Լեհաստանը ցանկանում է երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

Լեհաստանը ցանկանում է երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

Լեհաստանի կառավարությունը ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն։ «Պայմանավորված հանգամանքով, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք առավել ևս դիմում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք Nuclear Sharing ծրագրին»,- հայտարարել…

Read More
ԼՂ Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկատվական ամփոփագրում:

Read More
Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են հնչել, հրաձգություն իրականացնողին վնասազերծել են

Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են հնչել, հրաձգություն իրականացնողին վնասազերծել են

Քիշնևի միջազգային օդանավակայանում կրակոցներ են լսել, շենքից մարդկանց տարհանել են։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Մոլդովայի ՆԳՆ-ից։ Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացուն թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա, ինչից հետո նա խլել է սահմանապահի զենքը և կրակել ծառայողի ուղղությամբ։ Եվս մեկ մարդու վրա կրակելուց հետո բարիկադավորվել տարածքներից մեկում։ Հրաձգության հետևանքով կա…

Read More
Անկարգությունների պատճառով Ֆրանսիայում կարող են արտակարգ դրություն հայտարարել

Անկարգությունների պատճառով Ֆրանսիայում կարող են արտակարգ դրություն հայտարարել

Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրություն հայտարարել՝ կապված անկարգությունների հետ, որոնք սկսվել են ամբողջ երկրում՝ 17-ամյա վարորդի սպանությունից հետո: Նա հրաժարվել էր կատարել ճանապարհային պարեկի պահանջները: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի քաղաքների և բնակարանային հարցերով նախարար Օլիվիե Կլայնը: «Այսօր անկարգություններին արձագանքելու բոլոր տարբերակները սեղանին են: Անհրաժեշտ է դուրս գալ ստեղծված վիճակից, և եթե արտակարգ դրության…

Read More
Բաքուն հանդիմանել է Ֆրանսիայի դեսպանին Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար
		30.06.2023 . Տարածաշրջան

Բաքուն հանդիմանել է Ֆրանսիայի դեսպանին Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար 30.06.2023 . Տարածաշրջան

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Դեսպանից պահանջել են պարզաբանել օրերս Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Փարիզը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողքին է և շարունակելու է ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա: «Պաշտոնական Բաքուն, հնարավոր է, դիվանագիտական մակարդակով…

Read More
Պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը. Զոհուրի

Պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը. Զոհուրի

Իրանի դիրքորոշումը հաստատուն է, կարմիր գծերը նույնն են: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին է «Լուրերի» հետ զրույցում շեշտել: Ընդգծել՝ Իրանը կողմ է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով: Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) — Մեր դիրքորոշումն ապաշրջափակման հարցում բազմիցս հնչել է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը…

Read More
Նիդերլանդներում կին ոստիկաններին կարգելվի կրոնական հագուստ կամ աքսեսուարներ կրել. արդարադատության նախարար

Նիդերլանդներում կին ոստիկաններին կարգելվի կրոնական հագուստ կամ աքսեսուարներ կրել. արդարադատության նախարար

Նիդերլանդների ոստիկանության աշխատակիցներին կարգելվի կրել կրոնական հագուստ կամ խորհրդանիշներ՝ ներառյալ հիջաբը, քրիստոնեական խաչերը կամ հրեական կիպպահները, հաղորդում է The Times-ը: Նիդերլանդների արդարադատության նախարար Դիլան  Եշիլգյոզը հայտարարել է. «Այս կանոնակարգով հստակություն կլինի համազգեստի չեզոքության վերաբերյալ։ Չեմ կարծում, որ կրոնի կամ հավատքի տեսանելի արտահայտությունը տեղին է համազգեստով սպաների համար: Նրանք մարդիկ են, որոնք ներկայացնում են իշխանությունը հատուկ…

Read More
ԱՄՆ-ը վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ

ԱՄՆ-ը վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանում կազմակերպության անդամ 193 երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի անդամակցության վերականգնման հարցը։ 2011 թվականին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության ​​և մշակութի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինի ինքնավարությանը մշտական ​​անդամի կարգավիճակ տրվեց: 2017 թվականին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը որոշեց ընդմիշտ դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։ Հինգ տարի…

Read More
Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 30-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։   «Արևիկ»…

Read More
Իրաքում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն՝ Ղուրանն այրելու պատճառով

Իրաքում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն՝ Ղուրանն այրելու պատճառով

Բողոքի ակցիայի մասնակից տասնյակ իրաքցիներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն՝ ի պատասխան Ստոկհոլմի կենտրոնական մզկիթի դիմաց Ղուրանն այրելուն։ Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն։ Նշվում է, որ ցուցարարները շիաների հոգևոր առաջնորդ Մուկթադա աս Սադրի հետևորդներն են, որն ավելի վաղ Ստոկհոլմին կոչ էր արել հեռացնել Իրաքում Շվեդիայի դեսպանին։ Որոշ ցուցարարներ շվեդական դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկապատից անցել են…

Read More
Կանադացի պատգամավորները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Կանադացի պատգամավորները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Պատգամավոր Ռեյչել Թոմասը և սենատոր Լեո Հուսակոսը՝ որպես Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ, հայտարարություն են հրապարակել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա հետ: «Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերը շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետևանքներ: 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար…

Read More
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 667 մարդ. Reuters

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 667 մարդ. Reuters

Ֆրանսիայում 17-ամյա դեռահասի սպանության պատճառով բռնկված անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 667-ը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտնել է, որ հինգշաբթի գիշերը տեղի ունեցած անկարգությունները նշանավորվել են «բռնության անսովոր բարձր մակարդակով»: Խոշոր անկարգություններ են տեղի ունեցել Փարիզում և նրա շրջակայքում։ Մասնակիցները հրկիզել են կառավարական…

Read More
Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա

Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա

Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել ՆԱՏՕ-ին: Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ պետության ղեկավարը չի մասնակցի Վիլնյուսում դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին, եթե անդամակցության հրավեր չստանա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Հայտը դրված է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ղեկավարների սեղաններին: Վիլնյուսի գագաթնաժողովը շատ լավ սկիզբ կլիներ այս խնդրանքին արձագանքելու համար։ Իսկ պատասխան ասելով՝ նկատի ունենք…

Read More