ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են. Լուկաշենկո

ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են. Լուկաշենկո

ՀԱՊԿ-ի համար այժմ բարդ ժամանակներ են, ինչը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում՝ խաղաղության պահպանման համար, Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ խնդիրների լուծումը ձախողելու համար կազմակերպության հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են։ «Օրինակ՝ Ղրղզստանը վաղուց է խնդրում օգնել…

Read More
Գալիս եմ հաղթելու եւ գոտին տանելու իմ երկիր. Նաիր Մելիքյան (video)

Գալիս եմ հաղթելու եւ գոտին տանելու իմ երկիր. Նաիր Մելիքյան (video)

Հուլիսի 7-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում Նաիր Մելիքյանը կպայքարի FFC մրցաշարում գոտու համար: Նրա հակառակորդը Պերուն ներկայացնող Ռուդի Գավիդիան: «Ռուդի, գալիս եմ հաղթելու և գոտին տանելու իմ երկիր։ Աստծո կամքով։ Փառք տեր Հիսուս Քրիստոսին»,- ֆբ հրապարակման մեջ նշում է Նաիր Մելիքյանը։

Read More
Ախալքալաքի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի Օլիմպիական խաղերին

Ախալքալաքի բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպայի Օլիմպիական խաղերին

2023 թվականի Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումները տեղի կունենան Լեհաստանի Նովի Տարգ քաղաքում հունիսի 22-ից հուլիսի 2-ը, Վրաստանի բռնցքամարտի հավաքականից խաղերին մասնակցելու են մեկնել 7 տղա եւ 1 աղջիկ, 2 բռնցքամարտիկ՝ Եվրոպայի գործող չեմպիոն Արտյուշ Գոմցյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արտյոմ Յորդանյանը Ախալքալաքի մարզական համալիրի բռնցքամարտիկներ են, նրանց անձնական մարզիչը Ախալքալաքի մարզական համալիրի տնօրեն, Վրաստանի վաստակավոր մարզիչ…

Read More
Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը
		20.06.2023 . Միջազգային

Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը 20.06.2023 . Միջազգային

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները հունիսի 20-ին Աստանայում հանդիպում են ունեցել, քննարկել են Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզի տարրերը՝ պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի հետ համատեղ: Այս մասին ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բոլոր միջոցառումները կանցկացվեն մայիսին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների…

Read More
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են պարենային անվտանգության ու տնտեսության աշխատանքի հետ կապված հարցեր

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են պարենային անվտանգության ու տնտեսության աշխատանքի հետ կապված հարցեր

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես հանդես…

Read More
Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունը կշարունակվի ևս 3 օր

Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունը կշարունակվի ևս 3 օր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ներկա են եղել «Օդային պաշտպան 2023» լայնածավալ զորավարժություններին։ Նրանք Շլեզվիգ-Հոլշտայնում գտնվող ավիաբազայում հետևել են վարժանքների ընթացքին, սպառազինության համակարգերի ցուցադրությանը, շփվել զինծառայողների հետ: Զորավարժությունները կշարունակվեն ևս 3 օր: ՆԱՏՕ-ն սկսել է իր պատմության մեջ ռազմաօդային ուժերի տեղակայման ամենախոշոր զորավարժությունները, որոնց մասնակցում է 250 ռազմական ինքնաթիռ,…

Read More
Աստանայում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականը և Թուրքիայի փոխարտգործնախարարը

Աստանայում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդականը և Թուրքիայի փոխարտգործնախարարը

Աստանայում Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների քառակողմ հանդիպման շրջանակում Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հետ՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Անկարա-Դամասկոս հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանն ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը հարգելու…

Read More
Ախալքալաքում կանցկացվի երաժշտական ​​երեկո

Ախալքալաքում կանցկացվի երաժշտական ​​երեկո

Հունիսի 25-ին Ախալքալաքում կանցկացվի երաժշտական ​​երեկո: Սկիզբը՝ 19։00-ին: Ծրագրում՝19:00 — 22:00 Ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք.19:00 — 22:00 Հեքիաթային հերոսներ և զվարճալի խաղեր19:00 22:00 Փրփուր շոու: Երեկոն կնշանավորեն երաժշտությամբ՝ «Շվիդկացա» անսամբլը և Mix2ra խումբը։  

Read More
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստից հետո այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Շուշիում ընթացող մարտերի վերաբերյալ Գլխավոր շտաբի պետն իրեն հակասական տեղեկություններ է հաղորդել: «Այդ…

Read More
Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ են իրականացնում
		20.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ են իրականացնում 20.06.2023 . Տարածաշրջան

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգի համատեղ նախագիծը՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը: Նրա խոսքով՝ այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։ «Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը»,- նշել է…

Read More
Սուդանը մոտ 1.5 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն կստանա

Սուդանը մոտ 1.5 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն կստանա

Միջազգային դոնորները խոստացել են մոտ 1,5 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Սուդանին և տարածաշրջանին՝ արձագանքելով ՄԱԿ-ի կոչին՝ ավելացնելու օգնությունը շարունակվող հակամարտության ֆոնին, որի պատճառով մոտ 2,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Գերմանիան, մասնավորապես, նախատեսում է տրամադրել 200 մլն եվրո, Միացյալ Նահանգները՝ 171 մլն դոլար, իսկ Կատարը՝ 50 մլն դոլար: Սուդանի բանակի և…

Read More
Հակահարձակման ընթացքում ուկրաինական ուժերը դիրքեր չեն կորցրել, ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել․ Զելենսկի
		20.06.2023 . Միջազգային

Հակահարձակման ընթացքում ուկրաինական ուժերը դիրքեր չեն կորցրել, ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել․ Զելենսկի 20.06.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հակահարձակման ընթացքում դիրքեր չեն կորցրել, մինչդեռ ռուսական ուժերը զգալի կորուստներ են կրել: «Որոշ հատվածներում մեր ուժերը առաջ են շարժվում, որոշ հատվածներում դիմադրում հակառակորդի հարձակումներին»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ ներկայումս ռուսական կողմի վրա բավական մեծ ճնշում է գործադրվում:

Read More
Հնդկաստանի վարչապետը ԱՄՆ-ում կհանդիպի Ջո Բայդենի հետ

Հնդկաստանի վարչապետը ԱՄՆ-ում կհանդիպի Ջո Բայդենի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ։ Մոդին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Երեկ Նյու Դելիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Մոդին նախկինում վեց անգամ այցելել է Միացյալ Նահանգներ և՛ երկկողմ հանդիպումների,…

Read More
Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով 20-րդ բանակցությունները

Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով 20-րդ բանակցությունները

Աստանայում մեկնարկել են Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների 20-րդ բանակցությունները՝ հայտնում են լրատվամիջոցները: Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած պատվիրակությունը, Թուրքիան՝ փոխարտգործնախարար Բուրակ Աքչափարի, Իրանը՝ արտգործնախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասքեր Հաջիի։ Հանդիպումներին մասնակցում են նաև Սիրիայի կառավարության փոխարտգործնախարար Այման Սուսայի գլխավորած պատվիրակությունը և սիրիական ընդդիմության պատվիրակությունը՝ Ահմեդ Թումանի գլխավորությամբ:

Read More
ՉԺՀ-ն պատրաստ է միավորել ջանքերը աֆրիկյան երկրների հետ՝ Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու համար․ ԱԳՆ խոսնակ
		20.06.2023 . Միջազգային

ՉԺՀ-ն պատրաստ է միավորել ջանքերը աֆրիկյան երկրների հետ՝ Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու համար․ ԱԳՆ խոսնակ 20.06.2023 . Միջազգային

Չինաստանի իշխանությունները պատրաստ են միավորել ջանքերը Աֆրիկայի երկրների և այլ պետությունների հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու համար` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Ուկրաինայում խաղաղ կարգավորման աֆրիկյան ծրագրին է անդրադարձել նաև արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։ Նրա խոսքով՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բանակցություններն Աֆրիկայի երկրների ղեկավարների հետ, որոնք Կիևում ներկայացրին հակամարտության խաղաղ կարգավորման իրենց…

Read More
ՀԱՊԿ-ին Հայաստանի ներկայացրած պահանջները հիմնավոր են․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ին Հայաստանի ներկայացրած պահանջները հիմնավոր են․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ի համար այժմ բարդ ժամանակներ են, որոնք պահանջում են ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում՝ խաղաղությունը պահպանելու համար: Այս մասին Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Գնահատական տալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ խնդիրների լուծումը ձախողելու համար կազմակերպության հասցեին հնչող քննադատությունները երբեմն տեղին են։ «Օրինակ՝ Ղրղզստանը վաղուց…

Read More
Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել, որոնց մասնակցել են Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ընդգծել տնտեսական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին,…

Read More
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումներ

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումներ

Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները՝ հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 19-20-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Read More