինտեգրման, ինտելեկտուալ համակարգերի ավելացման գործընթաց, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Read More
Ղրիմի Կոնգոյի տենդ է գրանցվել Ախալցխայում և Ասպինձեում

Ղրիմի Կոնգոյի տենդ է գրանցվել Ախալցխայում և Ասպինձեում

Ասպինձաում Ղրիմ-Կոնգո տենդի մեկ դեպք է գրանցվել: Հիվանդությունը հաստատվել է 45-ամյա կնոջ մոտ, այս տեղեկությունը հաստատում են Ասպինձայի հանրային առողջության կենտրոնից։ Նրանց խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, հիվանդը տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։ Ինչպես մեզ հայտնեցին պոլիկլինիկայում, նրա առողջական վիճակը բավարար է, և, հնարավոր է, վաղը նա դուրս գա կլինիկայից։ Ախալցխայում Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի…

Read More
Բայդենը չի բացառել օտարերկրյա այցերի չեղարկումը պետական պարտքի խնդրի պատճառով

Բայդենը չի բացառել օտարերկրյա այցերի չեղարկումը պետական պարտքի խնդրի պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է հրաժարվել օտարերկրյա այցերից, այդ թվում՝ G7-ի երկրների գագաթնաժողովին մասնակցելուց, եթե պետական պարտքի հետ կապված իրավիճակը չլուծվի: Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ ուղևորությունների չեղարկումն, այնուամենայնիվ, «քիչ հավանական է»: Ինչպես հաղորդվել է, պետական պարտքի շեմը բարձրացնելու խնդրի հարցով Բայդենի հանդիպումը ամերիկյան Կոնգրեսի առաջնորդների հետ ավարտվել է անարդյունք: Բանակցություններից…

Read More
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանն ավարտվել է չորս երկրի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մևլութ Չավուշօղլուի, Ֆեյսալ Միքդադի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը՝ Սիրիայի խաղաղ կարգավորման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Միքդադը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է բաց և կառուցողական երկխոսության Անկարայի հետ՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով։ Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել…

Read More
Վրաստանի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել

Վրաստանի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել

Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի և ուղիղ չվերթների վերացումը սադրանք է, որը մեծ մարտահրավեր է վրացական իշխանությունների համար։ Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, Վրաստանի կառավարությունը չի հասկանում, որ Ռուսաստանը երբեք զիջումներով չի պատասխանում կառավարության զիջումներին, այլ պատասխանում է այնպես, որ բարդացնում է իրավիճակը։ Ուստի նա կոչ է անում կառավարությանը դիրքորոշվել։ «Ես կոչ եմ անում կառավարությանը,…

Read More
Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը դիտավորյալ խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը. Արցախի ՄԻՊ

Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հագարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ…

Read More
Արևմուտքը «Վագներն» ընդգրկում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Արևմուտքը «Վագներն» ընդգրկում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է առաջիկա շաբաթներին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Միացյալ Թագավորության իշխանությունները երկու ամիս շարունակ իրավական հիմնավորումներ են պատրաստել «Վագներն» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու համար՝ «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու» նպատակով։ Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ արդեն քվեարկել…

Read More
Քվեարկեք Վրաստանի օգտին. Իրուն կերգի Եվրատեսիլում մայիսի 11-ին որպես 11 համարի տակ |

Քվեարկեք Վրաստանի օգտին. Իրուն կերգի Եվրատեսիլում մայիսի 11-ին որպես 11 համարի տակ |

Քվեարկեք Վրաստանի օգտին. Վրաստանի ներկայացուցիչ Իրուն մայիսի 11-ին ելույթ կունենա Եվրատեսիլ երգի մրցույթում որպես 11 համարի տակ: Եվրատեսիլի համերգը կմեկնարկի եվրոպական ժամանակով 21:00-ին, իսկ քվեարկությունը՝ 22:20-ին։ Վրաստանը չի կարող քվեարկել իր ներկայացուցչի օգտին, հետեւաբար արտերկրում ապրող վրացիների աջակցությունը շատ կարեւոր է։ Քվեարկությունը հնարավոր է միայն այն երկրներից, որոնք նշված են մայիսի 11-ին բեմում հայտնված պաստառի…

Read More
Ադրբեջանցիները ամբողջովին ավերել են Հադրութի 1932 թ. կառուցված գրադարանի շենքը

Ադրբեջանցիները ամբողջովին ավերել են Հադրութի 1932 թ. կառուցված գրադարանի շենքը

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այդ մասին «Արցախպրեսի» զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, որը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է: «Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասում է…

Read More
Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել մինչև 90 օր՝ առանց մուտքի արտոնագրի տրամադրման, ասվում է չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում, հայտնում է ТАСС -ը։ «Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստան և հեռանում Ռուսաստանից՝ առանց վիզա տրամադրելու՝ իրենց ինքնությունը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք Ռուսաստան են գալիս աշխատանքային…

Read More
Ուկրաինական ԱԹՍ-ները շարունակում են հայտնվել Ռուսաստանի տարածքում

Ուկրաինական ԱԹՍ-ները շարունակում են հայտնվել Ռուսաստանի տարածքում

Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում պարբերաբար հայտնվում են ուկրաինական օդուժի անօդաչու թռչող սարքեր: Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը ВКонтакте-ի իր էջում հայտնել է, որ Նովոօսկոլսկի շրջանի Օլխովատկա գյուղում պայթել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով վնասվել են երկու բնակելի շենք, գրադարանը, փոստային բաժանմունքը, բուժակա-մանկաբարձական կետն ու մեկ ավտոմեքենա։ Կուրսկի նահանգապետ Ռոման…

Read More
Հակահարձակման ձախողման դեպքում Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը. Կուլեբա

Հակահարձակման ձախողման դեպքում Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը. Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան չգիտի, թե ինչ արդյունքներ կունենա հակահարձակումը: Եթե այն անհաջող լինի, Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը: Համապատասխան հայտարարությամբ արտգործնախարարը հանդես է եկել Bild թերթի հետ հարցազրույցում: Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարը հերթական անգամ Բեռլինից պահանջել է ավելացնել ռազմական օգնությունը։ «Պատերազմում հաղթելու համար հարկավոր է զենք, զենք և դարձյալ զենք։ Գերմանիան դա ունի, և նրանից…

Read More
Ռուսաստանը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը |

Ռուսաստանը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը |

Ռուսաստանը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և վերացրել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի հանրապետություն թռիչքների արգելքը։ Այն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից։  

Read More
ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ մատակարարել. Politico
		10.05.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ մատակարարել. Politico 10.05.2023 . Միջազգային

ԱՄՆ իշխանությունները չեն նախատեսում հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին՝ Ուկրաինայի զինված ուժերին հեռահար հրթիռներ մատակարարելու հարցում։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը կշարունակի Կիևին Patriot համալիրներ, զինամթերք և զրահատեխնիկա մատակարարել։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Բրիտանիան Ուկրաինային պայման է առաջադրել՝ հեռահար հրթիռներն օգտագործել միայն երկրի ներսում գտնվող թիրախները խոցելու համար։ Մայիսի…

Read More
Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել լրագրողի ծեծի և զրպարտության համար

Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել լրագրողի ծեծի և զրպարտության համար

Նյու Յորքի դատարանն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել լրագրող Ջին Քերոլին ծեծելու և զրպարտելու համար, նա պետք է վճարի 5 միլիոն դոլար փոխհատուցում, հայտնել է Associated Press-ը։ Երդվյալ ատենակալները մերժել են Քերոլի պնդումները, թե Թրամփը բռնաբարել է իրեն 1996 թվականին, սակայն ընդունել են ոտնձգությունների փաստը, ինչպես նաև այն, որ նա արատավորել է…

Read More
ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պաշտպանում են դաշինքին Ուկրաինայի անդամակցության գաղափարը, ամբողջ հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Washington Post թերթում: Նրա խոսքով՝ դաշինքն աշխատում է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկիրը կարողանա խորհրդային ստանդարտներից անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտների: Ստոլտենբերգը նաև նշել է, որ դաշինքի երկրները…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

ԱՄՆ-ը Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել

ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են հատկացրել՝ ասված է Պենտագոնի հայտարարության մեջ: Փաթեթում, մասնավորապես, ներառված են հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք, արևմտյան ՀՕՊ արձակման կայանքների, հրթիռների և ռադիոտեղորոշիչ կայանների՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերի հետ ինտեգրման սարքավորումներ, անօդաչու ավիահամակարգերին հակազդելու զինամթերք, 155 մմ տրամաչափի հրետանային արկեր:

Read More
Վրաստանը և Պորտուգալիան պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել
		09.05.2023 . Միջազգային

Վրաստանը և Պորտուգալիան պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել 09.05.2023 . Միջազգային

Պորտուգալիայի պաշտպանության նախարար Էլենա Կարեյրասը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ է ստորագրել: Այս մասին հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են համատեղ ռազմական արտադրության ոլորտում համագործակցության, զորավարժություններին մասնակցության, կիբեռանվտանգության զարգացման հարցեր: Բուրչուլաձեն և Կարեյրասը կարևորել են վրացի և…

Read More