Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը

Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ COVID-19 համավարակի ժամանակ երեկույթներին իր մասնակցության վերաբերյալ հետաքննության ֆոնին: Հետաքննության շրջանակում ուսումնասիրվել են համավարակի տարբեր փուլերում կառավարության գործողությունները, ինչպես նաև այն հարցը, թե ինչ սխալներ կարելի էր կանխել: Մանդատը վայր դնելով՝ Ջոնսոնը այլևս չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, քանի որ Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի…

Read More
Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել հանրության տարբեր շրջանակների հետ

Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել հանրության տարբեր շրջանակների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։   Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների,…

Read More
Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է

Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի նրան կոչ անի դուրս բերել ռուսական զորքերն Ուկրաինայից՝ հայտնել է Reuters-ը: Ելույթ ունենալով Նյուրնբերգում գերմանական բողոքական եկեղեցու համագումարում՝ Շոլցն ասել է, որ քայլեր կձեռնարկի, որպեսզի ՆԱՏՕ-ն չներքաշվի պատերազմի մեջ:   Կանցլերի խոսքով՝ խելամիտ չէ ստիպել Կիևին…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։   «Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։   Հայկական կողմը կորուստներ չունի։   Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-…

Read More
Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև

Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա հետ մայրաքաղաք է ժամանել նաև փոխվարչապետ Խրիստյա Ֆրիլանդը: Թրյուդոն այցը սկսել է Հիշատակի պատին ծաղկեպսակներ դնելով։

Read More
Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի շուրջ 14 մլրդ դոլար. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան

Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի շուրջ 14 մլրդ դոլար. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը Funke մեդիախմբի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման վնասը կկազմի մոտ 14 մլրդ դոլար: Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ չշահագործվող են դարձել ավելի քան 20 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողեր, հացահատիկի պահեստները ջրի տակ են անցել։ Նշել է, որ ձկնային տնտեսությունը ևս լուրջ վնասներ կկրի: Մակեևը նաև հայտնել է,…

Read More
Դնեպրը իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը

Դնեպրը իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը

Դնեպր գետն իր սովորական հունի մեջ կմտնի մինչև հունիսի 16-ը՝ հայտարարել է Խերսոնի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն: Ռուսաստանի կողմից վերահսկվող Դնեպրի ձախ ափին գտնվող Նովայա Կախովկայում ջրի մակարդակը նվազել է 3 մ-ով՝ հասնելով 7 մ-ի: Այլ բնակավայրերում ևս նկատվում է ջրի մակարդակի նվազում: Հունիսի 10-ի առավոտվա դրությամբ հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 6…

Read More
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման բանաձև
		10.06.2023 . Արցախ

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնության տրամադրման բանաձև 10.06.2023 . Արցախ

Հունիսի 5-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։   Բանաձևում ընդգծվում է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120 000 բնակչի՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը, հղում է արվում…

Read More
ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները

ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին, օգնություն պետք է ստանան Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով բոլոր տուժածները:Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց գնդակոծությունների մասին հաղորդագրությունները:   «Ամբարտակի ոչնչացման հետևանքով տուժած բոլոր մարդիկ պետք է օգնություն ստանան՝ անկախ նրանից, թե…

Read More
Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել

Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել

Անկարայի Էլմադաղ շրջանում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ պայթյունին հաջորդել է հրդեհ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայություններին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։ Լրատվամիջոցնեի փոխանցմամբ՝ արտակարգ պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, կա հինգ զոհ: Ըստ վարկածի՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ չվերահսկվող քիմիական ռեակցիան:

Read More
Հայաստան-Ադրբեջան գործընթացում Եվրամիության միջնորդությունը պայմանավորված է Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ. Զախարովա

Հայաստան-Ադրբեջան գործընթացում Եվրամիության միջնորդությունը պայմանավորված է Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Եվրամիության միջնորդությունը Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում, նշել՝ դրանք «դիտարկվում են աշխարհաքաղաքական հավակնությունների, սեփական սահմանների շուրջ ազդեցության նոր ոլորտներ յուրացնելու, տնտեսապես խոցելի պետությունները նորից գաղութացնելու ցանկությամբ»: Այդ համատեքստում դիվանագետն անդրադարձել է ԵՄ միջնորդական ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությանը:…

Read More
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել Է Ռուսաստանին զինամթերք մատակարարելու համար

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին զենք և զինամթերք է մատակարարում, որն օգտագործվում է Ուկրաինայում՝ փոխանցում է ТАСС-ը:   Նրա խոսքով՝ դրա դիմաց Ռուսաստանը Իրանին բարդ ռազմական տեխնոլոգիաներ է փոխանցում, ֆինանսական աջակցություն է տրամադրում, «ինչը Թեհրանը կարող է օգտագործել՝ Մերձավոր Արևելքում Բրիտանիայի գործընկերներին սպառնալու և բողոքի ցույցերը ճնշելու համար»:   Մոսկվան…

Read More
Թրամփին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում

Թրամփին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է ներկայացվել 38 կետով, այդ թվում` ազգային անվտանգության հետ կապված գաղտնի փաստաթղթեր պահելու համար: Այս մասին նշված է դատական փաստաթղթերում: Ներկայացված մեղադրանքները ենթադրում են 20 տարվա ազատազրկում. այս պատժաչափը նախատեսվում է ներկայացված մեղադրանքներից «ամենածանր» հոդվածով:

Read More
Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին
		09.06.2023 . Արցախ

Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին 09.06.2023 . Արցախ

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի տարածքից արցախցի մանուկներն իրենց բողոքն են արտահայտել միջազգային հանրությանը: Գրեթե կես տարի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը: Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են Յունիսեֆին: Կարեն Վերդյան (դպրոցական) — Ես զբաղվում եմ բասկետբոլով և շրջափակման պատճառով չեմ կարողանում…

Read More
Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ

Հունիսի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ: Բայրամովը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին…

Read More
Տոյվո Կլաարի նպատակն է է՛լ ավելի խթանել խաղաղ գործընթացը. Միխալկո

Տոյվո Կլաարի նպատակն է է՛լ ավելի խթանել խաղաղ գործընթացը. Միխալկո

Եվրոպական միության նպատակը բարգավաճող Հարավային Կովկասն է, որտեղ խաղաղություն է հաստատվել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղ գործընթացում նկատվում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը: «Մայիսի 14-ին Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպեցին Բրյուսելում, հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին: Վերջերս տեղի ունեցավ…

Read More
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի նոր պատժամիջոցները չեն ընդունվում դրանց իրականացման մասին որոշում չլինելու պատճառով

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի նոր պատժամիջոցները չեն ընդունվում դրանց իրականացման մասին որոշում չլինելու պատճառով

Եվրամիության երկրները դեռևս պայքարում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում համաձայնության գալու համար, քանի որ անդամ երկրները շարունակում են վիճել, թե որքան կոշտ պետք է լինի դրանց կիրառումը, գրում է Bloomberg-ը: ԵՄ-ի 11-րդ պատժամիջոցների փաթեթը, որը դաշինքը հույս ուներ ընդունել անցած ամիս Ճապոնիայում անցկացված Յոթնյակի գագաթնաժողովում, նախատեսում է խստացնել սողանցքները և պայքարել պատժամիջոցների շրջանցումների դեմ:…

Read More
ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորումից. Գալուզին

ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորումից. Գալուզին

ԱՄՆ-ը նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացից: Այդ մասին Россия-24 հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Միացյալ Նահանգները, իմ կարծիքով, ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ իրեն ենթարկել անկախ պետությունները, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, խանգարել մեր գործընկերությանն ու դաշինքին…

Read More
Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հունիսի 9-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ բանակցությունների ներկա վիճակի վերաբերյալ և քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը։ Բայրամովը ևս մեկ անգամ ներկայացրել է ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Կլաարը նշել է,…

Read More
Բայդենն ասել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի հարցում առայժմ կոնսենսուս չկա

Բայդենն ասել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի հարցում առայժմ կոնսենսուս չկա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պետք է կոնսենսուսի հասնի դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում։ «ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ  պայմանավորվածությունը չի ավարտվել, այդ հարցով քննարկումները կշարունակվեն։ Մենք պետք է համաձայնության գանք ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ նախագահը միաժամանակ ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին Հյուսիսատլանտյան…

Read More
15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Ըստ հաղորդագրության՝ 16 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։  «Արևիկ»…

Read More
Վորոնեժի Բելինսկու փողոցում պայթուցիկով անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ
		09.06.2023 . Միջազգային

Վորոնեժի Բելինսկու փողոցում պայթուցիկով անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ 09.06.2023 . Միջազգային

Հունիսի 9-ի առավոտյան Վորոնեժում հակաօդային պաշտպանության համակարգից խոցված պայթուցիկներով անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի բազմահարկ շենքի մեջ։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Բելինսկու փողոցում՝ քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Նահանգապետի խոսքով՝ երեք մարդ վիրավորվել է ապակու բեկորներից։ Նրանք հրաժարվել են հոսպիտալացումից, վնասվել է նաև տասը…

Read More
Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW

Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW

Caucasus Heritage Watch-ն անհանգստացած է Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում նոր ռազմական կայանքների առկայությամբ: 2021 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում բունկերներ են փորվել դամբարանի մոտ գտնվող ադրբեջանական պատմական գերեզմանատանը։ Դրանք վերջերս ընդլայնվել են: Մի շարք բունկերներ են հայտնվել նաև ադրբեջանական գերեզմանոցից և դամբարանից մոտ 80 մետր դեպի արևելք՝ Գըզըլ Կանգարլիի/Նոր Մարաղայի մոտակայքում։ 2022 թվականի…

Read More
Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով

Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:    Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ Պուտինը հանդիպելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: 

Read More
Արցախի նախագահը պատերազմի վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի նախագահը պատերազմի վետերաններին է ներկայացրել ռազմաքաղաքական իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի  վետերանների միության և Պահեստազորի սպաների միության  մի խումբ անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։ Նախագահը բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում…

Read More
Թուրքիայի կենտրոնական բանկն առաջին անգամ կին է ղեկավարելու

Թուրքիայի կենտրոնական բանկն առաջին անգամ կին է ղեկավարելու

Թուրքիայի նախագահ Էրդողանը հանրապետության Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակել Հաֆիզե Գայե Էրքանին։ Այդ մասին հայտնում է Resmi Gazete պաշտոնական թերթը: Էրքանը դարձել է Թուրքիայի Կենտրոնական բանկը գլխավորող առաջին կինը։ Նա դոկտորական դիսերտացիան պաշտպանել է Պրինսթոնի համալսարանում և լրացուցիչ ֆինանսական կրթություն ստացել Հարվարդի ու Սթենֆորդի համալսարաններում: Աշխատել է Goldman Sachs ներդրումային բանկում, եղել է First…

Read More
Շրջափակման սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառման շրջանակներում Արցախում բնակվող անձանց 40 000 դրամ կտրամադրվի
		09.06.2023 . Արցախ

Շրջափակման սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառման շրջանակներում Արցախում բնակվող անձանց 40 000 դրամ կտրամադրվի 09.06.2023 . Արցախ

Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման առցանց դիմումների ընդունման գործընթացը սկսված է: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից: «Մեկնարկել է ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 346-Ն որոշմամբ սահմանված՝ ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման շահառուների առցանց դիմումների գրանցման գործընթացը: Միջոցառման շրջանակներում Արցախում փաստացի բնակվող անձանց կտրամադրվի…

Read More
Արցախում մեկնարկել է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախում մեկնարկել է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախում մեկնարկել է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Շրջափակումից ի վեր այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքները քաղաքացիները ձեռք են բերում կտրոններով: Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ պարենի համաչափ բաշխմանն ուղղված կտրոնային համակարգն, ընդհանուր առմամբ, արդարացրել է սպասելիքները: Լևոն Սարգսյան (Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ) — Կազմակերպեցինք կրկնակի կտրոնների տրամադրում, քանի որ բազմաթիվ մարդկանց մոտ…

Read More
Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման օրենքի հետ

Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման օրենքի հետ

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման մասին օրենքի հետ, որը, Բրյուսելի կարծիքով, կարող է խախտել եվրոպական իրավունքը՝ հայտնում է AP-ն: Լեհաստանի Եվրոպական հարցերով նախարար Շիմոն Շինկովսկի վել Սենկը հայտարարել է, որ Վարշավան փաստարկված կպատասխանի Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ օրենքի նպատակը Լեհաստանում և Եվրոպայում ռուսական ազդեցության ուսումնասիրումն ու…

Read More
Անսի կոմունայում երեխաների վրա դանակով հարձակված անձը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում

Անսի կոմունայում երեխաների վրա դանակով հարձակված անձը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում

Ֆրանսիայի հարավ-արևելքում երեխաների վրա դանակով հարձակված անձը ծագումով Սիրիայից է և վերջերս փախստականի կարգավիճակ է ստացել Շվեդիայում: Տղամարդը նախկինում քաղաքական ապաստան էր խնդրել Ֆրանսիայում։ Նախկինում նա ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։ Ֆրանսիայի դատախազությունը բացառել է ահաբեկչական շարժառիթը, գործը հետաքննվում է սպանության փորձի հոդվածով:

Read More