ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ մտադիր է պաշտոնը թողնել 2023 թվականի աշնանը՝ ժամկետի ավարտից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ մտադիր է պաշտոնը թողնել 2023 թվականի աշնանը՝ ժամկետի ավարտից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը երկուշաբթի հաստատել է, որ մտադիր է լքել պաշտոնը 2023 թվականի աշնանը՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո և չի ընդունի հոկտեմբերին նոր ժամկետի առաջարկը։ Այդ մասին նա հայտարարել է Կոպենհագենում կայացած ժողովրդավարության գագաթնաժողովում, գրում է Reuters-ը: Գլխավոր քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան իրեն փոխարինող «գերազանց իրավահաջորդի» գտնել։…

Read More
Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին Թվիթերում գրել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեն։ Նշվում է, որ հանդիպումը կայացել Է Բրյուսելում:

Read More
Թուրքիայում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ

Թուրքիայում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ

«Մայիսի 28-ին՝ կիրակի, Թուրքիայում տեղի կունենա նախագահի ընտրության երկորդ փուլը»,- թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Եները։ Նա պարզաբանել է, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած ընտրություններում նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, ինչի կապակցությամբ երկրում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։ Նրա խոսքով՝ քվեների 100 տոկոսի հաշվարկի արդյունքում…

Read More
«Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրը կիրականացվի Նինոծմինդայի 8 գյուղում

«Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագիրը կիրականացվի Նինոծմինդայի 8 գյուղում

«Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ձեռնարկվել է «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագրի իրականացումը: Ծրագրում ընդգրկված են  Նինոծմինդայի շրջանի ութ գյուղեր: Հանգամանորեն ուսումնասիրվելու են  այդ գյուղերի տոները, ծեսերը, սովորույթները: «Առաջիկայում կհրապարակենք գյուղերի ցանկը և կխնդրենք նաև ձեզ՝ տեղեկություններ տրամադրել այդ գյուղերի մասին»,- նշում են նախագիծն իրականացնողները։ Նրանց խոսքով՝ ուսումնասիրության նյութ են…

Read More
Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանը հստակ կատարում է իր բոլոր պարտավորությունները, չկա որևէ դեպք, որ որևէ մեկը խուսափի մեր երկրի միջոցով պատժամիջոցներից

Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանը հստակ կատարում է իր բոլոր պարտավորությունները, չկա որևէ դեպք, որ որևէ մեկը խուսափի մեր երկրի միջոցով պատժամիջոցներից

Վրաստանը հստակորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները միջազգային հանրության առջեւ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր չի եղել դեպք, որ որեւէ մեկը Վրաստանի միջոցով խուսափի պատժամիջոցներից։ «Սա մեր պարտավորությունն է մեր գործընկերների հանդեպ և միշտ կկատարվի։ Սա մեր պատասխանատվությունն է։ Ըստ այդմ, այս հարցում Վրաստանը շատ…

Read More
Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի ընտրությունները և տարածաշրջանային հարցեր

Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի ընտրությունները և տարածաշրջանային հարցեր

Հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Չավուշօղլուին, որ Թուրքիայում կայացած նախագահի և խորհրդարանի ընտրություններում Էրդողանն ու իշխող կուսակցությունը ստացել են ձայների մեծամասնությունը և վստահություն հայտնել, որ Թուրքիան էլ ավելի կհզորանա։ Արտգործնախարար Չավուշօղլուն էլ իր երախտագիտությունն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար։…

Read More
Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքն առաջատար դիրքերում է՝  քվեների 49,4%-ով

Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքն առաջատար դիրքերում է՝ քվեների 49,4%-ով

Թուրքիայում նախագահականի հետ միաժամանակ անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Արդյունքում՝ առաջատար է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած «Հանրապետական» ​​դաշինքը՝ ստանալով ձայների 49,4%-ը: Ըստ պետական ​​TRT հեռուստաալիքի՝ այն կստանա խորհրդարանի 600 մանդատից 321-ը՝ կազմելով մեծամասնություն։ Վերջին տվյալներով՝ ընդդիմադիր «Ժողովրդական» դաշինքը, որը գլխավորում է Քըլըչդարօղլուի «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, ստացել է ձայների 35,1%, 213 մանդատ խորհրդարանում։ Ըստ դիտորդների՝ սա…

Read More
Վրաստանը մի քանի ռուսական ավիաընկերություններից դիմումներ է ստացել դեպի հանրապետություն թռիչքներ իրականացնելու համար

Վրաստանը մի քանի ռուսական ավիաընկերություններից դիմումներ է ստացել դեպի հանրապետություն թռիչքներ իրականացնելու համար

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը երկուշաբթի հայտարարել է, որ ռուսական մի քանի ավիաընկերություններից հայտեր է ստացել երկու երկրի միջև կանոնավոր չվերթեր իրականացնելու համար, հաղորդում է Interfax-ը։ «Յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում կկայացվի ավիաընկերությունների կամ նրանց օդանավերի ներկա կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո՝ կապված սահմանված միջազգային պատժամիջոցների հետ: Թբիլիսին հաստատակամորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև…

Read More
Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին քվեարկել է Էրդողանի օգտին

Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին քվեարկել է Էրդողանի օգտին

Թուրքիայից դուրս բնակվող հանրապետության քաղաքացիների կեսից ավելին՝ 55,36%-ը, կիրակի կայացած Թուրքիայի նախագահի ընտրությունում աջակցել է երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Anadolu պետական ​​գործակալությունը՝ վկայակոչելով Բարձրագույն ընտրական խորհրդի տվյալները: Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է թուրքական սփյուռքի ներկայացուցիչների 41,26%-ը, ԱԹԱ դաշինքի թեկնածու Սինան Օղանը ստացել է 2,20%, իր…

Read More
Քաղաքացիական ավիացիայի գործակալություն. Վրաստանի հաստատուն դիրքորոշումն այն է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքները կիրականացվեն միայն ավիաընկերությունների և օդանավերի կողմից, որոնց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել

Քաղաքացիական ավիացիայի գործակալություն. Վրաստանի հաստատուն դիրքորոշումն այն է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքները կիրականացվեն միայն ավիաընկերությունների և օդանավերի կողմից, որոնց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել

Վրաստանի հաստատուն դիրքորոշումն է, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքները կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և օդանավերը, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, ասվում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ։ Նրանց զեկույցների համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված բոլոր դիմումները, ավիաընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը կենթարկվեն մանրամասն ուսումնասիրության և ստուգման տարբեր մեխանիզմներով՝ կապված պատժամիջոցների հետ։ «Քաղաքացիական…

Read More
Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներն ավտորիտար ռեժիմի շրջափակման մեջ են. Freedom House

Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներն ավտորիտար ռեժիմի շրջափակման մեջ են. Freedom House

Freedom House կազմակերպության կայքում աշխարհի ժողովրդավար ուժերին կոչ է արվում ավելի ակտիվ ու գործուն լինել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի շրջափակումից ազատելու հարցում: Հոդվածում նշվում է, որ 2020-ի հրադադարը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողեց ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և ռուս խաղաղապահների կասկածելի պաշտպանության տակ։ Այս տարի պայմաններն էլ ավելի են վատացել։ Նույնիսկ այն ժամանակ,…

Read More
Քվեաթերթիկների 100 տոկոս հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 49,35 տոկոսը

Քվեաթերթիկների 100 տոկոս հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 49,35 տոկոսը

Թուրքիայում կիրակի կայացած նախագահի ընտրության քվեաթերթիկների 100% հաշվարկից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Երկուշաբթի նման տվյալներ է հաղորդում պետական ​​TRT հեռուստաալիքը։ Աջակողմյան «Ալյանս ԱԹԱ» դաշինքից երրորդ թեկնածու Սինան Օղանը ստացել է 5,22 տոկոս, իսկ թեկնածու Մուհարեմ Ինջեն, որը հանել էր…

Read More
ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան մեկնաբանել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը: «Ոգեշնչող նորություններ հինգերորդ հանդիպումից: Եվրամիության նախագահը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին, ինչը հետևել է անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների բանակցություններին: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»: Այդ մասին…

Read More
Մոլդովան մտադիր դուրս գալ է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից
		15.05.2023 . Միջազգային

Մոլդովան մտադիր դուրս գալ է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից 15.05.2023 . Միջազգային

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն երկուշաբթի հայտարարել է, որ հանրապետությունը որոշել է սկսել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու ընթացակարգը, գրում է ՏԱՍՍ-ը: «Որոշել եմ նախաձեռնել Մոլդովայի Հանրապետության՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրից դուրս գալու գործընթացը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Գրոսուն՝ ԱՊՀ կառույցներն անվանելով «անօգտակար»՝ հանրապետության համար։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել…

Read More
Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին

Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին

Թուրքիայում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին։ Թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հաշվվել է ընտրատեղամասերի ավելի քան 98 տոկոսը։ Ներկայում առկա տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ունի 49,24 տոկոս։ Նա հավաքել է ավելի քան 26 միլիոն ձայն։ Միևնույն ժամանակ, Էրդողանը պարտվում է երեք խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում։…

Read More
Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 95.4 տոկոսը. Էրդոողանն ունի 49.76 տոկոս ձայն

Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 95.4 տոկոսը. Էրդոողանն ունի 49.76 տոկոս ձայն

Թուրքիայում մշակվել է նախագահի և խորհրդարանի ընտրությունների քվեաթերթիկների 95.4 տոկոսը։ Պատկերը հետևյալն է. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49.76 տոկոսը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.49 տոկոսը։ Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր…

Read More
Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել
		15.05.2023 . Տարածաշրջան

Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել 15.05.2023 . Տարածաշրջան

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել։ Քվեաթերթիկների 85 տոկոսը մշակելու արդյունքում գործող նախագահը հավաքել է ձայների 50.27 տոկոսը, ընդդիմադիր թեկնածուն՝ 43.93 տոկոսը։ Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական…

Read More
«Քարերը հայերեն են խոսում». հայ փախստականների ու բռնի տեղահանվածների պահանջն ու պետության քայլերը

«Քարերը հայերեն են խոսում». հայ փախստականների ու բռնի տեղահանվածների պահանջն ու պետության քայլերը

Փախստականների հարցի շահարկման ճակատում Ադրբեջանը շարունակում է ակտիվ գործունեությունը՝ հրաժարվելով ընդունել սեփական երկրում հայերի նկատմամբ էթնիկ զտումների արյունոտ պատմություններն ու հիմա էլ Արցախում նույն քաղաքականության շարունակությունը: Իսկ ինչ է արել Հայաստանը՝ աշխարհին ապացուցելու համար, որ այստեղից հեռացած ադրբեջանցիները չեն հալածվել, հակառակը՝ մեր հայրենակիցներն են հազիվ փրկվել նրանց երկրում: 80-ականներին Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումների պատճառով այդ…

Read More
Ընտրախախտումներ, ծեծկռտուք, գումարի բացահայտ բաժանում. Թուրքիայում նախագահ և խորհրդարան են ընտրում

Ընտրախախտումներ, ծեծկռտուք, գումարի բացահայտ բաժանում. Թուրքիայում նախագահ և խորհրդարան են ընտրում

Թուրքիայում այսօր արտահերթ ընտրություններ էին: Հունիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրությունները տեղափոխվեցին մայիս, ու այդ որոշմանը չխանգարեց անգամ փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժը: Արտահերթ անցկացվեցին նաև նախորդ ընտրությունները՝ 2018-ին՝ 2019-ի փոխարեն: Թեև, անցյալ տարի Էրդողանը դեռ հայտարարում էր, որ 2023-ին սահմանված ժամանակում կընտրեն նախագահ ու խորհրդարան, այդ որոշումը հընթացս փոխվեց: Մեկ ամսով ընտրությունն առաջ բերելու…

Read More
Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները
		14.05.2023 Sona Tonakanian Ադրբեջան, Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Մշակույթ, Սպորտ

Անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները 14.05.2023 Sona Tonakanian Ադրբեջան, Ախալքալաք, Արցախ, Լրահոս, Մշակույթ, Սպորտ

Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները։

Read More
Թուրքիայի ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայի ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայում ավարտվել է նախագահի և խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17։00-ին։   Հիշեցնենք, որ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ…

Read More
Շվեդիան դարձավ Եվրատեսիլ 2023-ի հաղթող |

Շվեդիան դարձավ Եվրատեսիլ 2023-ի հաղթող |

Եվրատեսիլ 2023-ի հաղթողը հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում կայացած եզրափակիչ համերգին։ Հաղթող երկիր է ճանաչվել Շվեդիան՝ Loreen-ը Tattoo երգով, որն ընդհանուր առմամբ ստացել է 583 միավոր։ Ուստի այս երկիրը լինելու է հաջորդ Եվրատեսիլի հյուրընկալողը։ Նշենք, որ Լորենը երկրորդ անգամ է դարձել Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող։ Նա իր առաջին հաղթանակը տարավ Եվրատեսիլում 2012 թվականին։ Վրաստանից ժյուրիի…

Read More
Ճապոնիան կարևորում է Եվրամիության երկրների հետ համագործակցությունը. Հայասի

Ճապոնիան կարևորում է Եվրամիության երկրների հետ համագործակցությունը. Հայասի

Ճապոնիան հույժ կարևոր է համարում Եվրամիության և մյուս համախոհ երկրների հետ համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայասին՝ Ստոկհոլմում անցկացված «Եվրամիություն-Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» համաժողովի ելույթում: «Չինաստանը շարունակում է Հարավչինական և Արևելաչինական ծովերում ստատուս-քվոն միակողմանիորեն ուժով փոխելու փորձերը։ Պեկինը նաև մեծացնում է ռազմական ակտիվությունը Թայվանի շրջանում։ Չինաստանն ու Ռուսաստանը…

Read More
Մատարելլան և Մելոնին Զելենսկու հետ հանդիպմանը լիակատար աջակցություն են հայտնել Ուկրաինային

Մատարելլան և Մելոնին Զելենսկու հետ հանդիպմանը լիակատար աջակցություն են հայտնել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Հռոմում ընդունել են Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և վարչապետ Ջորջիա Մելոնին: Հանդիպման ընթացքում Մատարելլան լիակատար աջակցություն է հայտնել Զելենսկուն, վերջինս շնորհակալություն է հայտնել Իտալիայի ցուցաբերած աջակցության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ուկրաինացիներին ջերմորեն ընդունելու համար։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մարդասիրական օգնության համար»,- ասել է Զելենսկին: Նա երկու երկրների միջև…

Read More
Աշխարհի միլիարդատերերի քանակով առաջատար քաղաքը Նյու Յորքն է

Աշխարհի միլիարդատերերի քանակով առաջատար քաղաքը Նյու Յորքն է

Աշխարհում ամենահարուստ մարդկանց կուտակումը Նյու Յորքում է: Այնտեղ 101 միլիարդատեր կա, իսկ ամենահարուստը նրանցից Մայքլ Բլումբերգն է՝ 94.5 մլրդ դոլարով: Forbes հանդեսը հրապարակել է ամենաշատ միլիարդատեր բնակիչներ ունեցող 11 քաղաքների ցանկը: Ընդհանուր առմամբ, դրանցում ապրում է 487 միլիարդատեր, որոնց կարողությունը գերազանցում է 2.8 տրլն դոլարը: Երկրորդ տեղում Հոնկնոգն է՝ 70 միլիարդատերով: 68 միլիարդատերով երրորդը Պեկինն…

Read More
Բրյանսկի շրջանում Սու-34 է կործանվել

Բրյանսկի շրջանում Սու-34 է կործանվել

Բրյանսկի շրջանում Սու-34 է կործանվել՝ հայտնում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները։ Հաղորդագրության համաձայն՝ կործանիչն ընկել է ուկրաինական սահմանից ոչ հեռու, վթարի հանգամանքները պարզվում են։ Ավելի վաղ Բրյանսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները զոհվել են։ Նախնական վարկածով՝ պատճառը շարժիչի անսարքությունն է: Լրատվամիջոցները գրում են, որ ռուսական կողմն այժմ փորձում է պարզել՝ ում է պատկանել ուղղաթիռը:…

Read More
Չավուշօղլուն դատապարտել է Ռուսաստանի վերաբերյալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները

Չավուշօղլուն դատապարտել է Ռուսաստանի վերաբերյալ Քըլըչդարօղլուի հայտարարությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, որ ընտրություններում հաղթանակի դեպքում իր թիմը կմիանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և առաջնահերթությունը կտա արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը: Չավուշօղլուի խոսքով՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն, անկասկած, չեն փոխհատուցի Թուրքիայի կորուստները, եթե Քըլըչդարօղլուի հայտարարությունների ֆոնին Ռուսաստանից հանրապետություն զբոսաշրջային հոսքը պակասի: «Մայիսին…

Read More
Զելենսկին Իտալիայի իշխանությունների հետ կքննարկի Կիևին զենքի մատակարարումների հարցը

Զելենսկին Իտալիայի իշխանությունների հետ կքննարկի Կիևին զենքի մատակարարումների հարցը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ: Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ օդանավակայանում նրան դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին: Զելենսկին հաստատել է, որ Հռոմ այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, վարչապետ Ջորջա Մելոնիի, ինչպես նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ուկրաինայի նախագահը նախատեսում է Իտալիայի իշխանությունների հետ քննարկել…

Read More
Եվրոպական խորհուրդը ներկայացրել է Փաշինյանի և Ալիևի հետ Միշելի հանդիպումների ժամանակացույցը

Եվրոպական խորհուրդը ներկայացրել է Փաշինյանի և Ալիևի հետ Միշելի հանդիպումների ժամանակացույցը

Եվրոպական խորհուրդը ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումների ժամանակացույցը։ Մասնավորապես, նշվում է, որ այսօր՝ մայիսի 13-ին, Երևանի ժամանակով 21:00-ին, տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Մայիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 11․00-ին, նշանակված է Միշելի հանդիպումը Ալիևի հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների…

Read More