
Ղարիբաշվիլին և Ջաբբարովը քննարկել են Բաքվի և Թբիլիսիի տնտեսական նախագծերը
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովն ուրբաթ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր։ «Կողմերը դիտարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները: Նշվել է քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման կարևորությունը»,- հաղորդում է Վրաստանի կառավարությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Ադրբեջանը և Վրաստանը հաջողությամբ…