ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին ներկայացրել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին ներկայացրել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Նախարարի տեղակալը հատուկ խորհրդականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ հայատյացության հողի վրա իրականացվող…

Read More
Երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Վրաստանի նախագահին

Երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Վրաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր անսասան ուղին։ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ բարիդրացիական…

Read More
Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճ անցկացնելու կոչը
		26.05.2023 . Տարածաշրջան

Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճ անցկացնելու կոչը 26.05.2023 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Türk-ին և Kanal D-ին տված հարցազրույցում ծաղրել է ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճ անցկացնելու կոչերը։ Նա հրաժարվել է այդ առաջարկից՝ ընդգծելով, որ իրենք միմյանց հետ խոսելու ոչինչ չունեն։ «Հիմա նա ինձ հեռուստատեսություն է կանչում։ Ինչի՞ մասին ես խոսելու ինձ հետ։ Նա ոչ մի ձեռքբերում, տեսլական չունի»,- ասել…

Read More
Կրասնոդարի վրա անօդաչու սարքեր են հարձակվել

Կրասնոդարի վրա անօդաչու սարքեր են հարձակվել

Կրասնոդարը մայիսի 26-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Քաղաքի վրա գործել է հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն մեկ անօդաչու թռչող սարք պայթել է՝ բախվելով Մորսկայա փողոցում գտնվող գրասենյակային շենքին։ Օպերատիվ շտաբը հաստատել է քաղաքում տեղի ունեցած պայթյունը։ Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների ծառայությունը հրդեհ չի հայտնաբերել, սակայն արձանագրել է տանիքի և պատուհանների վնաս: Կրասնոդարի…

Read More
«Ռոսատոմն» աշխատում է «Նաիրիտ» գործարանի թափոնների վերացման նախագծի ուղղությամբ

«Ռոսատոմն» աշխատում է «Նաիրիտ» գործարանի թափոնների վերացման նախագծի ուղղությամբ

«Ռոսատոմը» սկսում է Երևանում փակված «Նաիրիտ» քիմիական գործարանի, որտեղ նախկինում կաուչուկ էր արտադրվում, թափոնների վերացման նախագծի աշխատանքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սարքավորումները և համապատասխան քիմիական թափոնները գտնվում են ծայրահեղ ռիսկային վթարային վիճակում։ Աշխատանքի առաջին գնահատումն արդեն արել ենք, այժմ ձեռնամուխ ենք լինում նախագծի ստեղծմանը»,- ասել է Լիխաչովը։…

Read More
Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ…

Read More
Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը

Ղազախստանը բացառել է ցանկացած միութենական պետության միանալու հնարավորությունը

Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին, որի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին՝ ուշադրություն հրավիրելով կառույցում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության վրա։ «Ինչ վերաբերում…

Read More
Իմ պաշտոնավարման օրոք Բաքվին և Երևանին հորդորել եմ հետ քաշել զորքերը սահմանից. Ֆիլիպ Ռիքեր

Իմ պաշտոնավարման օրոք Բաքվին և Երևանին հորդորել եմ հետ քաշել զորքերը սահմանից. Ֆիլիպ Ռիքեր

ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն: «Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց,…

Read More
Մոսկվայում ԼՂ հարցով բանակցությունները մեր ուշադրության կենտրոնում են. ԱՄՆ պետքարտուղարություն

Մոսկվայում ԼՂ հարցով բանակցությունները մեր ուշադրության կենտրոնում են. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվայում ընթացող ԼՂ հարցով բանակցություններն իրենց ուշադրության կենտրոնում են: Այդ հարցը շարունակում է մնալ առաջնային: Նա հիշեցրել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում, ապա՝ Բրյուսելում, և Սպիտակ տունն աջակցում է բանակցությունների շարունակմանը։ Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ երկու կողմերը համագործակցեն,…

Read More
Իրանն ու Հայաստանը համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ

Իրանն ու Հայաստանը համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ

Իրանն ու Հայաստանը «Արաքս-Մեղրի» համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն՝ հայտարարել է ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Զոհրե Բահրեբարը՝ փոխանցում է Fars գործակալությունը: Նրա խոսքով՝ ԱՏԳ-ն կներառի Իրանի հյուսիս-արևմուտքի Արևելյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգում գտնվող «Արաքս» ազատ առևտրաարդյունաբերական գոտին և Հայաստանի Մեղրի քաղաքը: Պաշտոնյան նշել է, որ նախագծի իրականացման համար արդեն բանակցություններ են անցկացվել Իրանում Հայաստանի դեսպան Արմեն…

Read More
Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ

Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ:  Հանդիպման մեկնարկին Պուտինը ողջունել է Ալիևի մասնակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և նշել, որ տարածաշրջանային համագործակցության մեծ ներուժ է տեսնում:  Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։

Read More
Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում Վաչիանի դպրոցում

Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում Վաչիանի դպրոցում

Ապրիլի 24-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցաէ Վրաստանի Անկախության օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որին մասնակցեցին  Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի և քաղաքապետարանի պաշտոնատար անձիք:Ներկա էին նաև Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը, դպրոցի մանկավարժները և ծնողները: Աշակերտները պետական և մայրենի լեզուներով հետաքրքիր և բազմաբնույթ ելույթներով հանդես եկան։ Գրական խոսքին, երգին ու պարին հաջորդեց Վրաստանի…

Read More
Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները

Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Երևանի, Մոսկվայի ու Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման հեռանկարին և «3+3» տարածաշրջանային հարթակի գործունեության կարևորությանը:

Read More
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Ալիև

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Ալիև

Լուրջ նախադրյալներ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այս մասին Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ իմ խոսքերում այդպիսի բաներ տեսնելու համար։ «Միջանցք» բառի օգտագործումը…

Read More
Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին, հիշեցրել Լաչինի միջանցքի արգելափակված լինելու մասին

Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին, հիշեցրել Լաչինի միջանցքի արգելափակված լինելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: «Իր ելույթում Ադրբեջանի նախագահն օգտագործել է մի արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործում են իրենց տարածքային նկրտումներն արդարացնելու համար։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին, որը պետք է մնար…

Read More
Արցախի ԱԳ նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Արցախի ԱԳ նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է Արցախի կառավարության մտահոգությունները Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից։  Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում…

Read More
Հայտարարություն
		25.05.2023 news Սամցխե-Ջավախք, Քաղաքական

Հայտարարություն 25.05.2023 news Սամցխե-Ջավախք, Քաղաքական

Ջավախքի մի քանի հկ-ների վերջերս տարածած հայտարարությունը խորը մտահոգության տեղիք տվեց։ Այն կոչ էր անում Հայաստանի խորհրդարանի խմբակցություններին՝ անվստահություն հայտնել Հայաստանի վարչապետին և կառավարությանը՝ դժգոհություն հայտնելով հայ-ադբեջանական բանակցային գործընթացի զարգացումներից։ Սա նաև Հայաստանի ներքին գործերին միջամտելու միտում ունի, որը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Արցախի ու Հայաստանի ապագան առաջին հերթին կախված է իր ժողովրդի…

Read More
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին հրավիրված են նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները. Պուտին

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին հրավիրված են նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները. Պուտին

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստին հրավիրված են նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև հայտնել է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահները նիստին կմասնակցեն տեսակապի միջոցով։

Read More
ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանը. Պուտին

ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանը. Պուտին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսական համագործակցության գլխավոր շահառուն է դարձել: «Ղազախստանի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի գլխավոր շահառուն Հայաստանն է։ Տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշն ունի Հայաստանը: Այն կազմում է 12,1 տոկոս: Սա, իհարկե, լուրջ թիվ է։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությունը»,- նշել…

Read More
Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա. Գալուզին

Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա. Գալուզին

Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են մտադիր կայուն և հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար»,- ասել է Գալուզինը, հավելել՝…

Read More
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը

Արիզոնայի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը

ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի նախագահը նաև կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի կառավարությանը, նպաստել հակամարտության լուծմանը։

Read More
Հայաստանը մեր դաշնակիցն է, և մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ. Շոյգու

Հայաստանը մեր դաշնակիցն է, և մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին: «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորը՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում՝ հատուկ կցանկանայի նշել ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և…

Read More
Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում: «Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունը պահպանում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր…

Read More
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: «Քննարկվել են Սիրիայի հարցով Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Մոսկվայում կայացած հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները: Հանդիպումից հետո աշխատանքներ…

Read More
Արցախում ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը
		25.05.2023 . Արցախ

Արցախում ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը 25.05.2023 . Արցախ

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 24-ին ավարտվել է հին կտրոնների տրամադրման գործընթացը: Ինչպես արդեն հայտարարվել է, քաղաքացիները դեռևս կարող են գնումներ կատարել հին կտրոնների միջոցով:   Նոր կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ. մանրամասները կներկայացվեն առաջիկա օրերին:

Read More
ՆԱՏՕ-ն մտահոգ է Մոսկվայի հետ ավիահաղորդակցության վերսկսմանը Վրաստանի դրական արձագանքի կապակցությամբ. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն մտահոգ է Մոսկվայի հետ ավիահաղորդակցության վերսկսմանը Վրաստանի դրական արձագանքի կապակցությամբ. Կոլոմինա

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: «Հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային մարտահրավերները։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և անվտանգության աճող մարտահրավերների ֆոնին պաշտպանության նախարարը շեշտել է Վրաստանի պաշտպանունակության բարձրացումը, կայունությունը, կիբեռպաշտպանության հնարավորությունները, ՆԱՏՕ-ի հետ համատեղելիությունը և խոսել է ՆԱՏՕ-ի…

Read More
Ուկրաինան հերքել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիի՝ ծանր վիրավորվելու մասին տեղեկությունը

Ուկրաինան հերքել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Զալուժնիի՝ ծանր վիրավորվելու մասին տեղեկությունը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մայիսի սկզբին Խերսոնի մերձակայքում գտնվող Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում գտնվող հրամանատարական կետի վրա Ռուսաստանի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով ստացել է գլխի վնասվածք և բազմաթիվ բեկորային վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը գանգուղեղային վիրահատության է ենթարկվել, նա…

Read More
«ԱԹԱ» դաշինքից «Զաֆեր» կուսակցությունը Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում պաշտպանելու է Քըլըչդարօղլուին

«ԱԹԱ» դաշինքից «Զաֆեր» կուսակցությունը Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում պաշտպանելու է Քըլըչդարօղլուին

Թուրքիայի «ԱԹԱ» դաշինքի անդամ «Զաֆեր» ազգայնական կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլում պաշտպանելու է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: «Թուրքիայի համար ամենասուր խնդիրներից մեկը 13 միլիոն անօրինական ներգաղթյալների և փախստականների արտաքսումն է: Մենք 11 միլիարդ դոլար ենք ծախսում նրանց պահելու համար: Պարոն Քըլըչդարօղլուն մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեց փախստականների արտաքսման կարևորությունը, և մենք…

Read More
Իրանը դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում

Իրանը դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում

Իրանը Սաուդյան Արաբիայում դեսպան է նշանակել՝ երկու պետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին պայմանավորվածությունների շրջանակում, հայտնել է Tasnim գործակալությունը։ Ըստ լրատվականի՝ Ալիրեզա Էնայաթին կդառնա Էր Ռիադում հանրապետության նոր դիվանագիտական ​​ներկայացուցիչը։ Press TV-ն էլ հաղորդել է, որ Էնայաթին նախկինում եղել է Քուվեյթում Իսլամական Հանրապետության դեսպանը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունում արտաքին գործերի նախարարի օգնականը և…

Read More
ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Լուիս Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Լուիս Բոնո

Մայիսի 24-ին կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հանդիպումը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների կառուցման մասին» համաձայնագրի նախագծի բանակցությունների ներկա վիճակը, այդ շրջանակում անցկացված վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները: Ջեյհուն Բայրամովը մեկ անգամ…

Read More