Հարավային Աֆրիկայի իշխանությունները վախենում են BRICS-ի գագաթնաժողովին Պուտինի ժամանումից

Հարավային Աֆրիկայի իշխանությունները վախենում են BRICS-ի գագաթնաժողովին Պուտինի ժամանումից

Օգոստոսի 22-24-ը Հարավային Աֆրիկայում տեղի կունենա BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) ղեկավարների հանդիպումը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը մտավախություն ունի, որ նախագահ Պուտինը կպնդի BRICS-ի գագաթնաժողովին անձնական մասնակցությունը: Այս մասին հայտնում է հարավաֆրիկյան The Sunday Times թերթը։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարի հնարավոր ժամանումը երկիրը դժվար կացության մեջ կդնի՝ պայմանավորված Պուտինին ձերբակալելու Միջազգային…

Read More
Ալիևը ՌԴ նախագահի օգնականի հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
		12.06.2023 . Միջազգային

Ալիևը ՌԴ նախագահի օգնականի հետ քննարկել է տրանսպորտի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր 12.06.2023 . Միջազգային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինին՝ նրա հետ քննարկելով համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Բացի այդ, Ալիևն ու Լևիտինը մտքեր են փոխանակել Ադրբեջանում ժամանակակից նավաշինության հնարավորություններն օգտագործելու, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու, բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու, Ադրբեջանի տարածքում համապատասխան ենթակառուցվածքներն օգտագործելու, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և «Հյուսիս-հարավ» առևտրաարդյունաբերական համալիրի միջոցով Ադրբեջանի տարածքով…

Read More
Իրանը դրական է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը. Քանանի

Իրանը դրական է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը. Քանանի

Պատասխանելով Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև ռազմածովային դաշինք ստեղծելու մասին շրջանառվող լուրերին՝ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը, ըստ որի տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ուժերի առկայությունը խաթարում է անվտանգությունը։ Անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններին՝ խոսնակը հայտնել է․ «Բարեբախտաբար, երկու երկրի…

Read More
8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը վերադարձել է Արցախ՝ խաղաղապահների ուղեկցությամբ

8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը վերադարձել է Արցախ՝ խաղաղապահների ուղեկցությամբ

Այսօր՝ հունիսի 12-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։    Ինչպես հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 6 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։   Շրջափակման ողջ ընթացքում…

Read More
Չեռնոգորիայի խորհրդարանի ընտրությունում հաղթում են ԵՄ անդամակցության կողմնակիցները

Չեռնոգորիայի խորհրդարանի ընտրությունում հաղթում են ԵՄ անդամակցության կողմնակիցները

Ընդամենը մեկ տարի առաջ ստեղծված «Եվրոպան՝ հիմա» կուսակցությունը, որը հանդես է գալիս Չեռնոգորիայի՝ Եվրամիությանն անդամակցելու օգտին, հայտարարել է իր հաղթանակի մասին՝ երկրում կիրակի կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունում։ Նախնական տվյալներով՝ այն ստացել է ձայների մոտ 26%-ը, հայտնում է Associated Press-ը: Ձայների 23 տոկոսով երկրորդ տեղում «Միասին՝ ապագայի համար, որը ձեզ է պատկանում» դաշինքն է՝ Չեռնոգորիայի սոցիալիստների ձախ…

Read More
Վրաստանում կարգելվի մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը

Վրաստանում կարգելվի մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը

Վրաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում Եվրո-5 ստանդարտին չհամապատասխանող մեքենաների ներմուծման նկատմամբ: «Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը երկիր կսահմանափակվի»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Վարչապետի խոսքով՝ որոշումը չի ազդի հանրապետությունում արդեն գտնվող ավտոմեքենաների, ինչպես նաև այն մեքենաների վրա, որոնք…

Read More
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակումը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակումը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս շարունակվող արգելափակումը՝ գրառում կատարելով թվիթերյան իր միկրոբլոգում:    «Արդեն 6 ամիս է՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակված է՝ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խիստ սահմանափակումներով, ինչը վնասակար ազդեցություն ունի 30.000 երեխայի և 9000 հաշմանդամություն ունեցող անձի վրա: Եվ այս ամենը՝ չնայած Արդարադատության միջազգային…

Read More
Քննարկվում է երկկողմ լարվածությունը թուլացնելու խնդիրը. Քանանին՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին

Քննարկվում է երկկողմ լարվածությունը թուլացնելու խնդիրը. Քանանին՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումներին և երկու երկրի արտգործնախարարների շփումներին: Նա նշել է․ «Երկու երկրի ԱԳ նախարարների միջև տարբեր հաճախականությամբ չորս տարբեր քննարկումներ են անցկացվել։ Դրանց վերջին փուլում համաձայնություն է ձեռք բերվել որոշ գործնական քայլերի շուրջ, այդ թվում՝ երկու երկրի միջև տեխնիկական պատվիրակությունների…

Read More
Արցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 133 միավոր ռազմամթերք

Արցախում սակրավորները հայտնաբերել են շուրջ 133 միավոր ռազմամթերք

2023 թվականի հունիսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 848 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 29-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:   Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 5 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:…

Read More
ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները ազդանշան են Ռուսաստանին. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները ազդանշան են Ռուսաստանին. ԶԼՄ-ներ

Հունիսի 12-ին Գերմանիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի Air Defender զորավարժությունները, որոնք սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշորն են: Այս մասին հայտնել են РИА Новости-ի հետ հարցազրույցի մասնակից փորձագետները։ Air Defender-ն ազդանշան է Ռուսաստանին Ուկրաինայում շարունակվող հակամարտությունում, գրում է գերմանական Bild թերթը։ Ռուսական և արևմտյան փորձագետների կարծիքով՝ զորավարժությունների մասշտաբները գերազանցում են անցած բոլոր զորավարժությունները և, միանշանակ,…

Read More
Աննախադեպ ջրհեղեղ Անկարայում

Աննախադեպ ջրհեղեղ Անկարայում

Նախօրեին ինտենսիվ տեղատարափ անձրևների հետևանքով Թուրքիայի մայրաքաղաքի փողոցները վերածվել են գետերի, հեղեղվել են մեքենաներն ու տները: Տեղի բնակիչները տարերքի մասշտաբներն աննախադեպ են համարում, գրում է Euronews-ը։ Ըստ օդերևութաբանների՝ երկուշաբթի իրավիճակը կարող է վատթարանալ, հորդառատ անձրևները կրկին կհասնեն Անատոլիական թերակղզու արևմտյան շրջան և կշարունակվեն ամբողջ օրը: Առավել տուժել են Անկարայի այն տարածքները, որոնք գտնվում են ցածրադիր…

Read More
Մահացել Է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

Մահացել Է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

87 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» (Forza Italia) կուսակցության հիմնադիր Սիլվիո Բեռլուսկոնին, հաղորդում Է Corriere della Sera-ն: Պարբերականի տվյալներով ՝ քաղաքական գործիչը մահացել է Միլանի Սան Ռաֆֆայելե հիվանդանոցում։ Ապրիլին Իտալիայի նախկին վարչապետի մոտ լեյկեմիա էր ախտորոշվել:

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան և բուժված անձինք վերադարձել Արցախ
		12.06.2023 . Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբ միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան և բուժված անձինք վերադարձել Արցախ 12.06.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 10-ին (շաբաթ օրը) Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են…

Read More
Թուրքիայի նախագահը սկսում է իր արտասահմանյան այցերը

Թուրքիայի նախագահը սկսում է իր արտասահմանյան այցերը

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր՝ հունիսի 12-ին, այցելելու է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս՝ մեկնարկելով իր արտասահմանյան այցերը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա հանդիպելու է նախագահ Էրսին Թաթարի հետ, հանդես կգա հայտարարություններով Կիպրոսի հարցով և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ Հունիսի 13-ին Էրդողանն այցելելու է Ադրբեջան, հանդիպելու է նախագահ Ալիևի հետ։ Երկու ղեկավարները…

Read More