Կարճվել է «Վագների» դեմ հարուցված քրեական գործը

Կարճվել է «Վագների» դեմ հարուցված քրեական գործը

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի գլխավորած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դեմ հարուցված ռազմական ապստամբության փաստով քրեական գործը կարճվել է: «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունում հունիսի 23-ին ՌԴ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով զինված ապստամբության փաստով հարուցված քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ին ապստամբության մասնակիցները դադարեցրել են հանցագործությանն ուղղակիորեն…

Read More
Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այն անցկացվել է Ջորջ Շուլցի անվան Արտաքին կապերի ազգային ուսումնական կենտրոնում, փակ դռների հետևում: Նշենք, որ բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Հիմնական թեման խաղաղության պայմանագիրն է։

Read More
ԱՄՆ-ում կայացել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը

ԱՄՆ-ում կայացել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը

Այսօր Վաշինգտոնում տեղի է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարը բարձրացրել է չլուծված հարցեր, որոնց լուծումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ «Վերահաստատվել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։

Read More
Լուկաշենկոն հաստատել է Պրիգոժինի տեղափոխումը Բելառուս

Լուկաշենկոն հաստատել է Պրիգոժինի տեղափոխումը Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ այսօր հանրապետություն է ժամանել «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ «Անվտանգության երաշխիքները, ինչպես երեկ խոստացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տրամադրվել են։ Այո, իսկապես, նա այսօր Բելառուսում է»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։ Լուկաշենկոն համաձայն է, որ այնպիսի ստորաբաժանում, ինչպիսին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն է, չի…

Read More
Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից
		27.06.2023 . Միջազգային

Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից 27.06.2023 . Միջազգային

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի օրենսդրության և պետական ​​շինարարության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը հայտնել է, որ Պետդուման մասնավոր ռազմական ընկերություններին զրկել է բանտարկյալներ հավաքագրելու հնարավորությունից՝ գրում է «Ինտերֆաքս»-ը։ Պատգամավորը պարզաբանել է, որ այսուհետ դատապարտյալները կարող են պայմանագրեր կնքել միայն ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Կրեմլի պաշտոնական կայքն էլ հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մասնակցել…

Read More
Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, Եվրոպական խորհրդարանը նույնպես, և մենք չենք լռելու. Լուազո

Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, Եվրոպական խորհրդարանը նույնպես, և մենք չենք լռելու. Լուազո

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը Twitter-ում գրել է. «Վիրավորանքներն ու սպառնալիքները վկայում են փաստարկների թուլության մասին: Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, Եվրոպական խորհրդարանը նույնպես, և մենք չենք լռելու»։

Read More
Ռուսաստանը պետք է պայմանագրային բանակ ստեղծի. Սլուցկի

Ռուսաստանը պետք է պայմանագրային բանակ ստեղծի. Սլուցկի

Պատգամավոր Լեոնիդ Սլուցկին, որը 16-ամսյա պատերազմի սկզբում մասնակցել Է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին, հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է ստեղծել պայմանագրային բանակ՝ բաղկացած առնվազն յոթ միլիոն զինծառայողից և քաղաքացիական անձնակազմից՝ ի լրումն ներկայիս ժամկետային ծառայության բանակի: «Երկրին պետք չեն մասնավոր ռազմական ընկերություններ»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը և նշել, որ «Կանոնավոր բանակում խնդիրներ կան, բայց…

Read More
Բրազիլիան և զարգացող երկրները չեն աջակցել Զելենսկու՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևին»

Բրազիլիան և զարգացող երկրները չեն աջակցել Զելենսկու՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևին»

Բրազիլիան և զարգացող երկրները չեն աջակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ հակամարտությունը լուծելուն ուղղված «խաղաղության բանաձևին»: Այդ մասին հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի վարչակազմի աղբյուրը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմը մասնակցել է Կոպենհագենում կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունիսի 24-ին։ Արևմտյան երկրները…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի գործարանի ուղղությամբ. ՊՆ
		27.06.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի գործարանի ուղղությամբ. ՊՆ 27.06.2023 . Տարածաշրջան

Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Read More
«Վագները» պատրաստվում է ծանր զինտեխնիկան փոխանցել պաշտպանության նախարարությանը

«Վագները» պատրաստվում է ծանր զինտեխնիկան փոխանցել պաշտպանության նախարարությանը

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում «Վագների» «ծանր զինտեխնիկան» Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ակտիվ ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- հայտնում է РИА Новости-ն: Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում Վագների զինվորները գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե, իբր, ՌԴ ԶՈՒ-ի կողմից…

Read More
Բլինքենը Պետդքարտուղարության աշխատակիցներին արգելել է մեկնաբանել «Վագների» խռովությունը. ԶԼՄ

Բլինքենը Պետդքարտուղարության աշխատակիցներին արգելել է մեկնաբանել «Վագների» խռովությունը. ԶԼՄ

Հունիսի 23-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շտապ հեռագիր է ուղարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուներին ամբողջ աշխարհում՝ արգելելով մեկնաբանել Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության խռովությունը, ինչ-որ մեկի հետ քննարկել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Axios պորտալը: Այդպիսով՝ Վաշինգտոնը ցանկանում էր երաշխավորել, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Ռուսաստանի ճգնաժամին: Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը…

Read More
Գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգն այցելել է Ջերմուկ

Գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգն այցելել է Ջերմուկ

Գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգն այցելել է Ջերմուկ և Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը:  «Այսօր Ջերմուկի մեր կենտրոնում հյուրընկալել ենք Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգին՝ ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպի ուղեկցությամբ: Մեր դիտորդները նրանց տեղեկացրել են ներկա իրավիճակի մասին, որից հետո պատվիրակությունը միացել է Երասխում մեր պարեկությանը՝…

Read More
Հայ եւ վրաց դիվանագիտական հաատատությունների միջեւ փոխըմբռման հուշագիր է ստորագրվել

Հայ եւ վրաց դիվանագիտական հաատատությունների միջեւ փոխըմբռման հուշագիր է ստորագրվել

Հունիսի 22-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վրաստանի ԱԳՆ Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի տնօրեն Իրինա Դախունդարիձեի միջև: Կողմերը քննարկեցին դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Հանդիպմանը…

Read More